Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.03.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Հայերենի շեշտի մասին

Հայերենի շեշտը կայուն է. սովորաբար շեշտվում է բառի վերջին վանկի ձայնավորը։ Այդ շեշտը միեւնույն ժամանակ շարժական է, քանի որ նոր վանկ ավելանալու դեպքում շեշտը տեղափոխվում է բառավերջի վանկի վրա։ Այսպես՝ փողո՛ց, փողոցի՛, փողոցայի՛ն եւ այլն։
Կան բացառություններ։ Այսպես՝ գաղտնավանկի դեպքում շեշտն ընկնում է նախավերջին վանկի վրա, օրինակ՝ երբե՛մն, ուրե՛մն, ա՛յժմ։ Չի շեշտվում նաեւ Ը որոշիչ հոդը. այս դեպքում եւս շեշտն ընկնում է նախավերջին վանկի վրա, օրինակ՝ նկա՛րը, քաղա՛քը, աշտարա՛կը եւ այլն։ Կան նաեւ բառեր, որոնցում շեշտվում է ոչ թե վերջին վանկի ձայնավորը, այլ նախավերջին կամ էլ դրան նախորդող վանկինը, օրինակ՝ մի՛գուցե, գրե՛թե, իհա՛րկե, մի՛թե (մի՞թե), ո՛րեւէ եւ այլն։ Այդպես —երորդ ածանցով կազմված դասական թվականների եւ դերանունների շեշտը բառավերջում չէ, օրինակ՝ հի՛նգերորդ, քսանյո՛թերորդ, ո՛րերորդ, քանի՛երորդ եւ այլն։
Վերջին շրջանում զանգվածային լրատվության միջոցներով (հեռուստատեսություն, ռադիո) հնչող խոսքում հաճախ են հանդիպում հայերեն բառերը սխալ շեշտադրելու դեպքեր, երբ շեշտում են ոչ թե բառի վերջին վանկի ձայնավորը, այլ շատ հաճախ՝ առաջինը։ Այդ սխալները ուղղակի ականջ են ծակում։ Բերենք օրինակներ, որոնք քաղվել են եթերից՝ հաղորդավարների խոսքից, գովազդից.
«Գա՛գիկ (փոխանակ Գագի՛կ), ի՞նչ ես անում»։
«Ե՛ղբայր (փոխանակ եղբա՛յր), դու գիտե՞ս՝ ի՛նչ են գողացել»։
«Դի՛մավորեք (փոխանակ դիմավորե՛ք) այսօրվա մեր հյուրին»։
«Զա՛րմանում եմ (փոխանակ զարմանո՛ւմ եմ), գիտե՞ս»։
«Հայկական բո՛լոր (փոխանակ բոլո՛ր) ալիքները»։
«Ո՛ւժեղ (փոխանակ ուժե՛ղ) պայքար է սպասվում»։
«Երեկոյի ա՛նակնկալ (փոխանակ անակնկա՛լ) հյուրը»։
«Մեր քաղաքում բնակարանները հա՛մեմատաբար (փոխանակ համեմատաբա՛ր) թանկ են»։
«Վայելե՛ք հա՛նքային (փոխանակ հանքայի՛ն) ջրի համը»։
«Ամանորը գա՛լիս է (փոխանակ գալի՛ս է) նվերով»։
«Գիշերային գները շա՛հավետ են (փոխանակ շահավե՛տ են)»։
«Մա՛նրահատիկ, հա՛մեղ, հյո՛ւթալի…» (փոխանակ մանրահատի՛կ, համե՛ղ, հյութալի՛)։
«Հասանելի է միայն ա՛մենաեռանդուն (փոխանակ ամենաեռանդո՛ւն) մասնակցին»։
Բոլոր դեպքերում պետք էր շեշտել բառի վերջին վանկի ձայնավորը։
Ըստ հայերենի կանոնների՝ շեշտվում են կրկնադիր շաղկապները, օրինակ՝ թե՛՞…, թե՛՞…, ե՛ւ…, ե՛ւ…, ո՛չ…, ո՛չ… եւ այլն։ Եթերից հնչող խոսքում այս շաղկապները շեշտելու փոխարեն սխալմամբ շեշտում են դրանց հաջորդող բառերը՝ ասելով.
«Ոչ կրթակա՛ն, ոչ սոցիալակա՛ն, ոչ տնտեսակա՛ն երաշխիքներ չկան»։
«Վիճակախաղին մասնակցում են բոլոր՝ եւ շահա՛ծ, եւ չշահա՛ծ տոմսերը»։
Ճիշտ են այս տարբերակները.
«Ո՛չ կրթական, ո՛չ սոցիալական, ո՛չ տնտեսական երաշխիքներ չկան»։
«Վիճակախաղին մասնակցում են բոլոր՝ ե՛ւ շահած, ե՛ւ չշահած տոմսերը»։
Արգելական հրամայականի դեպքում շեշտվում է մի մասնիկը՝ «Մի՛ հուշիր, մի՛ հուշիր»։ Այնինչ մի հեռուստահաղորդման ժամանակ հաղորդավարն ասում է. «Մի հուշի՛, մի հուշի՛»։
Ելնելով վերոգրյալից՝
ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ
p շեշտը դնել բառի վերջին վանկի ձայնավորի վրա (բացառությունները չհաշված).
p կրկնադիր շաղկապների դեպքում շեշտել շաղկապները, ոչ թե դրանց հաջորդող բառերը.
p շեշտել հրամայականի արգելական մասնիկը։

Լեզվի կոմիտե

12-01-2019





23-03-2019
Գաղտնալսող սարքեր այլեւս չեն կարող ներկրել
Կոռուպցիայի դեմ պայքարում ԱԱԾ-ն խոստանում է հնչեղ բացահայտումներ



23-03-2019
Աննկատ աշխատանքի նկատելի արդյունքը
Մետրոպոլիտենի առեղծվածը «կուլիսներում» է

Քաղաքի ներքեւի «քաղաքի» մուտքը, ...


23-03-2019
Նոր իրավիճակ միջազգային իրավունքում
Ճանաչումը կհակասի ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւերին

Ժամանակակից միջազգային իրավունքում ...


23-03-2019
Չկա վատ հող, կա վատ մշակող
Բացվեց օրգանական գյուղատնտեսության ուսումնական կենտրոնը

Օրեցօր մեծանում է ...


23-03-2019
ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել Կուբայի դեսպանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել ...


23-03-2019
Առողջ սերունդ եւ ամուր թիկունք
Ֆիզիկական դաստիարակության համակարգը ենթակա է վերանայման

Հրադադարի եւ ...


23-03-2019
Գարդասիլ. ինչու է կարեւոր պատվաստվելը
ԱՆ-ն մտահոգիչ է համարում առկա ցուցանիշները

Կանանց համար ...



23-03-2019
«Արցախի մանդատն անփոփոխ է»
Ինչն է հիմք հանդիսացել համատեղ ...

23-03-2019
Թումանյանի վերջին գարունն ու մահվան հանգամանքները
Այսօր բանաստեղծի մահվան օրն է


23-03-2019
Մաքուր Հայաստանը իրականություն պետք է դառնա բոլորիս ջանքերով
Այսօր տեղի կունենա այս տարվա համապետական ...

23-03-2019
Պետությունը քաջալերում է տնտեսավարող սուբյեկտներին
Նախագահը հորդորեց հաշվի առնել Արցախի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO