Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.06.2019
ՍՈՑԻՈՒՄ


Նվիրատվությունների գումարն ավելացել է

Սակայն ավելի կարեւոր էր «Հայաստան» հիմնադրամի նկատմամբ վստահությունը վերականգնելը

Նոյեմբերի 22—ին ԱՄՆ—ում կայացած ավանդական հեռուստամարաթոնի ընթացքում հավաքված 11 մլն 109 հազար 633 ԱՄՆ դոլար գումարն ու նվիրատվության խոստումները այդքանով չեն սահմանափակվել։ «Հայաստան» համահայկական հիմնադրամին նոր գումարներ են փոխանցվել վերջին շաբաթների ընթացքում։
Հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը հրավիրված մամուլի ասուլիսում ասաց. «Դրամահավաք միջոցառումներն ու անհատական նվիրատվությունները շարունակվել են նոյեմբերի 22—ին Լոս Անջելեսում կայացած «Հեռուստամարաթոն—2018»—ից հետո եւս։ Հեռուստամարաթոնի ընթացքում գրանցվել էր 11 մլն 109 հազար 633 ԱՄՆ դոլարի նվիրատվության խոստում։ Այս ընթացքում այդ թիվը հասել է 14 մլն 115 հազար 940 ԱՄՆ դոլարի»։
«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենը կարծում է, որ իրենց հաջողվել է վերացնել Հայաստանում ու դրսում հիմնադրամի նկատմամբ ձեւավորված անվստահության մթնոլորտը։
«Երբ ստանձնեցի այս պաշտոնը, հիմնադրամի նկատմամբ վստահության մեծ խնդիր կար թե՛ Հայաստանում եւ թե՛, հատկապես, դրսում։ Հոկտեմբերի ընթացքում ճամփորդել եմ Կանադա, նաեւ Միացյալ Նահանգներ, այնտեղ հանդիպել եմ բազմաթիվ կազմակերպությունների, դոնորների ու նաեւ անհատների հետ, եւ փորձել ենք որքան հնարավոր է վերականգնել այդ վստահությունը»,–ասաց Արշամյանը։
Իսկ հաջողվե՞լ է վերականգնել նաեւ սփյուռքում գործող ավանդական կուսակցությունների վստահությունը հարցին Արշամյանը դրական պատասխան տվեց։
«Կալիֆորնիայում հանդիպել եմ տեղի արեւմտյան մասի դաշնակցության ղեկավարության, Անթիլիասի եկեղեցու ղեկավարի հետ, նաեւ ռամկավար կուսակցության գրասենյակում եմ հանդիպում ունեցել ու վստահեցնում եմ, որ գոնե ավանդական կուսակցությունների մասով փարատված են այդ անվստահության բոլոր տարրերը»,–նշեց Հայկակ Արշամյանը։
Գործադիր տնօրենի խոսքով՝ իր խոսքերի ապացույցը հիմնադրամին կատարված նվիրատվությունների աճն է, որոնք կօգտագործվեն Հայաստանում ու Արցախում իրականացվելիք մի շարք ծրագրեր իրականացնելու համար։
Ն. Շ.

15-12-2018





15-06-2019
Հանրային վերահսկողությունը՝ կանխարգելիչ եւս մեկ միջոց
Քաղաքացու արձանագրած ճանապարհային կանոնների խախտումներին կտրվի իրավական գնահատական

Լուսինե ...


15-06-2019
Տավարի մսի մաքսատուրքը 61.5 տոկոսով նվազել է, գառի մսինը՝ սառեցվել
Ինչ կտա ՀՀ-ին ԵԱՏՄ-ԻԻՀ ազատ առեւտրի գոտու ստեղծման ...


15-06-2019
Շների, շնատերերի եւ Ծիծեռնակաբերդի զբոսայգու մասին
Գաղտնիք չէ, որ մեր մայրաքաղաքում վերջերս թափառող շները շատացել ...


15-06-2019
Խորհրդարանական մշակույթի ժողովրդավարացման հիմնախնդիրները՝ արժեբանական չափման ներքո
Հարցազրույց քաղաքական գիտությունների դոկտոր Մարիամ Մարգարյանի հետ

Խորհրդարանական ...


15-06-2019
Կանխարգելե՞լ, թե՞ գնալ հետեւանքները վերացնելու ճանապարհով
Օրինագիծը միտված է սպառողների իրավունքների պաշտպանությանը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


«Շատ ...


15-06-2019
Դանիիլ Խարմս. «Պատահարներ» շարքից
«Մի պառավ չափազանց հետաքրքրությամբ դուրս նայեց պատուհանից, ցած ընկավ ...


15-06-2019
Հովհաննես Մելքոնյան
Իրեն, ինչպես շատերը, ես նույնպես Ռուբենիչ էի ասում. ու ...



15-06-2019
Նոր շունչ տիկնիկագործությանը
Թբիլիսիում բացվել է հայկական տիկնիկային ...

15-06-2019
Շախմատի արքան
Հունիսի 17-ին Տիգրան Պետրոսյանը կդառնար 90 ...

15-06-2019
Մեծագույն խնդիրը գիրք հրատարակելն է
Ծաղկաձորում քննարկվել են երիտասարդ ...

15-06-2019
Պետական պահպանության կարիք կա
Մարտունի-Եղեգնաձոր ճանապարհն անցնում է Գեղհովիտ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO