Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.04.2019
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


ԱՀՀ-ն ուզում է տեր կանգնել իր իրավունքներին

Մեկնարկել է ԱՀՀ-ի խորհրդարանի երկրորդ գումարման առաջին նստաշրջանը

Երեւանում, Ժնեւում, Բեյրութում եւ Շվեդիայում երեք օր զուգահեռաբար կընթանա Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երկրորդ գումարման առաջին նստաշրջանը։ Երեկ կայացած 77 նորընտիր պատգամավորների մանդատների հանձնման արարողությունն ու խորհրդարանի ներքին կազմավորման գործընթացը։
ԱՀՀ նախագահի ընտրությունն ու կառավարության կազմի ձեւավորումը տեղի կունենան այսօր եւ վաղը։ Ինչպես «ՀՀ»—ի հետ զրույցում նշեց Արեւմտյան Հայաստանի Հանրապետության վարչապետ Գառնիկ Սարգսյանը, քանի որ առաջադրված այլ թեկնածուներ չկան, ենթադրվում է, որ նախագահի պաշտոնում կվերընտրվի Արմենակ Աբրահամյանը։ Վերջինս, ըստ իրենց սահմանադրության, ԱՀՀ ԱԺ—ի պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող թեկնածուին կնշանակի վարչապետի պաշտոնում։ Գ. Սարգսյանի խոսքերով՝ ԱՀՀ Ազգային ժողովի երկրորդ գումարման առանձնահատկությունն այն է, որ ընտրված պատգամավորներն արմատներով ներկայացնում են Արեւմտյան Հայաստանի 27 տարածքներ եւ մարզեր, այդ թվում՝ Բիթլիս, Սասուն, Մուշ, Վան, Տիգրանակերտ, Խարբերդ, Համշեն, Տրապիզոն, Օրդու, Սեբաստիա, Կարին (Էրզրում), Կարս, Արդահան, Անի, Իգդիր, Խարբերդ, Կիլիկիա, Սիս, Ադանա, Ուրֆա, Մալաթիա, Խնուս, Դերսիմ, Տարոն եւ այլն։ Իրենց նպատակն է ազատագրել Արեւմտյան Հայաստանը եւ դարձնել այն որպես ինքնիշխան պետություն։
Առաջիկա անելիքներն արդեն նախանշել են։ «Ներկա ժամանակաշրջանը յուրահատուկ կարեւորություն ունի՝ ճակատագրական եւ պատմական առումներով։ Հայաստանի Հանրապետության պետական կառույցների կատարելագործումը մեզ թույլ կտա անցնել գործնական դաշտ։ Մինչ օրս գործում էինք միայն իրավական եւ տեսական հարթություններում,–ասաց Գ. Սարգսյանը՝ նշելով, որ իրենց առաջնային խնդիրն է մասնակցություն ունենալ տարածաշրջանային հարցերի լուծմանը, մասնավորապես՝ Սիրիային եւ Լիբանանին առնչվող։–Այս տարածքներում Արեւմտյան Հայաստանի ազատագրման ձայնն առավել բարձր հնչեցնելու հնարավորություն ունենք։ Վերոնշյալ տարածաշրջանների պետությունների եւ բնակիչների համար անակնկալ էր մեր գործունեությունը։ Սիրիայի, Լիբանանի եւ Իրաքի քաղաքական ու ռազմական ուժերը խանդավառված են մեր աշխատանքով։ Երբ նրանց ներկայացանք որպես իրավաքաղաքական ուժ, որպես պետություն, որ ուզում է տեր կանգնել իր իրավունքներին, երբ մեր դրույթները հանձնեցինք իրենց ուշադրությանը, միմիայն ողջույնի խոսքեր ստացանք»։
Նրա խոսքով՝ ունեն նաեւ ծրագիր, որն առաջիկայում կներկայացնեն ՀՀ կառավարությանը։ Դրանով ցանկություն պիտի հայտնեն մտնել տարածաշրջանային եւ միջազգային քաղաքական հարցերի մեջ։ «Մեր արած յուրաքանչյուր քայլը միտված է Արեւմտյան Հայաստանի լիարժեք ազատագրմանը բոլոր առումներով՝ նյութական, քաղաքական, մշակութային, տարածքային։ Այս ուղղությամբ սփյուռքում դեռեւս ոչ ոք մինչ օրս քայլ չի ձեռնարկել։ Սփյուռքի գործող ավանդական կուսակցությունները զբաղված են միայն իրենց ներքին «աթոռախաղով»,—շեշտեց ԱՀՀ վարչապետը՝ հավելելով, որ թուրքական իշխանությունները ոչ միայն տեղյակ են իրենց պահանջների եւ գործունեության մասին, այլ նաեւ իրենց հայտարարություններին արձագանքում են կառավարական մակարդակով։ «Այսօրվա Թուրքիան արհեստական պետություն է, որը պետք է վերջ ունենա»,—շեշտեց Գ. Սարգսյանը։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ

19-01-2019





23-04-2019
«Արցախն իր թիկունքում միշտ ունենալու է ամուր Հայաստան»
Օրակարգում անվտանգության, քաղաքացիական համակարգի պատրաստության խնդիրներն են



23-04-2019
Թուրքական ապացույցներով՝ Թուրքիայի հանցանքի մասին
Թաներ Աքչամի աշխատությունը ծանր հարված է թուրքական ժխտողականությանը



23-04-2019
Վեպը միշտ ինձ է սպասում
Գրիգը բացել է փակագծերը

Արձակագիր Գրիգը, որն ընթերցասերների ...


23-04-2019
Կրթության որակը՝ առաջնահերթություն
Ուսուցչի դերը կրթական բարեփոխումներում դեռ լավ չի գիտակցվում



23-04-2019
Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին ...


23-04-2019
«Քրիստոս յարեաւ ի մեռելոց»
Սուրբ եւ անմահ պատարագ՝ ի նշանավորումն Հիսուս Քրիստոսի ...


23-04-2019
Նոր ավիաընկերությունների սպասելիս
Հարցազրույց քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանի հետ

ՀՀ ...



23-04-2019
Անձրեւացման եղանակի «հայկական հետքը»
Ինչ է պատմում խորհրդային տարիներին ...

23-04-2019
ԱՄՆ-ը Իրանից նավթի ներմուծման արտոնությունը չեղարկում է
2018թ. նոյեմբերի 4-ին, երբ ԱՄՆ-ն Իրանի դեմ տնտեսական ...

23-04-2019
Հոգեւոր կյանքի վերանորոգման առիթ
Արցախում նշել են Հիսուս Քրիստոսի ...

23-04-2019
«Բանանցը» հրաժարվեց. ի՞նչ սպասել հաջորդիվ
Խորը հիասթափություն էր սպասում այն մի քանի տասնյակ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO