Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.02.2019
ԶԱՆԱԶԱՆ


Սկսվում է ձյուդոյիստների վարկանիշային մրցաշարը

Հայ ձյուդոյիստները մարզումային հագեցած ժամանակացույցով են սկսել նոր մրցաշրջանը։ Այս օրերին նրանք ավարտում են նախապատրաստությունը մրցակցային տարվա անդրանիկ մեկնարկներին, որոնց շարքը սկսվելու է արդեն հաջորդ շաբաթվանից։ Իսկ առջեւում երկար ու լարված պայքարն է հանուն օլիմպիական ուղեգրեր պարգեւող վարկանիշային միավորների։
Նախաօլիմպիական՝ 2019 թվականը ճապոնական մենապայքարային այս մրցաձեւի մեր հետեւորդները սկսեցին Երեւանում։ Առաջին ուսումնամարզական հավաքի մեծ մասն անցավ առանց հայրենի հավաքականի առաջատարների, որոնք գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանի եւ հանրապետական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Թաթուլ Հովհաննիսյանի ուղեկցությամբ միանգամից մեկնեցին Ավստրիա՝ մասնակցելու համաշխարհային ընդգրկվածության ավանդական հավաքին։ Այս անգամ միջոցառումն ուղեկցվեց մրցավարների եւ մարզիչների համար նախատեսված սեմինարով, որի ընթացքում միջազգային ֆեդերացիայի համապատասխան պաշտոնյաները տարբեր երկրների մասնագետներին պարզաբանեցին օլիմպիական որակավորման բոլոր նրբությունները։
Իսկ այդ ընթացքում ձյուդոյիստները քրտնաջան մարզումներ էին անցկացնում Զալցբուրգի երկրամասի Միտերզիլ քաղաքի մարզահամալիրում։ Ճամբարումը, ինչպես «ՀՀ»—ին հավաստիացրեց Արմեն Նազարյանը, լիովին ծառայեց նպատակին։ «Մարզումներում ներգրավված էին 50 երկրների լավագույն վարպետները։ Մասնակիցներն այնքան շատ էին, որ պարապմունքներն անցկացվում էին երեք հերթափոխով։ Հայաստանից ընդգրկված էին միայն Եվրոպայի գործող չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանը եւ տակավին վերջերս Ռուսաստանից մեզ միացած Արսեն Խանջյանը, որոնք հանդես են գալու համապատասխանաբար 73 եւ 90 կգ քաշային կարգերում։ Ինչո՞ւ միայն նրանք։ Որովհետեւ հիմնականում հենց այս երկու մարզիկներին ենք ապավինելու առավել հեղինակավոր՝ «Մեծ մրցանակի» («Գրան պրի») եւ «Մեծ սաղավարտի» շարքի մրցաշարերում։ Հավաքը բավականին արդյունավետ ստացվեց»,–հայտնեց մարզչական աշխատանքի անցած Եվրոպայի 2005 թվականի չեմպիոնը։
Նրա խոսքերով, Ավստրիայում համապարփակ հավաք էր, որի ընթացքում ուշադրություն էր դարձվում մարզիկների պատրաստականության բոլոր գործոններին։ «Գերակշռում էին մարզումային գոտեմարտերը, որոնցում մեր տղաները բավականին լավ տպավորություն թողեցին։ Իհարկե, եղան ե՛ւ հաղթանակներ, ե՛ւ պարտություններ։ Սակայն մենք՝ մարզիչներս, փոքր—ինչ այլ տեսանկյունից ենք դիտարկում ստուգողական հանդիպումները։ Մարզիկներն իրենք էլ դրանց տրամադրվում են այլ կերպ, քան պաշտոնական մրցամարտերին։ Այս պահին դեռ վաղ է գնահատել մեր մարզիկների մարզավիճակը, քանզի տարին նոր է սկսվել, եւ նրանք աստիճանաբար պետք է բարելավեն որակները։ Ամեն դեպքում, Ֆերդինանդի եւ Արսենի ֆիզիկական պատրաստականությունն առանձնապես հարցեր չի հարուցում։ Դեռ Հայաստանում նրանք ընդհանուր ֆիզիկական պատրաստականության բարելավմանը միտված հագեցած պարապմունքներ էին անցկացրել։ Իսկ այժմ ավելի մեծ ուշադրություն ենք դարձնում տակտիկական եւ տեխնիկական բնույթի խնդիրներին»,–մանրամասնեց մեր զրուցակիցը։
Հայրենիք վերադառնալուն պես միջազգային տատամիում Հայաստանի գլխավոր հույսերը միացան «Օլիմպավանում» մարզվող թիմակիցներին, որոնք հասցրել էին ոչ պակաս հագեցած մարզումներ անցկացնել հավաքականի երկրորդ մարզչի ղեկավարությամբ։ «Ունենք ընտրության հնարավորություն եւ բոլոր մարզիկներին էլ տալու ենք դրսեւորվելու հնարավորություն։ Առայժմ հակված ենք երկրորդ կազմի տղաներին փորձել կարգով ավելի ցածր մրցումներում՝ Եվրոպայի գավաթի խաղարկության փուլերում, որոնցից առաջինը նախատեսված է այս ամսվա վերջին։ Դրանցում հաղթած կամ մրցանակակիր դարձած մեր ձյուդոյիստներին անմիջապես կներգրավենք ավելի ուժեղ մրցաշարերում»,–հայտնեց գլխավոր մարզիչը։
Արդեն հունվարի 22—ին Կարապետյանն ու Խանջյանը կմասնակցեն Իսրայելում մեկնարկող «Մեծ մրցանակի» մրցաշարին, որում խաղարկվելու են նաեւ վարկանիշային միավորներ։ Իսկ դրանից ուղիղ մեկ շաբաթ անց հավաքականի մյուս մարզիկներից մի քանիսը կփորձեն իրենց դրսեւորել Պորտուգալիայում անցկացվելիք եվրոպական նշանակության գավաթային մրցաշարում։ Մասնակիցների կազմը կհստակեցվի առաջիկա օրերին «Օլիմպավանում» նախատեսված ստուգողական գոտեմարտերի արդյունքներով։ Իսկ փետրվարը մեր առաջատար ձյուդոյիստները սկսելու են Փարիզում՝ «Մեծ սաղավարտի» շարքի մրցաշարին մասնակցությամբ։ Հաջորդիվ լինելու է «Մեծ մրցանակի» մրցաշարը՝ գերմանական Դյուսելդորֆում։ Հավելենք միայն, որ վարկանիշային միավորներ են ընձեռելու մրցանակային տեղերը։ Այնպես որ, հաջողություն մաղթենք մեր մարզիկներին։ Հաջողակության գործոնը պակաս կարեւոր չի լինելու նրանց համար։

Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

19-01-2019





23-02-2019
Վերեւում Խաչիկն է ու խաչիկցին
Այստեղ առավոտը սկսվում է նախաճաշի գնացող զինվորի երգով



23-02-2019
Երբ վտանգված էր Արցախի ճակատագիրը
Ծնունդ առան պաշտպանական առաջին ջոկատները

Մարտական փառավոր ուղի ...


23-02-2019
Ռազմարդյունաբերություն բաղադրիչի բովանդակային մասը կպահպանվի
Հակոբ Արշակյանը «Իմ քայլին» է ներկայացրել նորաստեղծ նախարարության ...


23-02-2019
«GSP+»—ի ներքո իրականացված արտահանումն աճել է
Դրան նպաստել է նաեւ REX ինքնահավաստագրման նոր համակարգը



23-02-2019
Հայրենիքին ծառայելն առաքելություն է
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին ...


23-02-2019
«Մենք չենք պարտվելու եւ պիտի հաղթենք»
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ամենայն հայոց Գարեգին Բ ...


23-02-2019
Հյուրընկալվել է Նիդերլանդների դեսպանը
Հայաստանի խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանը երեկ ընդունել է ՀՀ—ում ...



23-02-2019
Առկա ներուժն արդյունավետ օգտագործելը փոխշահավետ կլինի
Վերլուծաբանները կարեւորում են ...

23-02-2019
Արխիվի աշխատանքն ընթանում է բնականոն հունով
Աշխատակիցները լիակատար աջակցություն են ...

23-02-2019
Թեթեւատլետները դժգոհ են մարզումային պայմաններից
Հայաստանի թեթեւատլետները տարեսկզբից արդեն չորս ...

 
23-02-2019
Պատանեկան հավաքականը նորից պարտվեց
Մինչեւ 19 տարեկան ֆուտբոլիստների Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO