Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.06.2019
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


ԵԱՏՄ երկրները միջազգային բյուրո են ստեղծում

Ավիացիոն պատահարներն ու լուրջ միջադեպերը քննելու համար

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգում առաջնահերթությունը տրված է թռիչքների անվտանգությանը։ Այդ նպատակով մեր երկրում իրականացվում է ավիացիոն գործառույթների անվտանգության բարձր մակարդակի ապահովմանն ուղղված ռազմավարությունների ու քաղաքականութան մշակումը, ներդնումը եւ շարունակական բարելավումը։ Սա, իհարկե, բոլոր ավիացիոն համակարգերի համար բնականոն գործընթաց է, եւ զարմանալի ոչինչ չկա։ Վերջերս, սակայն, երբ ավիացիայի հետ կապված մի փաստաթուղթ էի փնտրում, զարմացա՝ պարզելով, որ ներկայումս Հայաստանում ավիացիոն պատահարների եւ լուրջ միջադեպերի լիարժեք քննություն անցկացնելու համար անհրաժեշտ ռեսուրսները բացակայում են։
Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը նոյեմբերի վերջին որոշման մի նախագիծ էր բերել կառավարություն, որը հավանության արժանացավ։ Խոսքը «Ավիացիոն պատահարների եւ լուրջ միջադեպերի քննության միջազգային բյուրոյի ստեղծման ու գործունեության մասին» համաձայնագրին էր վերաբերում։ Այլ կերպ՝ ավիացիոն պատահարների եւ լուրջ միջադեպերի քննության անցկացումը թույլ է տալու բացահայտել իրադարձության պատճառները եւ ձեռնարկել միջոցներ՝ դրանք ապագայում կանխելու նպատակով՝ միաժամանակ բարձրացնելով թռիչքային անվտանգության մակարդակը։ Ասել կուզի՝ բացը շտկել են փորձում։
Գործին դեռ 2017թ. է սկիզբ դրվել։ Այդ տարվա սեպտեմբերին ՌԴ տրանսպորտի նախարարությունն է հանդես եկել ավիացիոն պատահարների եւ լուրջ միջադեպերի քննության միջազգային բյուրո ստեղծելու առաջարկով, որն ընդունվել է մի շարք ԱՊՀ անդամ պետությունների, այդ թվում նաեւ Հայաստանի կողմից։ ՀՀ տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարարությունը վստահեցնում է. ընթացիկ փուլում են նոր միջազգային կառույցի ստեղծման ուղղությամբ կատարվող ծավալուն աշխատանքները։
Փորձենք հասկանալ՝ ինչ վիճակ է մեզ մոտ, եւ ինչպես էինք անում առանց այդ քննող բյուրոյի։
ՀՀ «Ավիացիայի մասին» օրենքի համաձայն՝ Հայաստանում ավիացիոն պատահարների եւ լուրջ միջադեպերի պետական մասնագիտական քննությունը պետք է անցկացվի ավիացիոն պատահարների եւ լուրջ միջադեպերի մասնագիտական քննության լիազորված մարմնի կողմից։ Անհրաժեշտության պարագայում՝ լիազորված մարմինը կարող է աջակցություն խնդրել օտարերկրյա պետությունների քաղաքացիական ավիացիայի բնագավառի իրավասու մարմիններից կամ պատահարներ քննող այլ մարմիններից։ Խնդրո առարկայի հետ կապված մեկ այլ որոշում էլ կա՝ 2003թ. դեկտեմբերի 11—ի։ Ըստ դրա, ՀՀ տարածքում քաղաքացիական օդանավերի հետ տեղի ունեցած պատահարի դեպքում քննությունն անհապաղ կազմակերպում եւ վարում է վարչապետի նշանակած հանձնաժողովը՝ համապատասխան շահագրգիռ օտարերկրյա պետության կամ պետությունների մասնակցությամբ։ Եթե հարկ լինի, ապա կարող է եւ միջպետական ավիացիոն կոմիտեն էլ մասնակցել։
Տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարարությունը վստահեցնում է, որ ի տարբերություն ՄԱԿ—ի՝ Ավիացիոն պատահարների եւ լուրջ միջադեպերի քննության միջազգային բյուրոյի հետ ՀՀ համագործակցությունը դրվելու է ավելի ամուր հիմքերի վրա։ Նախ՝ որովհետեւ գործելու է համապատասխան համաձայնագիր եւ երկրորդ՝ բյուրոյում ՀՀ—ն ներկայացված է լինելու իր ներկայացուցչով։ Հիմա Հայաստանում, ինչպես ասացինք, չկան լուրջ միջադեպերը լիարժեք քննելու անհրաժեշտ ռեսուրսները, մինչդեռ Չիկագոյի կոնվենցիայի շրջանակներում Հայաստանը ունի որոշակի պարտավորություններ ավիացիոն պատահարների քննություններ անցկացնելու մասով։
Այդ պատճառով էլ հենց հարկ է, որպեսզի քննություններ անցկացնող լիազոր մարմնի հետ մեկտեղ, Հայաստանը քննությունների անցկացման մասով անդամակցի տվյալ գործառույթներով զբաղվող միջազգային հեղինակություն ունեցող տարածաշրջանային մարմնին՝ բյուրոյին։ Ի դեպ, նշենք, որ լիազոր մարմնի գործառույթների շրջանակը ընդգրկում է թռիչքային անվտանգության (ապահովության) հարցերում առկա միտումների վերլուծությունը, ավիացիոն գործունեություն իրականացնողներին հետագա պատահարների կանխարգելման նպատակով համապատասխան տեղեկատվության տրամադրումը։ Իսկ միջազգային բյուրոն ստեղծվում է որպես անկախ մարմին, որպեսզի կարողանա ապահովել ավիացիոն պատահարների եւ լուրջ միջադեպերի քննությունը՝ ավիացիոն իշխանություններից անկախ։
Հավելենք նաեւ, որ միջազգային այս բյուրոն ստեղծելու նախագիծը մշակվել է Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղըզստանի շահագրգիռ մարմինների ու Հայաստանի քաղավիացիայի կոմիտեի մասնակցությամբ։
Մեկ հավելում էլ անենք. դեռ այս տարվա հուլիսին մեր ԱԳՆ—ն միջազգային բյուրոյի ստեղծման համաձայնագրի մասով տվել է իր եզրակացությունը։ ԱԳՆ—ի ներկայացրած փաստաթղթում մանրամասն ներկայացվում է, որ 1991թ. դեկտեմբերին նախկին ԽՍՀՄ անդամ 12 պետությունների՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Մոլդովայի, Թուրքմենստանի, Ռուսաստանի, Ուզբեկստանի, Ուկրաինայի, Տաջիկստանի կողմից կնքվել է «Քաղավիացիայի եւ օդային տարածքի օգտագործման մասին» համաձայնագիրը՝ նպատակ ունենալով հետեւել ընդհանուր ավիացիոն, թռիչքային պիտանելիության, լիցենզավորման, օդանավակայանների շահագործման նորմերին, ինչպես նաեւ օդագնացության ոլորտում պետական ծրագրերի ներդաշնակեցմանը։ Տվյալ համաձայնագրով սահմանված ուղղությունների մեջ է մտնում նաեւ ավիացիոն վթարների հետաքննությունը (մասնակցությունը հետաքննությանը)՝ ստորագրող պետությունների միջեւ համաձայնեցված գործառույթների ու այդ պետությունների օրենսդրությանը չհակասող մասով։ Տվյալ համաձայնագրով ստեղծվել են երկու մարմիններ՝ Միջպետական խորհուրդ եւ Միջպետական ավիացիոն կոմիտե։ Այնուհետեւ, քաղաքացիական ավիացիայի ոլորտում ԱՊՀ շրջանակներում կնքված փաստաթղթերի իրականացումը դրվել է նշյալ Միջպետական ավիացիոն կոմիտեի վրա։
Այո, որոշակի ժամանակահատվածում Միջպետական ավիացիոն կոմիտեն դրական դեր խաղաց ընդհանուր օդային տարածքի պահպանման գործում (սա դարձյալ ըստ ԱԳՆ եզրակացության է)։ Միեւնույն ժամանակ վերջին շրջանում կոմիտեի գործունեությունը պետությունների մոտ առաջացրեց հարցեր, իսկ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կողմից կատարված ստուգումների արդյունքում պարզվեց, որ ավիացիոն պատահարների հետաքննման ոլորտում առկա են թերացումներ։
Այս ամենը հաշվի առնելով էլ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջեւ քննարկվել է նոր համակարգ հիմնելու հնարավորությունը։ Խոսքը հենց վերոհիշյալ միջազգային բյուրոյի մասին է։ Եվ ԱԳՆ—ն դրական եզրակացություն է տվել՝ համարելով, որ բյուրոյի ստեղծումը Հայաստանի համար արտաքին քաղաքական առումով նպատակահարմար է եւ համապատասխանում է ՀՀ վարած արտաքին քաղաքականությանը։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

15-12-2018





15-06-2019
Հանրային վերահսկողությունը՝ կանխարգելիչ եւս մեկ միջոց
Քաղաքացու արձանագրած ճանապարհային կանոնների խախտումներին կտրվի իրավական գնահատական

Լուսինե ...


15-06-2019
Տավարի մսի մաքսատուրքը 61.5 տոկոսով նվազել է, գառի մսինը՝ սառեցվել
Ինչ կտա ՀՀ-ին ԵԱՏՄ-ԻԻՀ ազատ առեւտրի գոտու ստեղծման ...


15-06-2019
Շների, շնատերերի եւ Ծիծեռնակաբերդի զբոսայգու մասին
Գաղտնիք չէ, որ մեր մայրաքաղաքում վերջերս թափառող շները շատացել ...


15-06-2019
Խորհրդարանական մշակույթի ժողովրդավարացման հիմնախնդիրները՝ արժեբանական չափման ներքո
Հարցազրույց քաղաքական գիտությունների դոկտոր Մարիամ Մարգարյանի հետ

Խորհրդարանական ...


15-06-2019
Կանխարգելե՞լ, թե՞ գնալ հետեւանքները վերացնելու ճանապարհով
Օրինագիծը միտված է սպառողների իրավունքների պաշտպանությանը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


«Շատ ...


15-06-2019
Դանիիլ Խարմս. «Պատահարներ» շարքից
«Մի պառավ չափազանց հետաքրքրությամբ դուրս նայեց պատուհանից, ցած ընկավ ...


15-06-2019
Հովհաննես Մելքոնյան
Իրեն, ինչպես շատերը, ես նույնպես Ռուբենիչ էի ասում. ու ...



15-06-2019
Նոր շունչ տիկնիկագործությանը
Թբիլիսիում բացվել է հայկական տիկնիկային ...

15-06-2019
Շախմատի արքան
Հունիսի 17-ին Տիգրան Պետրոսյանը կդառնար 90 ...

15-06-2019
Մեծագույն խնդիրը գիրք հրատարակելն է
Ծաղկաձորում քննարկվել են երիտասարդ ...

15-06-2019
Պետական պահպանության կարիք կա
Մարտունի-Եղեգնաձոր ճանապարհն անցնում է Գեղհովիտ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO