Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.03.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Առեւտրային գործունեություն, թե...

Եկեղեցի գնացող մարդիկ «սարսափում են» մոմավաճառ կանանցից, նրանք ամեն կերպ փորձում են վաճառել իրենց ապրանքը՝ լինի հաճոյախոսությամբ թե չարախոսությամբ։
Հույսը սրտում եկեղեցի գնացող մարդիկ բախվում են մի տհաճ երեւույթի։
—Եկեղեցի էի բարձրանում, ու մոմավաճառ մի կին, կոպիտ ասած, կպել ու պոկ չէր գալիս, երբ նրան ասացի շնորհակալություն ու չվերցրի մոմը, անեծքների շարան լսեցի իմ հետեւից,–մեզ հետ զրույցում ասաց 19—ամյա Գայանեն։
Իսկ այն հարցին, թե ինչու է նախընտրում մոմ գնել եկեղեցուց, այլ ոչ թե մոմավաճառներից, նա պատասխանեց. «Մոմավաճառությունից գոյացած գումարով եկեղեցին հոգում է իր ծախսերը եւ իրականացնում տարբեր սոցիալական ծրագրեր։ Դա է միակ պատճառը»։
Փորձեցինք ճշտել եկեղեցու սպասավորի կարծիքը՝ դիմելով Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու քահանա տեր Մեսրոպին։
«Ես ինքս կողմ եմ մոմավաճառությանը, քանի որ կան մարդիկ, որոնք մոմ վաճառելու միջոցով փորձում են, այսպես ասած, պահել իրենց ընտանիքը, բայց լինում են դեպքեր, երբ նրանց առքուվաճառքը եկեղեցու մոտակայքում հասնում է գագաթնակետի։ Եղել են դեպքեր, երբ եկեղեցի այցելողներից մի քանիսը ինձ մոտեցել են մի մտահոգությամբ, որ մոմավաճառ կանայք իրենցից մոմ չգնելու դեպքում չարախոսում եւ հոգեբանական ճնշում են գործադրում իրենց վրա»,–ասաց քահանան։
Եկեղեցու հարող տարածքում կուտակված մարդկանց կարծիքները տարբեր են. ոմանք նախընտրում են մոմ գնել մոմավաճառներից։
40—ամյա մի կին ասաց. «Մոմը մոմ է, չկա տարբերություն, թե որտեղից այն կգնեմ։ Մոմավաճառի 20 դրամով վաճառվող մոմը գրեթե ոչնչով չի տարբերվում եկեղեցու 60 դրամանոց մոմից, եւ հետո նրանք դրանով գումար են վաստակում»։
25—ամյա մի երիտասարդ, լսելով կնոջ խոսքը, միջամտեց՝ ասելով. «Այս նույն տարածքում սրբապատկեր եւ մոմ վաճառող կնոջ հեռախոսը «iphone 6» է, այդպիսի մարդիկ գնալով շատանում են, եւ նրանց շարքերում կան «վարժեցված» երեխաներ, որոնք, հոգեբանական ճնշում գործադրելով, «լավ փող» են աշխատում»։
Կարծիքները տարբեր են, բայց ելք գտնել պետք է, որպեսզի եկեղեցի հաճախելը մարդկանց համար չդառնա փորձություն։

Հասմիկ ԱՎԵՏԻՍՅԱՆ
ՀՊՄՀ-ի կուլտուրայի ֆակուլտետի
հեռուստառադիոլրագրության 1—ին կուրսի ուսանողուհի

12-01-2019





23-03-2019
Գաղտնալսող սարքեր այլեւս չեն կարող ներկրել
Կոռուպցիայի դեմ պայքարում ԱԱԾ-ն խոստանում է հնչեղ բացահայտումներ



23-03-2019
Աննկատ աշխատանքի նկատելի արդյունքը
Մետրոպոլիտենի առեղծվածը «կուլիսներում» է

Քաղաքի ներքեւի «քաղաքի» մուտքը, ...


23-03-2019
Նոր իրավիճակ միջազգային իրավունքում
Ճանաչումը կհակասի ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւերին

Ժամանակակից միջազգային իրավունքում ...


23-03-2019
Չկա վատ հող, կա վատ մշակող
Բացվեց օրգանական գյուղատնտեսության ուսումնական կենտրոնը

Օրեցօր մեծանում է ...


23-03-2019
ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել Կուբայի դեսպանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել ...


23-03-2019
Առողջ սերունդ եւ ամուր թիկունք
Ֆիզիկական դաստիարակության համակարգը ենթակա է վերանայման

Հրադադարի եւ ...


23-03-2019
Գարդասիլ. ինչու է կարեւոր պատվաստվելը
ԱՆ-ն մտահոգիչ է համարում առկա ցուցանիշները

Կանանց համար ...



23-03-2019
«Արցախի մանդատն անփոփոխ է»
Ինչն է հիմք հանդիսացել համատեղ ...

23-03-2019
Թումանյանի վերջին գարունն ու մահվան հանգամանքները
Այսօր բանաստեղծի մահվան օրն է


23-03-2019
Մաքուր Հայաստանը իրականություն պետք է դառնա բոլորիս ջանքերով
Այսօր տեղի կունենա այս տարվա համապետական ...

23-03-2019
Պետությունը քաջալերում է տնտեսավարող սուբյեկտներին
Նախագահը հորդորեց հաշվի առնել Արցախի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO