Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.02.2019
ԼՂՀ


Առաջին խմբաքանակն ուղարկվել է հասցեատերերին

Զինվորական հարմարավետ կոշիկներն արտադրվել են Արցախում

Այսուհետ պաշտպանության բանակի զինվորները կհագնեն ավելի թեթեւ ու հարմարավետ ճտքակոշիկներ, որոնց վրա կատարված մատնանշումն անմիջապես ուշադրությունը հրավիրում է «տողատակի» գրության վրա. «Արտադրված է Արցախում»։
Ստեփանակերտի «Էյ Բութս» ընկերության աշխատակիցները վստահեցնում են, որ «հայոց բանակի զինվորները դրանք հագնելու են ավելի երկար ու, հարմարավետ լինելու տեսակետից, դժգոհելու առիթներ չեն ունենալու»։ Այդ կարծիքն առաջինը հաստատում է ընկերության արտադրամասի պետ Սուրեն Ծատրյանը, որը երկար տարիներ աշխատել է Ստեփանակերտի կոշկի նախկին ֆաբրիկայում եւ իր հարուստ փորձն ու մասնագիտական գիտելիքները շարունակում է այսօր ներդնել նորաբաց ձեռնարկությունում։ Նրա խոսքով՝ «պատրաստված 4 ամսվա արտադրանքը փորձարկվել է ՊԲ լեռնային զորամասերում ու մարտական տարբեր դիրքերում, արժանացել զինվորների եւ հրամանատարության հավանությանը»։
Դրական արձագանքներն ավելի են ոգեւորել կոշկագործներին, պարտավորեցրել նրանց՝ արտադրել միայն բարձրորակ ապրանք, «որը շահավետ կլինի նաեւ նորածնունդ ձեռնարկության վարկանիշի համար»։ Եվ նրանք խոստանում են, առանձնակի սրտացավությամբ ու պատասխանատվությամբ կատարել այդ գործը՝ գիտակցելով, որ իրենց երեխաներն են հագնելու կարված կոշիկները։ Ս. Ծատրյանն էլ, ծանոթացնելով արտադրության տեխնոլոգիական գործընթացներին, մանրամասնում է, թե ինչպիսի բաղադրիչներ եւ նյութեր են օգտագործվում որակական ցուցիչներն ապահովելու համար։ Նրա հավաստմամբ՝ «թե՛ կաշին եւ թե՛ ներդիրը շատ բարձր որակ ունեն, եւ կարված կոշիկն անհամեմատ թեթեւ է նախկիններից»։
Զինվորական կոշիկների առաջին խմբաքանակն արդեն ուղարկվել է պատվիրատուներին, եւ ընկերության տնօրեն Տիգրան Պետրոսյանը կարծում է, որ տղաները գոհ են մնալու։ Նա վստահեցնում է, որ անգամ «ամենախոնավ պայմաններում կոշիկները չոր կմնան, եւ բացառվում է, որ ջուր բաց թողնեն»։ Տնօրենը եւս մի հանգամանք ընդգծեց. «Տակացուն, որ ռետինից է, երկշերտ, անմիջապես ձուլվում է կոշիկին, եւ ընդհանրապես մեխեր չեն օգտագործվում»։ Դրանով է պայմանավորված այն իրողությունը, որ զինվորական կոշիկը շատ թեթեւ է ու հարմարավետ։
Այն հարցին, թե տարվա կտրվածքով ձեռնարկությունը քանի զույգ կոշիկ կարող է արտադրել, Տիգրան Պետրոսյանը պատասխանեց, որ արտադրության ծավալի աճը կախված է պատվիրատուների պահանջից։ Նա միեւնույն ժամանակ հավելեց, թե ընկերությունում միմիայն զինվորական կոշիկներ չեն արտադրելու, եւ աշխատանքներ են իրականացվում առաջիկայում տեսականին ընդլայնելու, «քաղաքացիական պատվերներով ինչպես մեծերի, այնպես էլ՝ մանկական կոշիկներ թողարկելու համար»։ Ինչ վերաբերում է աշխատողների թվին, այն ձեռնարկությունում ներկայումս շուրջ 100—ի է հասնում, «պահանջը մեծ է եւ, մինչեւ տարեվերջ, հավանաբար, կկրկնապատկվի»։
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ստեփանակերտ

24-01-2019





19-02-2019
Հայաստանը՝ գիտական կենտրոն
ՀՀ նախագահի հանդիպումները Մյունխենում

Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային ...


19-02-2019
Ես եղել եմ, կա՛մ, կլինեմ հար ու հավետ, ի՛նչ կա որ
Թումանյանը շարունակելու է ապրել ամբողջ հայության համար

Այսօր ...


19-02-2019
Թումանյանը եւ մանուկների աշխարհը
Հովհաննես Թումանյանը հայ դասական մանկագրության անսպառ լուսատուն է, որ ...


19-02-2019
Տիեզերքի Ճամփորդը
Համազգային տոն է այսօր։ Ազգովի հոբելյան ամենամեծի, ամենից ազգայինի, ...


19-02-2019
Ամենահզոր զենքը բանաստեղծական տաղանդն ու գրիչն են
Թումանյանի հասարակական գործունեությունը եւ նրա նկատմամբ քաղաքական հետապնդումները



19-02-2019
Շռայլ նվերի դիմաց՝ էժան փոխհատուցում
Ինչպես ենք մոտակա 2 տարում մեր երկրում պայքարելու ...


19-02-2019
Ծաղկեպսակ՝ բանաստեղծի արձանին
Հ. Թումանյանի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ գրողի՝ Ազատության հրապարակում գտնվող ...



19-02-2019
Հայաստանը կարող է դառնալ ժողովրդավարության կղզյակ
Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ...

19-02-2019
Բնավորության հիմնարար գիծը ճշմարտասիրությունն էր
Արթուր Մկրտչյանն այսօր կդառնար 60 ...

19-02-2019
Սիրիայում քրդերը հայտնվել են երկընտրանքի առջեւ
Օրերս Սոչիում Սիրիայի հիմնահարցին նվիրված եռակողմ՝ ...

19-02-2019
Երկու ամիս անց այս ցուցանիշները չեն բավարարի
Հայաստանի ծանրամարտի առաջնության արդյունքները ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO