Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.06.2019
ԵՐԵՎԱՆ


Երեւանը պաշտոնապես Գինեսի ռեկորդակիր է

Աշխարհի ամենամեծ գաթայի ռեկորդը հավաստող վկայականը հանձնվեց քաղաքին

Երեկ Երեւանի քաղաքապետարանում «Երեմյան փրոջեքթսն» իր պատրաստած եւ Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում գրանցված աշխարհի ամենամեծ գաթայի ռեկորդը հավաստող վկայականը նվիրեց Երեւանի քաղաքապետարանին։
2018 թվականի սեպտեմբերի 28—ին, որպես քաղաքամայր Երեւանի 2800—ամյակի յուրահատուկ նվեր, «Երեմյան Փրոջեքթսը» քաղաքին նվիրված տոնական միջոցառումների շրջանակում նախաձեռնել էր «Աշխարհի ամենամեծ գաթան» (368 կգ) մասշտաբային նախագիծը եւ սահմանել ռեկորդ։ Ռեկորդը գրանցել էր Հայաստան հատուկ այցով ժամանած «GUINNESS WORLD RECORDSե—ի պաշտոնական մրցավար, միջազգային արբիտոր Ջոանա Մարի Բրենտը։
Մայրաքաղաք Երեւանի սրտում՝ Կարապի լճի մոտակայքում անցկացված աշխարհի ամենամեծ գաթայի ներկայացումն ու համտես—հյուրասիրությունը մեծ իրադարձություն էր եւ իր շուրջն էր համախմբել հարյուրավոր երեւանցիների, մայրաքաղաքի հյուրերի եւ զբոսաշրջիկների, որոնք հնարավորություն ունեցան գնահատելու Գինեսի ռեկորդակիր գաթայի համը։
Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Էմին Թորոսյանը, ընդունելով «Երեմյան Փրոջեքթսի» նվերը, իր երախտագիտությունը հայտնեց եւ ասաց. «2018 թվականը երեւանցիներիս եւ հայերիս համար հոբելյանական եւ իրադարձություններով հագեցած տարի էր։ Այս տարում մենք անչափ կարեւորել ենք մեր քաղաքամայր Երեւանին նվիրված «Էրեբունի—Երեւան — 2800» հոբելյանական տարվա բոլոր միջոցառումները, ինչպես նաեւ մասնավոր սեկտորի հետ համագործակցությունը, այդ թվում՝ «Երեմյան Փրոջեքթսի» հետ։ Ձեր աշխատանքը՝ «Աշխարհի ամենամեծ գաթայի» նախաձեռնությունը, ի պատիվ մեզ ու Երեւանը սիրող բոլոր մարդկանց հայտնվեց Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում։ Դա ոչ միայն ձեր, այլեւ բոլորիս հաջողությունն է, այդպիսով հեղինակավոր մատյանի տարեգրության մեջ փաստվում է Հայաստանի Հանրապետություն անունը, ամրագրվում է մեր կենցաղավարական մշակութային տարրը հանդիսացող այդ գեղեցիկ, միեւնույն ժամանակ շատ խոսուն երեւույթը։ Շնորհակալ ենք ձեզ այս նախաձեռնության համար, մենք պատվով ենք ընդունում այս խորհրդանշական նվերը եւ կրկին ուրախ ենք, որ մեր համագործակցությունն այսուհետ ավելի գեղեցիկ ընթացք է ստանում»։
«Երեմյան Փրոջեքթսի» մարքեթինգի եւ հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Անահիտ Գեւորգյանն էլ իր խոսքում նշեց. «Այս ռեկորդը Երեւանինն ու երեւանցիներինն է, եւ «Երեմյան Փրոջեքթսի» թիմը այն հավաստող վկայականը մեծ ուրախությամբ, հպարտությամբ նվիրում է Երեւանի քաղաքապետարանին։ Այն հանձնում ենք խորհրդանշական ժամանակահատվածում՝ տարեվերջին եւ Ամանորին ընդառաջ, ուստի օգտվելով առիթից ցանկանում եմ, որ գալիք 2019—ը մեր քաղաքի համար լինի դրական ռեկորդներով լի տարի։ Մենք սիրում ենք Երեւանը։ Այս կարգախոսով ենք առաջնորդվել մեր գործունեության առաջին իսկ օրվանից եւ մեր սերը ամեն օր արտահայտում ենք մեր աշխատանքով։ Այս նախաձեռնությամբ մեր թիմը Երեւանին եւս մեկ անգամ իր սերն է խոստովանել»։
Աշխարհի ամենամեծ գաթան պատրաստվել էր «Երեմյան Փրոջեքթս» ռեստորանային ընկերության չորս հրուշակագործների կողմից. թիմն աշխատել է ընկերության շեֆ—հրուշակագործ Անահիտ Միքայելյանի ղեկավարությամբ։ Ռեկորդակիր գաթան կշռում է 368.6 կգ, երկարությունը 60 մ է, լայնությունը՝ 37 սմ։

15-12-2018





15-06-2019
Հանրային վերահսկողությունը՝ կանխարգելիչ եւս մեկ միջոց
Քաղաքացու արձանագրած ճանապարհային կանոնների խախտումներին կտրվի իրավական գնահատական

Լուսինե ...


15-06-2019
Տավարի մսի մաքսատուրքը 61.5 տոկոսով նվազել է, գառի մսինը՝ սառեցվել
Ինչ կտա ՀՀ-ին ԵԱՏՄ-ԻԻՀ ազատ առեւտրի գոտու ստեղծման ...


15-06-2019
Շների, շնատերերի եւ Ծիծեռնակաբերդի զբոսայգու մասին
Գաղտնիք չէ, որ մեր մայրաքաղաքում վերջերս թափառող շները շատացել ...


15-06-2019
Խորհրդարանական մշակույթի ժողովրդավարացման հիմնախնդիրները՝ արժեբանական չափման ներքո
Հարցազրույց քաղաքական գիտությունների դոկտոր Մարիամ Մարգարյանի հետ

Խորհրդարանական ...


15-06-2019
Կանխարգելե՞լ, թե՞ գնալ հետեւանքները վերացնելու ճանապարհով
Օրինագիծը միտված է սպառողների իրավունքների պաշտպանությանը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


«Շատ ...


15-06-2019
Դանիիլ Խարմս. «Պատահարներ» շարքից
«Մի պառավ չափազանց հետաքրքրությամբ դուրս նայեց պատուհանից, ցած ընկավ ...


15-06-2019
Հովհաննես Մելքոնյան
Իրեն, ինչպես շատերը, ես նույնպես Ռուբենիչ էի ասում. ու ...



15-06-2019
Նոր շունչ տիկնիկագործությանը
Թբիլիսիում բացվել է հայկական տիկնիկային ...

15-06-2019
Շախմատի արքան
Հունիսի 17-ին Տիգրան Պետրոսյանը կդառնար 90 ...

15-06-2019
Մեծագույն խնդիրը գիրք հրատարակելն է
Ծաղկաձորում քննարկվել են երիտասարդ ...

15-06-2019
Պետական պահպանության կարիք կա
Մարտունի-Եղեգնաձոր ճանապարհն անցնում է Գեղհովիտ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO