Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.01.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Հայրենիքի նկատմամբ սիրո եւ հիացմունքի ներքին զգացումով

Բացվեց Գաբրիել Գյուրջյանի առաջին անհատական ցուցահանդեսը

Անցյալ դարի խորհրդահայ գեղանկարչության նշանավոր վարպետ, ժողովրդական նկարիչ Գաբրիել Գյուրջյանի ծննդյան 125—ամյակի առիթով Հայաստանի ազգային պատկերասրահում երեկ բացվեց հետահայաց ցուցահանդես՝ պատկերասրահում, Երեւանի պատմության թանգարանում, ընտանիքի եւ մասնավոր հավաքածուներում պահվող շուրջ 100 նկարների ընտրանիով։ Գյուրջյանի վրձնին են պատկանում ծննդավայր Արդվինի եւ Հայաստանի գողտրիկ անկյունների պատկերներ, պատմամշակութային հուշարձաններով բնանկարներ։
Պատկերասրահի գիտական գծով փոխտնօրեն Սամվել Հովհաննիսյանը, կատարելով ցուցահանդեսի պաշտոնական բացումը՝ ընդգծեց, որ այն իրականացնելու գործում մեծ է եղել հատկապես նկարչի ընտանիքի անդամների մասնակցությունը։ «Նկարների գերակշիռ մասը ցուցադրվում է առաջին անգամ եւ արդեն ծանոթ գործերի հետ ամբողջական պատկերացում է տալիս Գաբրիել Գյուրջյանի թողած հարուստ ժառանգության մասին, որը մի ամբողջ դարաշրջանի լավագույն ձեռքբերումներից է եւ իր ուրույն տեղն ունի հայ կերպարվեստի գանձարանում։ Ցուցահանդեսի բացման առիթով մենք ունենք եւս մեկ շատ կարեւոր նախաձեռնություն։
Հեղինակի լայնածավալ ընտրանին հրատարակվել է մեկ ընդգրկուն պատկերագրքով։ Այս հարցում եւս վարպետի ընտանիքի ներդրումը բավականին մեծ է եղել»,– ասաց Հովհաննիսյանը։
Գյուրջյանը, ինչպես իր խոսքում ընդգծեց պատկերասրահի հայ գեղանկարի բաժնի ավագ գիտաշխատող Քնարիկ Ավետիսյանը, մասնակցել է հանրապետական, միութենական եւ արտասահմանյան երկրներում կազմակերպված հայ նկարիչների խմբային բազմաթիվ ցուցահանդեսների, սակայն կենդանության օրոք խուսափել է անհատական ցուցահանդեսներ կազմակերպելուց։ Սա նրա առաջին հետահայաց, նկարչի ստեղծագործական աշխարհը ամբողջապես ներկայացնող անդրանիկ ցուցահանդեսն է։
«Գյուրջյանը ստեղծել է ծննդավայր Արդվինի եւ Հայաստանի գողտրիկ անկյունների պատկերներ. Սեւանա լիճ եւ կղզի՝ առափնյա ժայռերով ու եկեղեցիներով, Բջնի, Ապարան, Գորիս, Եղեգնաձոր, Լոռի, Գյումրի, հին եւ նոր Երեւան, որոնք տոգորված են հայրենիքի նկատմամբ սիրո, հիացմունքի ու ներքին հպարտության զգացումով։ Նկարիչն աշխատել է շարքերով եւ նույն տեղանքի պատկերման համար ամեն անգամ կարողացել է գտնել կոմպոզիցիոն հետաքրքիր կառուցվածք, տարվա եղանակի, օրվա պահի եւ տրամադրության համապատասխան երանգավորում։ Արժեքավոր են նաեւ գյուղի կյանքին ու աշխատանքին, հայրենի երկրի արդյունաբերական շինարարությանը նվիրված ռեալիստական մեկնաբանմամբ թեմատիկ կտավները։ Գյուրջյանը հայ կերպարվեստում արդյունաբերական բնանկարի ժանրի հիմնադիրներից է»,–ներկայացրեց Ավետիսյանը՝ հավելելով, որ նկարչի գեղարվեստական լեզվի ձեւավորման հարցում նշանակալից դեր են խաղացել ինչպես 20—րդ դարի ռուս ռեալիստական գեղանկարչության ավանդույթը, այնպես էլ եվրոպական արվեստում մշակված պլեներային նկարչության սկզբունքները։
Մեծ է եղել նկարչի հետաքրքրությունը հատկապես իմպրեսիոնիզմի նկատմամբ, որից քաղած դասերը, Ավետիսյանի խոսքով, առավել ցայտուն դրսեւորվել են 1920—1950—ական թվականների գործերում. «Նա հիմնականում աշխատել է բնանկարի ժանրում՝ նպաստելով պլեներային նկարչության զարգացմանը հայ արվեստում։ 1960—70—ական թվականների գործերում նկարիչը ձգտում է մարմնավորել հայրենի երկրի մոնումենտալ, ընդհանրացված կերպարը, որն ամբողջական լուծում է ստանում լայն, ընդգրկուն տարածության հետաքրքիր դիտակետի, առանձին պլանների մանրակրկիտ մշակման ու մաքուր, հնչեղ գուներանգի միջոցով»։
Գյուրջյանն ավարտել է Պենզայի գեղարվեստական բարձրագույն արվեստանոցներում։ Ուսանողական տարիներից սկսած մասնակցել է ռուս առաջադեմ նկարիչների՝ «Բելի մեդվեդ», «Վոլժսկի սոյուզ» խմբակցությունների ցուցահանդեսներին։ 1923—ին եկել է Հայաստան, մշտական բնակություն հաստատել Երեւանում։ Այս շրջանից սկսվում է նրա ակտիվ ստեղծագործական, մանկավարժական, գիտական–հասարակական գործունեությունը։
Շուրջ 35 տարի դասավանդել է մասնագիտական նորաբաց ուսումնական հաստատություններում՝ Երեւանի «Գեղարդ» տեխնիկումում (1923—1935), Երեւանի պոլիտեխնիկական (1929—1935) եւ գեղարվեստաթատերական (1945—1958) ինստիտուտներում, գրել է 20—րդ դարի հայ նկարիչներին նվիրված մենագրություններ եւ պարբերական մամուլում հրատարակել բազմաթիվ հոդվածներ։ «Նրա նախաձեռնությամբ 1939 թ. ստեղծվել է եւ որոշ ընդհատումներով առ այսօր գործում է «Նկարիչների շրջիկ արվեստանոցը»։ Դրա շնորհիվ տարբեր նախասիրությունների տեր արվեստագետներին հնարավորություն է տրվել միասին այցելելու հանրապետության շրջանները, շփվելու իրար հետ, ստեղծագործելու բնության գրկում, կազմակերպելու ցուցահանդեսներ»,– մանրամասնեց պատկերասրահի գիտաշխատողը։
Անդրադառնալով պատկերագրքի լույս ընծայման անհրաժեշտությանը՝ Ավետիսյանը նշեց, որ Գյուրջյանը իր կենդանության օրոք արժանացել է միայն մի փոքրիկ արվեստաբանական գիրք ունենալու երջանկությանը, այնուհետեւ հրատարակվել են ընդամենը մեկ—երկու փոքրիկ բուկլետներ։
«Քիչ նյութ կար նրա ժառանգությանը նվիրված, եւ ժամանակն էր վերանայել նկարչի ստեղծագործական ուղին ու հրապարակել ընդգրկուն մի մեծ պատկերագիրք»,–ասաց նա՝ միաժամանակ տեղեկացնելով, որ ցուցահանդեսը կգործի մինչեւ 2019 թ. փետրվարի 15—ը։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ

22-12-2018





19-01-2019
Բնական մեղր, սխտոր, ճարպ եւ լավաշ
Ձմեռային ժամանակահատվածում զինծառայողներին կհատկացվի լրացուցիչ սնունդ

Զինված ուժերի ...


19-01-2019
Բաքվի ջարդերը ցեղասպանություն էին
Դրանք պետք է արժանանան միջազգային հանրության հստակ գնահատականին



19-01-2019
Առջեւում բարեփոխումների երկրորդ փուլն է
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը երեկ ԱԺ—ում պատասխանել է լրագրողների ...


19-01-2019
Փոփոխությունների անհրաժեշտությունը կարեւոր է
Միջազգային չափանիշների համաձայն՝ պետական կառավարման համակարգում պետք է լինի ...


19-01-2019
ԱՀՀ-ն ուզում է տեր կանգնել իր իրավունքներին
Մեկնարկել է ԱՀՀ-ի խորհրդարանի երկրորդ գումարման առաջին նստաշրջանը



19-01-2019
«Մենք Աստծո ընտրյալ ժողովուրդ ենք եւ հաղթելուց բացի այլ ճանապարհ չունենք»
Նախագահ Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում հանդիպել է հայ ...


19-01-2019
ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման խորհրդի անդրանիկ նիստը
Երեկ տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման ...



19-01-2019
Երրորդ անգամ Դավոսում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ...

19-01-2019
Հեռացա, որ մնամ
Ա՜խ, ափսո՛ս, որ հիմա այսպես
Լուռ ու ...

19-01-2019
Տրամադրությունների փոփոխություն արաբական աշխարհում
Երբ 2018թ. սկզբներին ԱՄՆ-ը իրականացրեց իր ...

19-01-2019
Սկսվում է ձյուդոյիստների վարկանիշային մրցաշարը
Հայ ձյուդոյիստները մարզումային հագեցած ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO