Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.06.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Մանուկների աչքերով

«Արմենպրեսը», Խնկո Ապոր գրադարանը եւ «Էդիթ պրինտը» բացեցին մանկական գրքերի ցուցահանդես

Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում բացվեց գրքի ցուցահանդես—տոնավաճառ՝ նվիրված Խնկո—Ապոր անվան ազգային մանկական գրադարանի 85, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության 100 եւ «Էդիթ պրինտ» հրատարակչության 25—ամյակներին։
«Էդիթ պրինտ» հրատարակչության հիմնադիր տնօրեն Մկրտիչ Կարապետյանը նշեց, որ «Էդիթ պրինտն» իր գործունեությունը սկսել է մութ եւ ցուրտ տարիներին, եւ ամեն ինչ արել է, որ մանուկների, պատանիների եւ մեծահասակների համար լավ գրքեր ստեղծվեն։ Շնորհավորելով գործընկերներին՝ «Արմենպրես» լրատվական գործակալությանն ու Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանին հոբելյանների առիթով, Կարապետյանը հույս հայտնեց, որ համագործակցությունը շարունակական կլինի։
«Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը եւս շնորհավորեց «Արմենպրեսի» լավ բարեկամներ «Էդիթ պրինտին» եւ Խնկո Ապոր գրադարանին հոբելյանների առիթով, ապա դիմելով միջոցառմանը ներկա փոքրիկներին՝ ընդգծեց. «Հույս ունեմ, որ տարիներ հետո դուք էլ կլինեք գրքի պաշտպաններ, քարոզողներ, հեքիաթի գեղեցկությունը ձեր մեջ պահող մեր անկախ երկրի նոր, գեղեցիկ սերունդը»։
Խնկո—Ապոր անվան ազգային մանկական գրադարանի սպասարկման աշխատանքների գծով փոխտնօրեն Ռուզաննա Թելունցն էլ հավելեց, որ գրադարանում բացված ցուցահանդես—տոնավաճառի նպատակն ընթերցասեր հասարակությանը նոր լույս տեսած գրքերի հետ ծանոթացնելն է։
Մկրտիչ Կարապետյանը «Արմենպրես» գործակալության 100—ամյակի առիթով գործակալության տնօրենին նվիրեց Հայաստանի վաստակավոր նկարիչ Շմավոն Շմավոնյանի «Արարատ» գիրք—ալբոմը, իսկ Խնկո Ապոր գրադարանին հոբելյանի առիթով տրամադրեց նոր հրատարակված մանկական գրքերի օրինակները։
Միջոցառման վերջում դերասան Ստեփան Շահինյանը փոքրիկներին ներկայացրեց Հովհաննես Թումանյանի հեքիաթները։
«Թումանյանը՝ աշխարհի երեխաներին» հայերեն—անգլերեն գրքում զետեղվել են բանաստեղծի մանկական բանաստեղծություններն ու բալլադները։
«Գրքում ներառվել են նաեւ Թումանյանի մշակումները հայոց բանահյուսությունից։ Սա կարեւոր աշխատանք եմ համարում, քանի որ այս գործերը նախկինում չեն թարգմանվել անգլերեն։ Դա մեծ բաց էր, որը որոշեցի լրացնել»,—ասաց գրքի թարգմանիչ Նազելի Կարապետյանը։
Նա ընդգծեց, որ փոքրուց Թումանյանն իր ուղեկիցն է եղել, անգիր գիտի նրա բանաստեղծությունները։ «Ի սկզբանե որոշել էի Թումանյանի գործերը թարգմանել ոչ թե ժամանակակից, առօրյա գործածական բառերով, այլ այն ոճական առանձնահատկություններով, որոնք մոտ են անգլիական դասական գրողներին»,–նշեց Կարապետյանը։
Ցուցահանդես—տոնավաճառի շրջանակում տեղի ունեցավ նաեւ ինտերակտիվ գրքերի շնորհանդես։ Ներկայացվեցին Խնկո Ապոր «Առակները»,Ղազարոս Աղայանի «Հեքիաթները», որոնք լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը։
«Գրքերը հնարավորություն են տալիս հեռախոսի կամ գրասալիկի (պլանշետ) միջոցով ունկնդրել հեքիաթներն ու առակները։ Այդ հարցում երեխաներին կարող են օգնել իրենց ծնողները»,–նշեց հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանը։ Նա շնորհանդեսին ներկա փոքրիկներին պատմեց գրքերի հեղինակների մասին, այնուհետեւ բոլորը դիտեցին Խնկո Ապոր առակներից մեկի հիման վրա բեմադրված տիկնիկային ներկայացում։
Մանկական գրքի ցուցահանդես—տոնավաճառը կգործի նաեւ այսօր։
Գրքի ցուցահանդես—տոնավաճառի շրջանակում ընթերցասերներին ներկայացվեց մանկավարժ Սամվել Բիշարյանի «Hello, Adam» (Ողջույն, Ադամ) գիրքը («Էդիթ պրինտ»)։
Գիրքը բաղկացած է տասնմեկ պատմվածքներից, որոնցից յոթը քառօրյա պատերազմի հերոս Ադամ Սահակյանի մասին է։ Դրանցից երկուսում Ադամը հանդես է գալիս որպես գործող կերպար, ներկայացվում է հերոսի կյանքի մինչպատերազմական ժամանակահատվածը, իսկ հինգ պատմվածքներն այլ հերոսներ ունեն, որոնք արդեն պատմում են Ադամի մասին։
«Կարդալով այս պատմվածքները, երեխաները կճանաչեն մեր հերոսներին։ Փոքրուց պետք է երեխան ճանաչի հայրենիքը, հայրենասիրությունը, ազգի հերոսներին»,–գրքի շնորհանդեսի ժամանակ ասաց Սամվել Բիշարյանը։
Նրա խոսքով՝ հայրենիքի համար իրենց կյանքը զոհած տղաներին միշտ պետք է հիշել, դրա համար պետք է նրանց մասին գրել, շատ գրել, որ երեխաները դեռ մանկապարտեզից ճանաչեն հերոսներին։
«Ապրիլյան պատերազմից հետո որոշեցի գիրք գրել եւ որպես կերպար ընտրեցի Ադամին, լուսավոր, բարի տղային, որը սրտիս մեջ էր մտել։ Ադամի միջոցով պատմվածքներում ներկայացրել եմ ապրիլյան պատերազմի բոլոր հերոսների հավաքական կերպարը»,–նշեց Սամվել Բիշարյանը՝ հավելելով, որ միշտ պետք է հպարտանալ նրանցով եւ միշտ հիշել։
Ա. Դ.

15-12-2018





15-06-2019
Հանրային վերահսկողությունը՝ կանխարգելիչ եւս մեկ միջոց
Քաղաքացու արձանագրած ճանապարհային կանոնների խախտումներին կտրվի իրավական գնահատական

Լուսինե ...


15-06-2019
Տավարի մսի մաքսատուրքը 61.5 տոկոսով նվազել է, գառի մսինը՝ սառեցվել
Ինչ կտա ՀՀ-ին ԵԱՏՄ-ԻԻՀ ազատ առեւտրի գոտու ստեղծման ...


15-06-2019
Շների, շնատերերի եւ Ծիծեռնակաբերդի զբոսայգու մասին
Գաղտնիք չէ, որ մեր մայրաքաղաքում վերջերս թափառող շները շատացել ...


15-06-2019
Խորհրդարանական մշակույթի ժողովրդավարացման հիմնախնդիրները՝ արժեբանական չափման ներքո
Հարցազրույց քաղաքական գիտությունների դոկտոր Մարիամ Մարգարյանի հետ

Խորհրդարանական ...


15-06-2019
Կանխարգելե՞լ, թե՞ գնալ հետեւանքները վերացնելու ճանապարհով
Օրինագիծը միտված է սպառողների իրավունքների պաշտպանությանը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


«Շատ ...


15-06-2019
Դանիիլ Խարմս. «Պատահարներ» շարքից
«Մի պառավ չափազանց հետաքրքրությամբ դուրս նայեց պատուհանից, ցած ընկավ ...


15-06-2019
Հովհաննես Մելքոնյան
Իրեն, ինչպես շատերը, ես նույնպես Ռուբենիչ էի ասում. ու ...



15-06-2019
Նոր շունչ տիկնիկագործությանը
Թբիլիսիում բացվել է հայկական տիկնիկային ...

15-06-2019
Շախմատի արքան
Հունիսի 17-ին Տիգրան Պետրոսյանը կդառնար 90 ...

15-06-2019
Մեծագույն խնդիրը գիրք հրատարակելն է
Ծաղկաձորում քննարկվել են երիտասարդ ...

15-06-2019
Պետական պահպանության կարիք կա
Մարտունի-Եղեգնաձոր ճանապարհն անցնում է Գեղհովիտ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO