Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.03.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Անցյալից զրկված ժողովուրդն ապագա ունենալ չի կարող

Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնը 40 տարեկան է

40 տարի առաջ մայրաքաղաքի գողտրիկ անկյուններից մեկում ազգագրական մշակույթի եւ արվեստի երախտավորներ Հաբեթնակ Բաբայանի եւ Հովհ. Շարամբեյանի ջանքերով հիմնադրվեց Հայաստանի ժողովրդական արվեստի պետական թանգարանը, այսօր արդեն՝ Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնը։
Այս թանգարանը մշակույթի եզակի կենտրոն է, որտեղ պահպանվում եւ ցուցադրվում են հայկական դեկորատիվ—կիրառական արվեստի նմուշներ։ Թե տարիներ շարունակ ինչ կարեւոր գործունեություն է իրականացվել ազգագրության ասպարեզում, կենտրոնի տնօրեն Հովիկ Հովեյանի խոսքերով, փաստում են ոչ միայն թվերն ու վիճակագրությունը, այլեւ ժողովրդական արվեստի հետեւորդների այն սերունդները, որոնք այսօր էլ փոխանցելով իրենց նախնիների ժառանգածը՝ զարգացնում եւ հանրահռչակում են ժողովրդական արվեստի այն կարեւոր ճյուղերը, որոնցից են խեցեգործությունը, փայտի գեղարվեստական փորագրությունը, ժանեկագործությունը եւ այլն։ Շուրջ 10 հազար թանգարանային առարկա կա այստեղ, որի միայն 15 տոկոսն է ցուցադրվում՝ տարածքի փոքրության պատճառով։
Շենքն ի սկզբանե կառուցվել է որպես ժողովրդական տուն։ Ցուցասրահների տեղում ժամանակին աշխատասենյակներ են եղել, որոնք հետագայում հարմարեցվել են թանգարանին։ Հավաքածուն ընդգրկում է փայտի, մետաղի եւ քարի գեղարվեստական մշակման, ասեղնագործության, ժանեկագործության, գորգագործության, կարպետագործության, խեցեգործության նմուշներ, ինքնուս նկարիչների գեղանկարներ։ Առանձնակի տեղ են գրավում սփյուռքահայերի նվիրատվությունները։ Թանգարանի բացառիկ ցուցանմուշները ցուցադրվել են Ռուսաստանում, Ֆրանսիայում, Բելգիայում, Իտալիայում, Պորտուգալիայում, Հունաստանում, Ավստրիայում, Չինաստանում, Իրանում, Սիրիայում, այլուր։
«Կենտրոնը վերածվել է նաեւ ազգագրական երգ ու պարի ջերմ տարածքի։ Ամեն պայման ստեղծել ենք, որ մեր համույթներն իրենց միջոցառումները կարողանան այստեղ իրականացնել։ Հայաստանում իր բնույթով միակ ազգագրական թանգարանն է, որ համարվում է «զտարյուն» ազգագրության կենտրոն։ Հանրապետությունում առաջին անգամ իրականացրել ենք նաեւ գորգարվեստին նվիրված միջազգային եւ հանրապետական գիտաժողովներ, երբ տեսանք, որ թուրքերն արդեն մեզնից խլել են առաջնայնությունը։ Պարզ է, որ գորգի ակունքներում առաջավորասիական մեր տարածքն է եղել՝ իր ոչխարաբուծությամբ, ժանյակով, ասեղով, բայց այսօր, աշխարհաքաղաքական հնարավորություններն ու պայմանները փոխվել են, եւ մեծ բնակչություն ունեցող երկիրն ասում է՝ գորգն իրենցն է։ Ազգագրությունը պետությունը պետք է աչքի լույսի նման պահի եւ գուրգուրի, որովհետեւ մեր նկարագիրն է։ Մենք չենք կարող ժամանակակից արվեստի թանգարանով ներկայանալ աշխարհին, երբ աշխարհում միլիոնավոր նմանատիպ թանգարաններ կան, գրեթե նույնն են»,–ասաց Հովեյանը՝ հավելելով, որ մեր ազգային ինքնության դիմագիծը տալիս են այն թանգարաններն ու կենտրոնները, որոնք կապված են ժողովրդի տիեզերածնական գաղափարներից սկսած մինչեւ այսօր բերվող գաղափարաբանության եւ գեղագիտական ընկալման հետ։
Թանգարանի տնօրենի խոսքերով՝ կենտրոնի դերակատարությունն առավել կարե որվում է այն պայմաններում, երբ արձանագրում ենք, որ աշխարհի հին մշակույթներն այսօր ուղղակիորեն «շնչահեղձ» են լինում. «Մեր՝ հայաստանյան Ժողովրդական ստեղծագործության կենտրոնն ու նրա դիլիջանյան մասնաճյուղը, կամա թե ակամա, աշխարհի շատ ու շատ ազգագրական կենտրոնների շարքում հնագույն մշակույթների խոտորման իմպուլսը սաստողներից են։ Ֆենոմենը ոչ թե լեռնային ժողովուրդների մեկուսացման եւ նրանց տնտեսական ռեսուրսների բացակայության կամ արհեստական շրջափակումների մեջ է, այլ ծովային գերիշխող քաղաքակրթությունների՝ դիցաբանական եւ պատմական ժամանակները պրագմատիկ եւ ֆիզիկական ժամանակների հետ շփոթելու քաղաքականությունը։ Մեր ժողովրդական արվեստն ու ազգագրությունը հայ ժողովրդի համար օրհնություն են։ Մենք՝ լեռնաբնակներս, այս առումով, իրոք, բախտավոր ենք, որ աշխարհաքաղաքական արհեստական մեկուսացումը մեզ հնարավորություններ է ընձեռում անեղծ պահել մեր հազարամյա սովորույթները, արժեհամակարգն ու աշխարհայացքը»։
Գոյաբանական հիշողությամբ՝ էպոսի ու բանահյուսության, ազգագրության ու ժողովրդական հավատալիքների աննահանջ հանգրվանները, Հովեյանի համոզմամբ՝ հենց էթնիկ մշակույթի կենտրոններն ու թանգարաններն են։ Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնը, տնօրենի խոսքով՝ փորձում է չկորցնել կապը՝ Օհայոյի, Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Դամասկոսի, Վիեննայի եւ ազգագրական մշակույթը պահպանող այլ թանգարանների ու կենտրոնների հետ. «Կուզենայի, որ մեր ժողովուրդն ու պետությունը, մենք՝ թանգարանների ու ցուցասրահների ծառայողներս, այսուհետ էլ մեզանում ու միջազգայնորեն թե՛ պահպանեինք ու իրազեկեինք եւ թե՛ զարգացնեինք մեր անչափ ինքնատիպ քաղաքակրթական շերտեր հիշող մշակույթն ու մասնավորապես՝ ժողովրդական արվեստը, որպեսզի մեր սերունդներն իրենց աշխարհագրությունը օրերից մի օր «մայթեզրին» ընկած չտեսնեն, քանզի անցյալից զրկված ժողովուրդն ապագա ունենալ չի կարող»։
Խոսելով թանգարանի խնդիրներից՝ Հովեյանը մտահոգություն հայտնեց պահոցների ոչ բարվոք վիճակի վերաբերյալ։ Նկուղը հարմարեցրել են, դարձրել ֆոնդադարան. «Չենք ասում նոր տարածքներ են պետք, պարզապես ուշադիր վերաբերմունք ենք ակնկալում մեր նկատմամբ»։ Վերականգնման եւ շինարարական աշխատանքների կարիք է զգում նաեւ Դիլիջանի մասնաճյուղը։
Այսօր «Թաքնված թանգարան—40» խորագրով միջոցառումների շրջանակում տեղի կունենա «Ժողովրդական վարպետի» վկայականների տրման ամենամյա արարողությունը։ Կբացվի պրիմիտիվիստ նկարիչների լավագույն աշխատանքներին նվիրված ցուցահանդես։ Ներկայացվելու են այն աշխատանքները, որոնք գտնվում են թանգարանի ֆոնդապահոցում եւ ներառված չեն հիմնական ցուցադրության մեջ։ Մոդելավորող, տարազագետ Արտյոմ Սյունեցին կներկայացնի իր հավաքածուի ցուցադրությունը։ Կհնչի կենդանի երաժշտություն՝ դուդուկահար Գեւորգ Դաբաղյանի եւ ֆլեյտահար Արտաշես Գրիգորյանի կատարմամբ։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ

15-12-2018





23-03-2019
Գաղտնալսող սարքեր այլեւս չեն կարող ներկրել
Կոռուպցիայի դեմ պայքարում ԱԱԾ-ն խոստանում է հնչեղ բացահայտումներ



23-03-2019
Աննկատ աշխատանքի նկատելի արդյունքը
Մետրոպոլիտենի առեղծվածը «կուլիսներում» է

Քաղաքի ներքեւի «քաղաքի» մուտքը, ...


23-03-2019
Նոր իրավիճակ միջազգային իրավունքում
Ճանաչումը կհակասի ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւերին

Ժամանակակից միջազգային իրավունքում ...


23-03-2019
Չկա վատ հող, կա վատ մշակող
Բացվեց օրգանական գյուղատնտեսության ուսումնական կենտրոնը

Օրեցօր մեծանում է ...


23-03-2019
ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել Կուբայի դեսպանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել ...


23-03-2019
Առողջ սերունդ եւ ամուր թիկունք
Ֆիզիկական դաստիարակության համակարգը ենթակա է վերանայման

Հրադադարի եւ ...


23-03-2019
Գարդասիլ. ինչու է կարեւոր պատվաստվելը
ԱՆ-ն մտահոգիչ է համարում առկա ցուցանիշները

Կանանց համար ...



23-03-2019
«Արցախի մանդատն անփոփոխ է»
Ինչն է հիմք հանդիսացել համատեղ ...

23-03-2019
Թումանյանի վերջին գարունն ու մահվան հանգամանքները
Այսօր բանաստեղծի մահվան օրն է


23-03-2019
Մաքուր Հայաստանը իրականություն պետք է դառնա բոլորիս ջանքերով
Այսօր տեղի կունենա այս տարվա համապետական ...

23-03-2019
Պետությունը քաջալերում է տնտեսավարող սուբյեկտներին
Նախագահը հորդորեց հաշվի առնել Արցախի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO