Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.02.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Բաքվի ջարդերը ցեղասպանություն էին

Դրանք պետք է արժանանան միջազգային հանրության հստակ գնահատականին

Բաքվում հայերի նկատմամբ կազմակերպված ջարդերը Սումգայիթում եւ Ադրբեջանի այլ վայրերում հայերի ջարդերին միջազգային հանրության հստակ գնահատական չտալու հետեւանք էին։ «Արմենպրեսի» մամուլի սրահում հրավիրված ասուլում այս մասին նշեց Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը։
«Ադրբեջանում հայերի նկատմամբ բռնությունները, ճնշումները սկսվել են առնվազն 1988 թվականից եւ շարունակվել են 1989, 1990 թվականների ընթացքում, եւ հայ բնակչությունը հարկադրված լքել է իր բնակատեղին։ Բավական մեծ թվով հայեր էլ դաժանաբար սպանվել են։ Բազմաթիվ վկայություններով ու փաստաթղթերով երեւում է, որ այդ ամենը պետության կողմից կազմակերպված է եղել»,–ասաց Տարոն Հովհաննիսյանը։
Նա անդրադարձավ միջազգային կառույցներից մինչ այժմ ունեցած արձագանքներին։ Մասնավորապես, Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունվել են բանաձեւեր, որոնցով քննադատվում են Բաքվի եւ Սումգայիթի ջարդերը, հետագայում ընդունվել է բանաձեւ, որը վերաբերում էր Հայաստանը շրջափակումից հանելուն։ Կոչ էր արվում խորհրդային իշխանություններին՝ ապահովել հայերի ազատ տեղաշարժը, կյանքի, գույքի անվտանգությունը։ 2002 թվականին էլ ԱՄՆ փախստականների հարցերով հանձնաժողովի տնօրենը նշել էր, որ տեղի են ունեցել ջարդեր, եւ անդրադարձել է դրանց հետեւանքով փախստական դարձած հայերի խնդիրներին։
«Այս ամենը կարեւոր է, պետք է դրանք պարբերաբար մեջբերել, ներկայացնել այս արձագանքները, որ այլ կառույցներ եւս դատապարտեն այդ գործողությունները։ Եթե չես քննադատում, քայլեր չես ձեռնարկում, ապա դա հանգեցնում է նոր ջարդերի»,–ասաց փորձագետը։
Տարոն Հովհաննիսյանը նշեց, որ վերջին տարիներին էլ Ադրբեջանում հայերի հանդեպ ատելությունը շարունակվում է։ Դրա մասին է վկայում այն, որ վերջերս ազգությամբ հայ Ռուսաստանի եւ Էստոնիայի քաղաքացիներին թույլ չէին տվել այցելել Ադրբեջան։ Դրանից բացի, Ադրբեջանի պետական քաղաքականությունն ուղղված է հասարակության շրջանում հայերի նկատմամբ այլատյացության տարածմանը։ Դեռ մանկապարտեզներից, դպրոցներից այդպիսի քաղաքականություն է իրականացվում։
«Այստեղ հարց է առաջանում՝ եթե ազգությամբ հային, ով այլ երկրի քաղաքացի է, չեն թողնում Ադրբեջան մուտք գործել, ապա ինչպե՞ս կվարվեին այն հայերի նկատմամբ, որոնք մնային ու իրենց ինքնությունը փորձեին պահել այդ երկրում»,—ավելացրեց նա։
Ադրբեջանագետ, ԱԺ պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանն էլ նշեց, որ տարբեր առիթներով խոսվում, բարձրաձայնվում է Ադրբեջանում հայերի նկատմամբ ջարդերի մասին։ Ինտենսիվ աշխատանք է տարվում լոբբիստական կառույցներով։
«Ադրբեջանը հայատյացության դրսեւորումներով վնաս է հասցնում իր իսկ հասարակական, քաղաքական կյանքին։ Հայերի նկատմամբ կազմակերպված ջարդերը, որպես այդպիսին, հետեւանք են թողել հենց Ադրբեջանի հասարակական, քաղաքական գործընթացների միտումների վրա։ Հայտնի է, որ Բաքվի ջարդերի օրերին «Ժողճակատ» կուսակցության համեմատաբար ավելի չափավոր թեւը հրաժարվեց դառնալ հանցագործության մի մաս եւ դուրս եկավ կուսակցությունից։ Հետագայում նրանցից շատերը քաղաքական հալածանքի ենթարկվեցին, ձերբակալվեցին»,–ասաց Տաթեւիկ Հայրապետյանը։
1990 թվականի հունվարին Բաքվում հայերի դեմ կազմակերպված ոճրագործությունը ցեղասպանություն է եղել, համոզված է «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ—ի ղեկավար Լարիսա Ալավերդյանը եւ հավելեց, որ այդ ժամանակ մարդիկ խոշտանգումների էին ենթարկվում միայն իրենց ազգային պատկանելիության պատճառով։
«Մոտ 500 մարդ սպանվել է, իսկ մնացածների մասին մենք չենք ասում, թե ինչերի են ենթարկվել։ Կա ՄԱԿ—ի կողմից 1948 թվականի դեկտեմբերի 9—ին ընդունված կոնվենցիա, որը կոչվում է՝ Ցեղասպանության կանխարգելման եւ դրա պատժի մասին կոնվենցիա։ Այնտեղ հինգ կետով նշվում է, թե ինչ հանցագործությունների համար կարող են կանչվել պատասխանատվության»,– շեշտեց իրավապաշտպանը։
Նրա խոսքով՝ անհրաժեշտություն է, որ Հայաստանը նախաձեռնի, աշխատանքներ իրականացնի եւ փաստաթուղթ ընդունի, որ այդ իրադարձությունները ճանաչվեն այնպիսին, ինչպիսին եղել են իրականում՝ ցեղասպանություն։
«Հայաստանում մենք չունենք որեւէ փաստաթուղթ, որը 1988—ի Սումգայիթում հայերի ջարդը որակում է որպես ցեղասպանություն»,–շեշտեց Ալավերդյանը։
Վերջինս ընդգծեց, որ միայն ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը այդ գործողությունները ցեղասպանություն անվանեց եւ պահանջեց պատժել կազմակերպիչներին ու մեղավորներին։ Նա տեղեկացրեց, որ «Ընդդեմ իրավական կամայականության» կազմակերպությունը դիմելու է Ազգային ժողովին՝ որպեսզի այն ի վերջո բանաձեւ ընդունի, որն իրերն իր անուններով կկոչի։

19-01-2019





23-02-2019
Վերեւում Խաչիկն է ու խաչիկցին
Այստեղ առավոտը սկսվում է նախաճաշի գնացող զինվորի երգով



23-02-2019
Երբ վտանգված էր Արցախի ճակատագիրը
Ծնունդ առան պաշտպանական առաջին ջոկատները

Մարտական փառավոր ուղի ...


23-02-2019
Ռազմարդյունաբերություն բաղադրիչի բովանդակային մասը կպահպանվի
Հակոբ Արշակյանը «Իմ քայլին» է ներկայացրել նորաստեղծ նախարարության ...


23-02-2019
«GSP+»—ի ներքո իրականացված արտահանումն աճել է
Դրան նպաստել է նաեւ REX ինքնահավաստագրման նոր համակարգը



23-02-2019
Հայրենիքին ծառայելն առաքելություն է
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին ...


23-02-2019
«Մենք չենք պարտվելու եւ պիտի հաղթենք»
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ամենայն հայոց Գարեգին Բ ...


23-02-2019
Հյուրընկալվել է Նիդերլանդների դեսպանը
Հայաստանի խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանը երեկ ընդունել է ՀՀ—ում ...



23-02-2019
Առկա ներուժն արդյունավետ օգտագործելը փոխշահավետ կլինի
Վերլուծաբանները կարեւորում են ...

23-02-2019
Արխիվի աշխատանքն ընթանում է բնականոն հունով
Աշխատակիցները լիակատար աջակցություն են ...

23-02-2019
Թեթեւատլետները դժգոհ են մարզումային պայմաններից
Հայաստանի թեթեւատլետները տարեսկզբից արդեն չորս ...

 
23-02-2019
Պատանեկան հավաքականը նորից պարտվեց
Մինչեւ 19 տարեկան ֆուտբոլիստների Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO