Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.03.2019
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ


Ճիշտ լուծումներ գտնելու ճանապարհով

Հյուրընկալվել են խորհրդարանում հավատարմագրված լրագրողները

Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը երեկ հյուրընկալել էր օրենսդիր մարմնում հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչներին։
ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթել առողջություն, խաղաղություն եւ մասնագիտական նորանոր հաջողություններ։
«Ավանդույթի համաձայն՝ սկսվող տարվա առաջին օրերին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը դարձյալ հյուրընկալում է ձեզ, որպեսզի ամփոփենք անցած տարվա ընթացքում մեր համատեղ աշխատանքի արդյունքները եւ անդրադառնանք հետագա անելիքներին։
2018 թվականը բավականին բարդ տարի էր ողջ երկրի եւ, բնականաբար, խորհրդարանի համար։ Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ՝ իրադարձությունների օպերատիվ եւ անկողմնակալ լուսաբանման համար։ Համոզված եմ, որ մեր հասարակության լիարժեք տեղեկացվածության շնորհիվ էր նաեւ, որ խուսափեցինք իրավիճակի հետագա շիկացումից եւ կարողացանք խնդիրները տեղափոխել խորհրդարանական քննարկումների դաշտ, այս պատերի ներսում գտնել երկխոսության ու ճիշտ լուծումների ճանապարհը»,–ընդգծել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։
Խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողներին՝ Հայաստանի օրենսդիր մարմնի աշխատանքները բարձր մակարդակով լուսաբանելու համար։
«Հաճախ մատնացույց անելով հրատապ լուծում պահանջող տարբեր խնդիրներ՝ դուք ասես դարձաք մեր օգնականներն ու խորհրդատուները։ Այդպիսին է լրագրողների կոչումը՝ ճիշտ ըմբռնել պետական ու հասարակական կյանքի բոլոր ոլորտներում առկա երեւույթները, նրանց զարգացման միտումները եւ կատարել վաղ ազդարարման յուրօրինակ համակարգի դեր։
Կես կատակ, կես լուրջ, բայց մի անձնական դիտարկում կատարեմ։ Մասնագիտության բերումով բժիշկներն ու լրագրողներն ասես կոլեգաներ լինեն։ Բժշկության հիմնական սկզբունքներից մեկը հետեւյալն է՝ ախտորոշել, հետո միայն միջամտել, քանի որ առանց ճիշտ ախտորոշման, կունենանք ավելորդ, գուցե վնասակար միջամտություն։ Ցանկանում եմ, որ այս սկզբունքն անդավաճան կերպով կիրառեք նաեւ լրագրության մեջ։
Բոլորիդ մաղթում եմ, որ 2019 թվականի ընթացքում նույնպիսի պրոֆեսիոնալիզմով համագործակցեք նաեւ նորընտիր խորհրդարանի հետ»,–ասել է Արա Բաբլոյանը։
ՀՀ ԱԺ նախագահը գնահատանքի խոսք է ուղղել նաեւ Ազգային ժողովի աշխատակազմին ու հատկապես լրատվության եւ հանրության հետ կապերի վարչության բոլոր աշխատակիցներին՝ նշելով, որ չնայած վեցերորդ գումարման Ազգային ժողովի կարճատեւ գործունեությանը՝ այդ ընթացքում հաջողվել է խորհրդարանում լրագրողների համար աշխատանքային լավագույն պայմաններ ապահովել։ Նա հույս է հայտնել, որ նորընտիր խորհրդարանը կշարունակի այդ գործընթացը։

12-01-2019





23-03-2019
Գաղտնալսող սարքեր այլեւս չեն կարող ներկրել
Կոռուպցիայի դեմ պայքարում ԱԱԾ-ն խոստանում է հնչեղ բացահայտումներ



23-03-2019
Աննկատ աշխատանքի նկատելի արդյունքը
Մետրոպոլիտենի առեղծվածը «կուլիսներում» է

Քաղաքի ներքեւի «քաղաքի» մուտքը, ...


23-03-2019
Նոր իրավիճակ միջազգային իրավունքում
Ճանաչումը կհակասի ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւերին

Ժամանակակից միջազգային իրավունքում ...


23-03-2019
Չկա վատ հող, կա վատ մշակող
Բացվեց օրգանական գյուղատնտեսության ուսումնական կենտրոնը

Օրեցօր մեծանում է ...


23-03-2019
ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել Կուբայի դեսպանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել ...


23-03-2019
Առողջ սերունդ եւ ամուր թիկունք
Ֆիզիկական դաստիարակության համակարգը ենթակա է վերանայման

Հրադադարի եւ ...


23-03-2019
Գարդասիլ. ինչու է կարեւոր պատվաստվելը
ԱՆ-ն մտահոգիչ է համարում առկա ցուցանիշները

Կանանց համար ...



23-03-2019
«Արցախի մանդատն անփոփոխ է»
Ինչն է հիմք հանդիսացել համատեղ ...

23-03-2019
Թումանյանի վերջին գարունն ու մահվան հանգամանքները
Այսօր բանաստեղծի մահվան օրն է


23-03-2019
Մաքուր Հայաստանը իրականություն պետք է դառնա բոլորիս ջանքերով
Այսօր տեղի կունենա այս տարվա համապետական ...

23-03-2019
Պետությունը քաջալերում է տնտեսավարող սուբյեկտներին
Նախագահը հորդորեց հաշվի առնել Արցախի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO