Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

16.06.2019
ԱՇԽԱՐՀ


Իրավիճակի կայունացման հույսեր են նշմարվում

Բաշար Ասադը խոստացել է վերականգնել Դեր Զորի հայկական եկեղեցին

Սիրիայի նախագահ Բաշար ալ—Ասադի եւ Հայաստանում հաստատված սիրիահայերի, հայ գործարարների հետ հանդիպումն անցել է բավական կառուցողական ու ջերմ մթնոլորտում։ Հայաստանից Սիրիա մեկնած խումբը գլխավորել է Հայաստանում սիրիահայ համայնքի նախագահ Ջորջ Բարսեղյանը, ով «Արմենպրեսի» հետ զրույցում ներկայացրեց մանրամասներ հանդիպումից։
Ջորջ Բարսեղյանը նշեց, որ ակտիվությունը սկսվեց Հայաստանում Սիրիայի նոր դեսպան նշանակվելուց հետո։ Դեսպանատան նոր կազմն սկսեց ակտիվ աշխատել Հայաստանում Սիրիայի հայ համայնքի հետ։ Այդ ժամանակ ընտրվեց Հայաստանում սիրիահայ համայնքի վարչություն, որը գլխավորեց Ջորջ Բարսեղյանը։
«Հարց դրվեց, որ այս վարչությունն ակտիվացնի Սիրիա—Հայաստան կապերը։ Առաջին քայլն այն եղավ, որ հանդիպում խնդրեցինք Սիրիայի նախագահ Բաշար ալ–Ասադի հետ։ Շատ արագ դրական արձագանք եղավ։ Հանդիպում նախատեսվեց ոչ միայն Սիրիայի նախագահի, այլեւ երկրի այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Վարչությունը պատվիրակություն կազմեց, որում ընդգրկված էին սիրիահայեր, հայաստանցի գործարարներ, բիզնես ոլորտի ներկայացուցիչներ»,–ասաց Ջորջ Բարսեղյանը։
Նա նկատեց, որ Սիրիայի թնջուկը, կարծես, լուծում է ստանում։ Բարեբախտաբար, Սիրիայի նախագահ Բաշար ալ—Ասադի իշխանությունը կարողացավ ստեղծված իրավիճակը հաղթահարել։ ԱՄՆ—ն մտածում է զորքերը դուրս բերելու մասին եւ արդեն գործնական քայլեր է ձեռնարկում։ Մի շարք արաբական երկրներ էլ մտածում են Սիրիայում դեսպանատները բացելու մասին։ Այս ամենը ենթադրում է Սիրիայի վերականգնում, իսկ դրա համար բավական խոշոր տնտեսական ծրագրեր են նախատեսված։
«Սիրիական կառավարությունը տրամադրված է այս ծրագրերում առաջնահերթությունը տալ այն երկրներին, որոնք այս տարիներին իրենց կողքն են եղել։ Դրանց թվում Հայաստանն է, որը պատերազմի տարիներին դեսպանատունը չփակեց, պետական կապը միշտ պահպանեց, օգնություն ուղարկեց Սիրիա։ Եվ առաջիկա վերելքի ընթացքում, բիզնես ծրագրերում, վերականգնման աշխատանքներում առաջնահերթություն տրվելու է հայերին»,–ասաց Ջորջ Բարսեղյանը։ Նա նկատեց, որ Սիրիայի կառավարությունը մեծ նշանակություն է տալիս հայկական համայնքին, այդ մասին միշտ է ասվել։ Ջորջ Բարսեղյանը պատահական չհամարեց այն, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը խոստացավ Դեր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին իր միջոցներով վերականգնել։
Սիրիա կատարած այցելության ընթացքում հանդիպումներ են եղել վարչապետի, խորհրդարանի նախագահի, բիզնես ոլորտի ընկերությունների հետ։ Նախանշվել են ուղղություններ հետագա համագործակցության համար։
«Մեր այցելությունը մի քանի նպատակ ուներ։ Նախ՝ Հայաստան—Սիրիա կապերի ակտիվացումն ու ամրապնդումը։ Դրանից բացի, ցանկանում էինք մեր աջակցությունը հայտնել Սիրիայի նախագահին ու կառավարությանը։ Հայաստանն այն յուրահատուկ երկրներից է, որի հասարակության մեծ մասը Սիրիայի ներկա կառավարության կողմնակիցն է, ի վերջո մենք այդ իշխանության կառավարման ժամանակ կարողացել ենք բավական հաջողության հասնել։ Պատշաճ առիթ էր մեր աջակցությունը ցույց տալու։ Ի վերջո, մենք Սիրիայում ունենք հայ համայնք՝ լինի Հալեպում, Դամասկոսում, Ղամիշլիում, թե Լաթաքիայում։ Տեղի հայերը շատ լավ հարաբերությունների մեջ են իշխանությունների հետ, մենք պետք է նաեւ այդ մասին մտածենք»,–ասաց Ջորջ Բարսեղյանը։
Բաշար Ասադի հետ հանդիպումը նշանավորվել է խորհրդանշական նվերի փոխանցմամբ։ Սիրիայի նախագահին է փոխանցվել Հայաստանում գտնվող մի հուշարձանի մակետ, որը խորհրդանշում է հայերի երախտագիտությունը Սիրիայի ժողովրդին Հայոց ցեղասպանության տարիներին տրամադրված մեծ աջակցության համար։ Հուշարձանը գտնվում է դեպի «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհին, այն կառուցվել է սփյուռաքահայերի միջոցներով։ Հուշարձանը պատկերում է Սիրիայի քարտեզը, հայկական արծիվը, հավերժության սյունը, որի վրա գրված է 1915 թվական։ 2013 թվականին տեղի է ունեցել հուշարձանի ոչ պաշտոնական բացումը։
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը դեկտեմբերի վերջին իր նստավայրում ընդունել է Հայաստանում հաստատված սիրիահայերի պատվիրակությանը, Հայաստանի գործարարներին՝ Հայաստանում սիրիահայ համայնքի նախագահ Ջորջ Բարսեղյանի գլխավորությամբ։
Հանդիպման ժամանակ քննարկումները ծավալվել են Սիրիայում տիրող իրավիճակի, երկրի վերակառուցման գործընթացի շուրջ։ Գործարարները ցանկություն են հայտնել մասնակցել Սիրիայի վերակառուցման գործընթացին։ Սիրիայի նախագահն ընդգծել է, որ Սիրիայի բարեկամ Հայաստանի Հանրապետության սկզբունքային դիրքորոշումը եւ երկրի դեմ սանձազերծված ահաբեկչական պատերազմի ողջ ընթացքում ցուցաբերած աջակցությունը թույլ է տալիս, որ Հայաստանը լինի առաջատար երկրներից մեկը, որոնք արդար իրավունք ունեն մասնակցել Սիրիայի վերականգնման աշխատանքներին։
Ա. Գ.

11-01-2019





15-06-2019
Հանրային վերահսկողությունը՝ կանխարգելիչ եւս մեկ միջոց
Քաղաքացու արձանագրած ճանապարհային կանոնների խախտումներին կտրվի իրավական գնահատական

Լուսինե ...


15-06-2019
Տավարի մսի մաքսատուրքը 61.5 տոկոսով նվազել է, գառի մսինը՝ սառեցվել
Ինչ կտա ՀՀ-ին ԵԱՏՄ-ԻԻՀ ազատ առեւտրի գոտու ստեղծման ...


15-06-2019
Շների, շնատերերի եւ Ծիծեռնակաբերդի զբոսայգու մասին
Գաղտնիք չէ, որ մեր մայրաքաղաքում վերջերս թափառող շները շատացել ...


15-06-2019
Խորհրդարանական մշակույթի ժողովրդավարացման հիմնախնդիրները՝ արժեբանական չափման ներքո
Հարցազրույց քաղաքական գիտությունների դոկտոր Մարիամ Մարգարյանի հետ

Խորհրդարանական ...


15-06-2019
Կանխարգելե՞լ, թե՞ գնալ հետեւանքները վերացնելու ճանապարհով
Օրինագիծը միտված է սպառողների իրավունքների պաշտպանությանը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


«Շատ ...


15-06-2019
Դանիիլ Խարմս. «Պատահարներ» շարքից
«Մի պառավ չափազանց հետաքրքրությամբ դուրս նայեց պատուհանից, ցած ընկավ ...


15-06-2019
Հովհաննես Մելքոնյան
Իրեն, ինչպես շատերը, ես նույնպես Ռուբենիչ էի ասում. ու ...



15-06-2019
Նոր շունչ տիկնիկագործությանը
Թբիլիսիում բացվել է հայկական տիկնիկային ...

15-06-2019
Շախմատի արքան
Հունիսի 17-ին Տիգրան Պետրոսյանը կդառնար 90 ...

15-06-2019
Մեծագույն խնդիրը գիրք հրատարակելն է
Ծաղկաձորում քննարկվել են երիտասարդ ...

15-06-2019
Պետական պահպանության կարիք կա
Մարտունի-Եղեգնաձոր ճանապարհն անցնում է Գեղհովիտ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO