Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.04.2019
ԱՇԽԱՐՀ


Տրամադրությունների փոփոխություն արաբական աշխարհում

Երբ 2018թ. սկզբներին ԱՄՆ-ը իրականացրեց իր դեսպանությունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու որոշումը, արաբաիսրայելական փոխհարաբերությունները խիստ լարված բնույթ կրեցին, սակայն տարեվերջին դրանցում բարելավման աննախադեպ միտումն ակնհայտ դարձավ։ Հանգամանք, որը պատճառաբանվում է տարածաշրջանի կայունության ու անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ։
Վերլուծաբաններից ոմանց կարծիքով Իսրայելի ու արաբական աշխարհի եւ մասնավորապես Պարսից ծոցի ավազանի երկրների հետ փոխհարաբերությունների բնականոնացման միտումը սկսվել է 2018թ. ապրիլին ամերիկյան «Ատլանտիկ» («The Atlantic») հանդեսին Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամեդ բին Սալմանի տված հարցազրույցով։ Հարցազրույցում նա շեշտել էր. «Իսրայելի եւ պաղեստինցիների իրավունքն է ունենալ իրենց երկրները»։ Մինչդեռ Էր Ռիյադն Իսրայելին առ այսօր որպես թշնամի երկիր է ընկալել։ Թեեւ Սաուդյան Արաբիան դեռեւս 2002թ. Արաբական լիգայի երկրների գագաթնաժողովին ներկայացրել էր արաբա—իսրայելական խաղաղության մի նախագիծ, որի համաձայն Իսրայելը ճանաչում էր Պաղեստինի անկախությունը՝ Արեւելյան Երուսաղեմ մայրաքաղաքով, ինչի դիմաց արաբական աշխարհը պետք է պատոնապես ճանաչեր Իսրայել պետությունը, սակայն, ինչպես շատ նախագծեր, այն էլ մնաց թղթի վրա։
Թագաժառանգի տեսակետը կարեւորվում է՝ հաշվի առնելով այն, որ դեռեւս 2017թ. դեկտեմբերին, Երբ Թրամփը Երուսաղեմը ճանաչեց որպես Իսրայելի մայրաքաղաք, արժանացել էր Սաուդյան Արաբիայի արքայի խիստ հակազդեցությանը։ Մյուս կողմից՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն հայտարարարել էր, որ իսրայելապաղեստինյան հարցում Էր Ռիյադի դիրքորոշման մեջ փոփոխության միտումը պայմանավորված է այդ երկրի դեմ երկու լուրջ սպառնալիքներով՝ Իրանի եւ «Իսլամական պետության» կողմից, իսկ Իսրայելը այդ առնչությամբ ավելի շուտ դաշնակից է, քան թշնամի։
Անդրադառնալով արաբական աշխարհում Իսրայելի հետ փոխհարաբերությունների բարելավման գործընթացին, նշենք, որ նման գործընթաց նկատելի էր նաեւ 1994—1996թթ., ինչը արաբական երկրները պայմանավորում էին իսրայելապաղեստինյան խաղաղության գործընթացով։ 1996թ. Օմանի մայրաքաղաք Մասկատում եւ Կատարի մայրաքաղաք Դոհայում բացվեցին Իսրայելի առեւտրական ներկայացուցչությունները, որոնց մասնակցեց Իսրայելի վարչապետ Շիմոն Պերեսը՝ այցելելով Մասկատ ու Դոհա։ Սակայն 2000թ. իսրայելապաղեստինյան բախումներով ու նոր էնթեֆադայով պայմանավորված՝ դրանք փակվեցին։ Արաբական երկրներից միայն Եգիպտոսն ու Հորդանանը Իսրայելի հետ դիվանագիտական փոխհարաբերություններ ունեն, որոնք հաստատվել են 1967թ. արաբաիսրայելական պատերազմի ընթացքում Իսրայելի կողմից գրավված տարածքներն այդ երկրներին վերադարձնելուց հետո։
Պարսից ծոցի երկրներից Օմանը թերեւս միակ երկիրն է, որ ձգտում է հավասարակշռված արտաքին քաղաքականություն վարել եւ հեռու է մնացել տրածաշրջանի՝ Իրաքի, Սիրիայի, Եմենի հակամարտություններին միջամտելուց, Իրանի հետ պահպանել է բնականոն փոխհարաբերություններ։ Եվ ահա 2018թ. հոկտեմբերի 25—ին Իսրայելի վարչապետ Նաթանյահուն խիստ անսպասելիորեն ժամանեց Մասկատ՝ անցնելով Պարսից ծոցի արաբական որոշ երկրների օդային սահմանները։ Վերլուծաբաններից շատերի կարծիքով այցի նպատակը Իրանի հարցի շուրջ բանակցելն է եղել։ Մինչդեռ ուրիշներն էլ, հաշվի առնելով, որ այցը տեղի է ունեցել Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբբաս—Նաթանյահու հանդիպումից հետո, շեշտել են, որ Օմանի արքայի եւ Նաթանյահուի բանակցությունների առանցքը իսրայելապաղեստինյան խաղաղությունն է եղել։
Այնուհետեւ հոկտեմբերի 29—ին Արաբական Միացյալ Էմիրությունների վարչապետ Մոհամեդ բին Զայեդ ալ Մաքթումի պաշտոնական հրավերով Աբու Դաբի էր ժամանել Իսրայելի սպորտի եւ երիտասարդության նախարար Մերի Ռեգուն, որտեղ, իսրայելցի ձյուդոիստի ոսկե մեդալ շահելու առնչությամբ, ըստ որոշ աղբյուրների, առաջին իսլամական մի երկրում հնչել է այդ երկրի օրհներգը։
Հունվարի 14—ին Եգիպտոսի նախաձեռնությամբ Կահիրեում տեղի է ունեցել մերձմիջերկրական երկրների մասնակցությամբ համաժողով, որին հրավիրվել է նաեւ Իսրայելի էներգետիկայի նախարարը։ 2011—ից ի վեր առաջին անգամ էր նման մակարդակի այց տեղի ունենում։ Բացի այդ, նա այցելել է նաեւ Եգիպտոսի պատմական վայրեր, այդ թվում՝ Կահիրեի հռչակավոր Ալի Մոհամեդ մզկիթ, ինչը իրանական isna գործակալությունը համարել է աննախադեպ։
Հունվարի 22—23—ը Բահրեյնի մայրաքաղաք Մանամեյում տեղի է ունենալու տեխնոլոգիաների թեմայով միջազգային համաժողով, որին հրավիրվել է նաեւ Իսրայելի էկոնոմիկայի նախարար Իլի Քոհենին։ Բացի այդ, ինչպես նշում են միջազգային եւ իսրայելական լրատվամիջոցները, այդ թվում՝ «Յդիոտ Ահարոնոտ» օրաթերթը, տեղի են ունենում Իսրայել—Բահրեյն գաղտնի բանակցություններ՝ երկու երկրների միջեւ դիվանագիտական փոխհարաբերություններ հաստատելու շուրջ։
Արաբաիսրայելական փոխհարաբերությունների բնականոնացման գործընթացն ակնհայտորեն զարգանում է մի ժամանակահատվածում, երբ թվում էր, թե դրանցում պետք է լարվածություն առաջանար Իսրայել—Պաղեստին բախումների պատճառով։ Իրականում զարգացումների նման ընթացքը, ըստ որոշ վերլուծաբանների, պայմանավորված է ԱՄՆ—ի կողմից Իրանին տարածաշրջանում մեկուսացնելու, ազդեցությունը չեզոքացնելու եւ այդ նպատակով արաբական ՆԱՏՕ ձեւավորելու որոշմամբ, ինչի մասին դեռեւս 2017թ. փետրվարի 15—ին գրել է ամերիկյան «The wall street journal» օրաթերթը։ Ըստ նշյալ պարբերականի, Թրամփի կառավարության եւ արաբական երկրների միջեւ այդ առնչությամբ տեղի են ունեցել բանակցություններ։
Ավելին, միջազգային ԶԼՄ—ների հրապարակումներում արտահայտվում են տեսակետներ, որ պետքարտուղար Մայք Պոմպեոյի 8—օրյա այցի նպատակը տարածաշրջանի արաբական երկրներ եւս այդ հարցի քննարկումն է եղել։

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ

19-01-2019





23-04-2019
«Արցախն իր թիկունքում միշտ ունենալու է ամուր Հայաստան»
Օրակարգում անվտանգության, քաղաքացիական համակարգի պատրաստության խնդիրներն են



23-04-2019
Թուրքական ապացույցներով՝ Թուրքիայի հանցանքի մասին
Թաներ Աքչամի աշխատությունը ծանր հարված է թուրքական ժխտողականությանը



23-04-2019
Վեպը միշտ ինձ է սպասում
Գրիգը բացել է փակագծերը

Արձակագիր Գրիգը, որն ընթերցասերների ...


23-04-2019
Կրթության որակը՝ առաջնահերթություն
Ուսուցչի դերը կրթական բարեփոխումներում դեռ լավ չի գիտակցվում



23-04-2019
Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին ...


23-04-2019
«Քրիստոս յարեաւ ի մեռելոց»
Սուրբ եւ անմահ պատարագ՝ ի նշանավորումն Հիսուս Քրիստոսի ...


23-04-2019
Նոր ավիաընկերությունների սպասելիս
Հարցազրույց քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանի հետ

ՀՀ ...



23-04-2019
Անձրեւացման եղանակի «հայկական հետքը»
Ինչ է պատմում խորհրդային տարիներին ...

23-04-2019
ԱՄՆ-ը Իրանից նավթի ներմուծման արտոնությունը չեղարկում է
2018թ. նոյեմբերի 4-ին, երբ ԱՄՆ-ն Իրանի դեմ տնտեսական ...

23-04-2019
Հոգեւոր կյանքի վերանորոգման առիթ
Արցախում նշել են Հիսուս Քրիստոսի ...

23-04-2019
«Բանանցը» հրաժարվեց. ի՞նչ սպասել հաջորդիվ
Խորը հիասթափություն էր սպասում այն մի քանի տասնյակ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO