Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.03.2019
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Կաթնաղբյուրում կհիմնվի հանքային ջրի գործարան

Արտադրանքը կսպառվի բացառապես չինական շուկայում

Հայկական հանքային ջուրը իր որակական հատկանիշներով կարող է մրցակցել աշխարհի լավագույն հանքային ջրերի հետ։ Մնում է միայն ճիշտ ու արդյունավետ կազմակերպել այն միջազգային շուկայում ներկայացնելու աշխատանքները։ Ասվածի վկայությունն է այն, որ չինացի գործարարներին հետաքրքրել է այդ ոլորտը, եւ նրանք ձեռք են բերել պայմանավորվածություն Հայաստանում հանքային ջրի գործարան հիմնելու վերաբերյալ։ Չինացի ներդրողները վստահորեն հայտարարել են, որ հայկական ջրի որակն իրենց գոհացնում է եւ ներդրումային տեսանկյունից գրավչություն ունի։ Չինական կողմը արդեն ներկայացրել է ծրագիրը, դրա իրականացման վայրը։ Ի՞նչ է նախատեսվում ծրագրով։
Ներդրողը «Նյու իդա» ներդրումային ընկերությունն է, որի ներկայացուցիչները առաջարկվող ներդրումային ծրագրին ծանոթանալու նպատակով ամիսներ առաջ հանդիպում էին կազմակերպել Լոռու մարզպետի հետ։ Նախընտրած վայրը սահմանամերձ Կաթնաղբյուր գյուղն է, որն ընդգրկված է Ստեփանավան խոշորացված համայնքի կազմում եւ ունի շուրջ 900 բնակիչ։ Կազմակերպությունը նպատակ ունի իրականացնել հանքային ջրերի արդյունահանման ծրագիր, ընդ որում հայկական շշալցված ջուրը արտահանել բացառապես Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն՝ որպես հայկական լավագույն որակ ունեցող ջուր։
Չինացի գործարարները կարծիք են հայտնել, որ հայկական ջուրը բացառիկ ընդունելություն ունի Չինաստանում։ Հայաստանում բազմաթիվ ուսումնասիրություններ են կատարվել, եւ առաջին քայլը նախատեսել են սկսել Կաթնաղբյուրի վարչական տարածքից, որտեղ կան ջրի հորատանցք եւ ջրատար խողովակներ։ Հորատանցքի մերձակայքում էլ նախատեսվում է հիմնել ջրի գործարանը։ Ներդրման ծավալը կազմում է 5—6 մլն դոլար, կստեղծվեն մի քանի տասնյակ աշխատատեղեր, ինչը կնպաստի նաեւ համայնքի կենսամակարդակի բարձրացմանը։
Կաթնաղբյուրի վարչական ղեկավար Արթուր Սավթալյանը «ՀՀ»–ի հետ զրույցում տեղեկացրեց, որ ծրագրի ընթացքն ուժի մեջ է, այժմ հանրային լսումներ են իրականացվում, եւ իրենք սպասում են կառավարության կողմից ընդերքի օգտագործման լիցենզիայի տրամադրմանը, որպեսզի հորատանցքի շահագործման աշխատանքները սկսեն եւ չինացի ներդրողներին հատկացնեն համայնքային նշանակության տարածքները։
Ըստ Ա. Սավթալյանի՝ Ջրառատից եկող ջուրը բավական քաղցրահամ է եւ կարող է գրավել ներդրողներին, եւ եթե բոլոր ծրագրերն անխտիր կյանքի կոչվեն, ապա գյուղը տնտեսական առումով կշահի։ Բնակավայրը ծերացման փուլում է, քանի որ երիտասարդներին գրավող պայմաններ չկան։ Ճանապարհներն են անբարեկարգ, խնդիրներ կան կապված գազաֆիկացման եւ հորատանցքի վերանորոգման հետ, սակայն, ըստ գյուղի ղեկավարի, եթե վերոնշյալ ծրագիրն իրականացվի, ապա բոլորը լուծելի խնդիրներ են։
Նախորդ տարի կատարվել են մի շարք նախագծահաշվարկային եւ տեխնիկական աշխատանքներ։ Գործարանի շինարարությունը կսկսվի արդեն 2019թ. մարտ—ապրիլ ամիսներին։ Ըստ ներդրող «Նյու իդա» կազմակերպության ներկայացուցիչների՝ նախատեսում են հետագայում նաեւ սոցիալական ծրագրեր իրականացնել համայնքում։ Նրանց տեղեկացմամբ, Չինաստանում շատ պահանջված են բնական ու հանքային ջրերը, ուստի ներդրման համար հեռավորությունն ու ծախսերը խնդիր չեն։ Երկրում լայն սպառում ունեն նաեւ Ֆրանսիայից եւ Իտալիայից շշալցված եւ ներմուծված ջրերը։ Չինացիները շեշտում են, որ հայկական ջուրը որակական եւ գնային առումով իրենց բավարարում է։ Այս որոշմանը հանգել են մանրակրկիտ ուսումնասիրություններ կատարելուց հետո, ջրի նմուշները մի քանի անգամ հանձնել են փորձաքննության։ Պատրաստվում են հայկական արտադրության ջուրը սպառել Չինաստանում՝ բարձր գնով։ Վստահ են, որ արտադրությունը հաջողություն կունենա, եւ սպառման խնդիր չի լինի։ Ընկերությունը նպատակադրված է հայկական հանքային ջուրը ճանաչելի դարձնել չինական շուկայում։
«Բիզնես Արմենիա» հիմնադրամից տեղեկացանք, որ ջրի արդյունահանումը եւ շշալցված ջուրը կսպառվի առայժմ միայն չինական շուկայում։ Արդեն հայտնի է նաեւ, թե չինական շուկայում ինչ ապրանքանիշով է հանդես գալու հայկական արտադրության ջուրը, սակայն հիմնադրամի ներկայացուցիչները դեռեւս զերծ մնացին անվանումը հրապարակելուց։
Իսկ որքա՞ն են հանքային ջրի արտադրության ծավալները Հայաստանում։ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2018թ. առաջին կիսամյակում Հայաստանում արտադրվել է 22 մլն 911.3 հազար լիտր հանքային ջուր։ 2017թ. նույն ժամանակահատվածի համեմատ արտադրության ծավալները նվազել են 4.1 տոկոսով։
Միեւնույն ժամանակ, 7.7 տոկոսով աճել են աղբյուրի ջրի արտադրության ծավալները։ Եթե 2017թ. հունվար—օգոստոսին հանրապետությունում արտադրվել է 24 մլն 715.2 հազար լիտր աղբյուրի ջուր, ապա 2018թ. նույն ժամանակահատվածում՝ 26 մլն 612.8 հազար լիտր։
Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ

11-01-2019





26-03-2019
Կարեւոր է մաքրելը, սակայն ավելի կարեւոր է չաղտոտելը
Տեղի ունեցավ այս տարվա առաջին համապետական շաբաթօրյակը

Նախքան ...


26-03-2019
Մեր մասնակցությունը չպետք է լինի միջնորդավորված
Հայոց ցեղասպանության ճանաչումը վերաբերում է հայ-ամերիկյան հարաբերություններին

Ալաբամայի ...


26-03-2019
Մարդկության դեմ ուղղված հանցագործությունները չպետք է մոռացվեն
Արգենտինայում Հայոց ցեղասպանության թանգարանի կառուցման համար միջոցներ կհավաքագրվեն



26-03-2019
Միացավ Պետոյին ու բոլոր հերոսներին
Մարտի 22-ին Քաշաթաղի շրջանի Տիգրանավանի Պետրոս Ղեւոնդյանի անվ. միջն. ...


26-03-2019
Անցումային շրջանից դեպի թռիչք
Աշխարհի լավագույն փորձագետները կլինեն մեզ մոտ

Կարճ ժամանակ ...


26-03-2019
Երազանքները կատարվում են
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Հայաստանի ֆուտբոլի ...


26-03-2019
ՀՀ նախագահը հանդիպել է Լիլիթ Մակունցի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նախաձեռնել է հանդիպումների շարք Ազգային ...



26-03-2019
Սնանկության կառավարիչը կգա Հայաստան
«Հյուսիս-հարավ». իսպանական ...

26-03-2019
Գոլանի բարձունքների հարցը
Լուծումը հնարավոր է միայն «ջուր՝ ...

26-03-2019
Կովսականում հնչեց Կոմիտաս
Սփյուռքի հեղինակավոր կազմակերպություններից մեկի՝ ...

26-03-2019
Պակասեց ճկունությունն ու հաշվենկատությունը
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը իր ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO