Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.01.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Ճաշակ, որին ընկեր լինել չենք ուզում

—Կանգառում պահեք… «հայր սուրբ»։
Նստելով հասարակական տրանսպորտ եւ տեսնելով վարորդի հայելու մոտ փակցված սրբապատկերներն ու խաչերը՝ ակամա ցանկություն առաջացավ այս կերպ դիմել վարորդին։
Բայց ընդամենը մի քանի րոպե անց հոգեւոր տրամադրությունը փոխվեց. շարականներ լսելու փոխարեն իմ ունկերը խուժեց Թաթուլի լիաբուխ կլկլոցը, իսկ խնկի փոխարեն վարորդի ծխախոտն էր վառվում։ Ինչպես ասում են՝ ուզում ես ուզիր, չես ուզում...
Տարիներ շարունակ լսում ենք նույն դժգոհությունները, որ վարորդները կոկիկ չեն, կոպիտ են ուղեւորների հետ, կարող են ծխել սրահում, իրենց ցանկացած երաժշտությունը բարձրաձայն լսել եւ այլն։ Մինչդեռ այդ ամենը ուղղակիորեն կապ ունի տրանսպորտից օգտվող մարդկանց անվտանգության հետ։
«Ավտոբուսից մինչեւ իջնում եմ, մի քանի անգամ ինֆարկտ եմ ստանում։ Էս վարորդներին մեկ—մեկ թվում է, թե իրենք Շումախերն են ու մասնակցում են ավտոմրցաշարի»,–նեղսրտեց միջին տարիքի մի կին։
Այս ամենի հետ միասին քաղաքում նվազել է ավտոբուսների քանակը։ A կետից B կետ տեղափոխվելու համար պետք է օգտվել առնվազն երկու տրանսպորտից։
«Աջափնյակից Տիգրան Մեծ հասնելու համար երկու ավտոբուս եմ փոխում։ Գնալով տրանսպորտի որակն ավելի է վատանում»,–դժգոհեց 30—ամյա ուսուցչուհին։
Կան նաեւ ավտոբուսի դրական կողմի մասին խոսողներ։
«Ավտոբուսների մեջ անվճար wi—fi կա, ու արդեն կարող եմ ավտոբուսում առանց մեգաբայթներ օգտագործելու live անել»,–գոհունակություն հայտնեց մի ուսանողուհի։
Ամեն դեպքում պատկան մարմինները պետք է փոխեն վերաբերմունքը ուղեւորների տրանսպորտային սպասարկման հարցում, այլապես վարորդները դեռ երկար ժամանակ կշարունակեն իրենց հոգեւոր, երաժշտական եւ այլ տիպի ճաշակը պարտադրել ուղեւորներին՝ մոռանալով իրենց բուն գործառույթի մասին։

Հասմիկ ՄԽԻԹԱՐՅԱՆ
ՀՊՄՀ—ի կուլտուրայի ֆակուլտետի
հեռուստառադիոլրագրության 1—ին կուրսի ուսանողուհի

12-01-2019





19-01-2019
Բնական մեղր, սխտոր, ճարպ եւ լավաշ
Ձմեռային ժամանակահատվածում զինծառայողներին կհատկացվի լրացուցիչ սնունդ

Զինված ուժերի ...


19-01-2019
Բաքվի ջարդերը ցեղասպանություն էին
Դրանք պետք է արժանանան միջազգային հանրության հստակ գնահատականին



19-01-2019
Առջեւում բարեփոխումների երկրորդ փուլն է
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը երեկ ԱԺ—ում պատասխանել է լրագրողների ...


19-01-2019
Փոփոխությունների անհրաժեշտությունը կարեւոր է
Միջազգային չափանիշների համաձայն՝ պետական կառավարման համակարգում պետք է լինի ...


19-01-2019
ԱՀՀ-ն ուզում է տեր կանգնել իր իրավունքներին
Մեկնարկել է ԱՀՀ-ի խորհրդարանի երկրորդ գումարման առաջին նստաշրջանը



19-01-2019
«Մենք Աստծո ընտրյալ ժողովուրդ ենք եւ հաղթելուց բացի այլ ճանապարհ չունենք»
Նախագահ Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում հանդիպել է հայ ...


19-01-2019
ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման խորհրդի անդրանիկ նիստը
Երեկ տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման ...



19-01-2019
Երրորդ անգամ Դավոսում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ...

19-01-2019
Հեռացա, որ մնամ
Ա՜խ, ափսո՛ս, որ հիմա այսպես
Լուռ ու ...

19-01-2019
Տրամադրությունների փոփոխություն արաբական աշխարհում
Երբ 2018թ. սկզբներին ԱՄՆ-ը իրականացրեց իր ...

19-01-2019
Սկսվում է ձյուդոյիստների վարկանիշային մրցաշարը
Հայ ձյուդոյիստները մարզումային հագեցած ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO