Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

16.06.2019
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Տրամադրված են աշխատելու

Ազգային փոքրամասնությունների պատգամավորները կշարունակեն հարցեր բարձրացնել

ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովում ասորական համայնքը ներկայացնող Արսեն Միխայլովն ու քրդական համայնքը ներկայացնող Կնյազ Հասանովը նոր իշխանության հետ կաշխատեն նույն ձեւով, ինչպես աշխատել են նախկին իշխանության հետ։
Պատգամավորներն այս մասին ասացին «Արմենպրեսի» հետ զրույցում։
Հասանովն ու Միխայլովը 6—րդ գումարման Ազգային ժողովում իրենց համայնքների կողմից ներկայացված էին նախկինում իշխող Հանրապետական խմբակցությունում, այսօր արդեն ԱԺ—ում մեծամասնություն կազմած «Իմ քայլը» խմբակցության կազմում են։
«Նախորդ իշխանության հետ աշխատանքը նորմալ եմ գնահատում։ Կարողացել ենք հարցեր բարձրացնել եւ լուծումներ ստանալ մեր համայնքի վերաբերյալ։ Օրինակ՝ մեզ համար շատ կարեւոր էր խոշորացման ծրագիրը, որոնցում ընդգրկված էին մեր ասորաբնակ գյուղերը։ Ես այդ հարցը կարողացա բարձրացնել եւ խնդրել, որ ազգային փոքրամասնությունների համայնքների խոշորացումը չլինի, որպեսզի կարողանան պահպանել իրենց կրթամշակութային հարցերը»,–նշեց Արսեն Միխայլովը։
Քրդական համայնքի ներկայացուցիչ Կնյազ Հասանովի խոսքով՝ նախորդ իշխանությունների թերությունների համար ժողովուրդն է իր գնահատականը տվել։
«Նախորդ իշխանությունների օրոք մեր բոլոր հարցերը բարձրացվել են եւ ստացել իրենց լուծումները։ Մնացած բոլոր թերությունների համար ժողովուրդն արդեն իր գնահատականը տվել է»,–ասաց Հասանովը։
Ասորական համայնքը լուծման կարիք ունեցող հրատապ խնդիրներ այժմ չունի, բայց անհրաժեշտության դեպքում դրանք կներկայացնի նաեւ նոր ձեւավորված իշխանությանը։
«Հրատապ հարցեր չկան։ Ունենք, իհարկե, կրթամշակութային ոլորտում հարցեր, որոնք պետք է նորից բարձրացնենք ու տեսնենք, թե ինչ լուծում են ստանում։ Հրատապ հարցերով մեր համայնքային կազմակերպությունները զբաղվում են, իսկ այն հարցերը, որոնք մեր համայնքային կազմակերպությունները չեն կարողանա լուծել, կբարձրացնենք Ազգային ժողովում, որ կարողանանք լուծում տալ»,–նշեց Միխայլովը։
Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները արդյունավետ համագործակցություն են ակնկալում նոր ձեւավորված Ազգային ժողովի մեծամասնությունից։
«Մարդիկ ուզում են բաց աշխատել, համարձակ, ազնիվ։ Կարծում եմ՝ Հայաստանում պետք է ընդունեն ազգային փոքրամասնություններին այնպես, ինչպես միշտ է եղել, եւ իրենց խնդիրներով զբաղվեն ու լուծումներ տան»,– ասաց ասորական համայնքի ներկայացուցիչը։
Քրդական համայնքի ներկայացուցիչը մեծ հույսեր է կապում տնտեսական հեղափոխության հետ։
«Ներկա իշխանությունները խոստացել են, որ պետք է հայտարարեն տնտեսական հեղափոխություն, եւ այս տնտեսությունը երբ զարգանա, նաեւ կզարգանան մեր երկիրն ու բանակը։ Տնտեսության զարգացումից են կախված նաեւ մնացած բոլոր հարցերը՝ կենցաղը, մշակույթը, կեցությունը»,–նշեց Հասանովը։
7—րդ գումարման Ազգային ժողովում ներկայացված են 4 ազգային փոքրամասնությունների մեկական ներկայացուցիչներ։
Ն. Շ.

11-01-2019





15-06-2019
Հանրային վերահսկողությունը՝ կանխարգելիչ եւս մեկ միջոց
Քաղաքացու արձանագրած ճանապարհային կանոնների խախտումներին կտրվի իրավական գնահատական

Լուսինե ...


15-06-2019
Տավարի մսի մաքսատուրքը 61.5 տոկոսով նվազել է, գառի մսինը՝ սառեցվել
Ինչ կտա ՀՀ-ին ԵԱՏՄ-ԻԻՀ ազատ առեւտրի գոտու ստեղծման ...


15-06-2019
Շների, շնատերերի եւ Ծիծեռնակաբերդի զբոսայգու մասին
Գաղտնիք չէ, որ մեր մայրաքաղաքում վերջերս թափառող շները շատացել ...


15-06-2019
Խորհրդարանական մշակույթի ժողովրդավարացման հիմնախնդիրները՝ արժեբանական չափման ներքո
Հարցազրույց քաղաքական գիտությունների դոկտոր Մարիամ Մարգարյանի հետ

Խորհրդարանական ...


15-06-2019
Կանխարգելե՞լ, թե՞ գնալ հետեւանքները վերացնելու ճանապարհով
Օրինագիծը միտված է սպառողների իրավունքների պաշտպանությանը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


«Շատ ...


15-06-2019
Դանիիլ Խարմս. «Պատահարներ» շարքից
«Մի պառավ չափազանց հետաքրքրությամբ դուրս նայեց պատուհանից, ցած ընկավ ...


15-06-2019
Հովհաննես Մելքոնյան
Իրեն, ինչպես շատերը, ես նույնպես Ռուբենիչ էի ասում. ու ...



15-06-2019
Նոր շունչ տիկնիկագործությանը
Թբիլիսիում բացվել է հայկական տիկնիկային ...

15-06-2019
Շախմատի արքան
Հունիսի 17-ին Տիգրան Պետրոսյանը կդառնար 90 ...

15-06-2019
Մեծագույն խնդիրը գիրք հրատարակելն է
Ծաղկաձորում քննարկվել են երիտասարդ ...

15-06-2019
Պետական պահպանության կարիք կա
Մարտունի-Եղեգնաձոր ճանապարհն անցնում է Գեղհովիտ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO