Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.02.2019
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Գործնական եւ փոխշահավետ ծրագրեր

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի պաշտոնական այցը Էստոնիա

Երեկ պաշտոնական այցով Տալլինում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին ընդունեց Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասը, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։
Զրուցակիցներն հանգամանալից քննարկեցին հայ—էստոնական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ՝ ընդգծելով, որ երկու ժողովուրդների միջեւ դարերի պատմություն ունեցող բարեկամական կապերն ամուր հիմք են ստեղծում երկկողմ օրակարգն առավել հարստացնելու եւ դրա առեւտրատնտեսական բաղադրիչը որակապես նոր մակարդակի բարձրացնելու համար։
Էստոնիայի վարչապետը եւ Հայաստանի ԱԳ նախարարը մտքեր փոխանակեցին նաեւ Հայաստանի եւ Եվրամիության միջեւ գործընկերության շուրջ։ Այդ առնչությամբ նախարար Մնացականյանը խորհրդանշական համարեց այցն Էստոնիա՝ որպես Հայաստան—ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրն առաջինը վավերացրած ԵՄ երկիր։ ԱԳ նախարարը հավելեց, որ Հայաստանի եւ Եվրամիության միջեւ գործընկերության նոր իրավական հիմք հանդիսացող ՀԳԸՀ—ն նաեւ կարեւոր գործիք է կառավարության զարգացման օրակարգն առաջ մղելու համար։
ԱԳ նախարարը զրուցակցին ներկայացրեց նաեւ Հայաստանի ներքաղաքական զարգացումները՝ ընդգծելով կառավարության հանձնառությունը կյանքի կոչելու բարեփոխումների լայն օրակարգ, որի առանցքը նորարարության եւ տեխնոլոգիական առաջընթացի վրա հիմնված տնտեսության խթանումն է։ Անդրադառնալով բարձր տեխնոլոգիաների եւ ստեղծագործ կրթության ոլորտում Հայաստանի ձեռբերումներին եւ զուգահեռներ անցկացնելով այս ոլորտում Էստոնիայում առկա փորձի հետ՝ նախարար Մնացականյանը համոզմունք հայտնեց, որ միասնական աշխատանքի եւ համատեղ նախաձեռնությունների շնորհիվ հնարավոր կլինի կյանքի կոչել բազմաթիվ փոխշահավետ ծրագրեր։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը զրուցակցին ներկայացրեց 2019թ. Հայաստանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխահային կոնգրեսի նախապատրաստական աշխատանքները եւ հույս հայտնեց, որ էստոնական առաջատար ընկերություններն իրենց ակտիվ մասնակցությունը կունենան այս միջոցառմանը։
Զոհրաբ Մնացականյանի հաջորդ հանդիպումը Էստոնիայի խորհրդարանի (Ռիյգիկոգու) արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարկո Միհկելսոնի եւ հանձնաժողովի անդամների հետ էր։
Կողմերը կարեւորեցին երկու երկրների միջեւ համագործակցության ակտիվացումը խորհրդարանական ձեւաչափով՝ որպես երկկողմ օրակարգի առաջմղման կարեւոր հարթակի՝ ուղենշելով այդ ուղղությամբ ձեռնարկվելիք գործնական քայլերը։
Զրուցակիցների խնդրանքով ԱԳ նախարար Մնացականյանն անդրադարձավ Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններին, Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումներին։ Այդ առումով նախարար Մնացականյանն ընդգծեց, որ կառավարությունն իր գործողություններով ապացուցել է քաղաքական կամքը՝ կյանքի կոչելու ժողովրդի լայն մանդատի հիման վրա նախաձեռնված բարեփոխումները։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Ռիյգիկոգուի արտաքին գործերի հանձնաժողովի անդամներին ներկայացրեց Հայաստանի արձանագրած ձեռքբերումները նորարարության եւ թվային տեխնոլոգիաների, ստեղծարար կրթության զարգացման ուղղությամբ՝ կարեւորելով տվյալ ոլորտում երկկողմ փորձի փոխանակումը եւ համագործակցության խորացումը։ Այս առնչությամբ նախարար Մնացականյանը բարձր գնահատեց այցի ընթացքում Էստոնիայի բարձր տեխնոլոգիաների եւ թվային ոլորտի առաջատար մասնագետների եւ պաշտոնյաների հետ կայացած հանդիպումներն ու քննարկումները՝ հույս հայտնելով, որ դրանք լավ հիմք կծառայեն գործնական եւ փոխշահավետ համատեղ ծրագրեր նախաձեռնելու համար։
Նախարար Մնացականյանը եւ Մարկո Միհկելսոնը մտքեր փոխանակեցին Հայաստան—Եվրոպական միություն համագործակցության շուրջ՝ ընդգծելով Արեւելյան գործընկերության կարեւորությունը՝ որպես ԱլԳ մասնակից երկրների համար Եվրամիության եւ անդամ պետությունների հետ համագործակցություն ծավալելու օգտակար հարթակի։
Մինչ այդ Զոհրաբ Մնացականյանի գլխավորած պատվիրակությունն այցելեց «e—Estonia» ցուցասրահ, որտեղ ծանոթացավ Էստոնիայի բարձր տեխնոլոգիաների եւ էլեկտրոնային կառավարման ոլորտներում ձեռքբերումներին։
Նախարար Մնացականյանը, տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության եւ Հայաստանի էլեկտրոնային կառավարման նախագծերի համակարգող ԷԿԵՆԳ ընկերության ներկայացուցիչների հետ միասին հանդիպեց Էստոնիայի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար ընկերությունների՝ Software OU, Levira, Votemo, Proekspert AS ներկայացուցիչների հետ, որոնք ներկայացրեցին իրենց գործունեությունն ու նորարարական գաղափարները։
Հանդիպմանը բացման խոսքով հանդես եկան Էստոնիայի տեղեկատվական տեխնոլոգիաների կլաստերի համակարգող Դորիս Պոլդը եւ Էստոնիայի ԱԳՆ թվայնացման հարցերով դեսպան Տանիս Նիրկը։
Հայ եւ էստոնացի մասնագետների միջեւ տեղի ունեցավ մտքերի ակտիվ փոխանակում էլեկտրոնային կառավարման, ստարտափների, ինչպես նաեւ բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման համար բարենպաստ միջավայրի ձեւավորման ուղղությամբ երկու երկրներում առկա փորձի եւ արձանագրված ձեռքբերումների շուրջ։ Քննարկվեցին համատեղ միջոցառումների նախաձեռնման հնարավորությունները։
Իր խոսքում Հայաստանի ԱԳՆ ղեկավարն ընդգծեց, որ բարձր տեխնոլոգիաները, սմարթ զարգացումը եւ թվային ոլորտը Հայաստանի կառավարության զարգացման օրակարգի գերակա ուղղություններից են։ Նա նշեց, որ Հայաստանը եւ Էստոնիան այս ոլորտում կիսում են նույն տեսլականը եւ հանձնառությունը, որը համագործակցության եւ երկկողմ օրակարգի առավել հարստացման լավ հեռանկարներ է բացում։
Նույն օրը Տալլինի Նիգուլիստե եկեղեցում տեղի ունեցավ «Գյուրջիեւ» համույթի համերգը՝ նվիրված Կոմիտաս վարդապետի 150—ամյակին։ Միջոցառմանը, որը նախաձեռնվել էր Էստոնիայում ՀՀ դեսպանության կողմից, ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը եւ Էստոնիայի մշակույթի նախարարության գլխավոր քարտուղար Տարվի Սիթսը։
Ողջունելով հյուրերին՝ նախարար Մնացականյանը, մասնավորապես, նշեց. «Հայերի ու էստոնացիների միջեւ շփումները գալիս են դարերի խորքից, երկու ժողովուրդները վայելում են փոխադարձ հարգանք, կիսում տարբեր խնդիրները միասնաբար հաղթահարելու պատմություն։ Սակայն մեր ժողովուրդներին միավորում է առավել զորեղ ուժ, եւ այդ ուժը մշակույթն է»։
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը շնորհակալություն հայտնեց մաեստրո Լեւոն Իսկենյանին եւ «Գյուրջիեւ» համույթին երեկոյի ընթացքում հանդիսատեսին հայ անվանի կոմպոզիտոր Կոմիտասի ստեղծագործություններին ծանոթացնելու հնարավորության համար՝ այդ կատարումներով ներկայացնելով նաեւ մեր քաղաքակրթությունը, մեր մշակույթը եւ մեր ինքնության նկատմամբ առկա վստահությունը. «Կոմիտասը միանձնյա դրեց հայ դասական երաժշտության հիմքերը։ Մի մարդ, ով այդքան շատ էր սիրում կյանքը։ Քահանա, ով իր ողջ կյանքը նվիրեց հայ երաժշտական արվեստի ավանդույթները հավաքագրելուն՝ հետագայում դրանք վերածելով գլուխգործոցների։ Իր երաժշտությունն ամուր ինքնության դրսեւորում է, որով մենք այդքան հպարտ ենք։ Ուրախ եմ, որ մեզ այսօր հնարավորություն ընձեռվեց մասնակից լինելու, թե երաժշտությունն ու մշակույթը ինչպես են առավել մերձեցնում մեր ժողովուրդներին»։

09-02-2019





23-02-2019
Վերեւում Խաչիկն է ու խաչիկցին
Այստեղ առավոտը սկսվում է նախաճաշի գնացող զինվորի երգով



23-02-2019
Երբ վտանգված էր Արցախի ճակատագիրը
Ծնունդ առան պաշտպանական առաջին ջոկատները

Մարտական փառավոր ուղի ...


23-02-2019
Ռազմարդյունաբերություն բաղադրիչի բովանդակային մասը կպահպանվի
Հակոբ Արշակյանը «Իմ քայլին» է ներկայացրել նորաստեղծ նախարարության ...


23-02-2019
«GSP+»—ի ներքո իրականացված արտահանումն աճել է
Դրան նպաստել է նաեւ REX ինքնահավաստագրման նոր համակարգը



23-02-2019
Հայրենիքին ծառայելն առաքելություն է
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին ...


23-02-2019
«Մենք չենք պարտվելու եւ պիտի հաղթենք»
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ամենայն հայոց Գարեգին Բ ...


23-02-2019
Հյուրընկալվել է Նիդերլանդների դեսպանը
Հայաստանի խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանը երեկ ընդունել է ՀՀ—ում ...



23-02-2019
Առկա ներուժն արդյունավետ օգտագործելը փոխշահավետ կլինի
Վերլուծաբանները կարեւորում են ...

23-02-2019
Արխիվի աշխատանքն ընթանում է բնականոն հունով
Աշխատակիցները լիակատար աջակցություն են ...

23-02-2019
Թեթեւատլետները դժգոհ են մարզումային պայմաններից
Հայաստանի թեթեւատլետները տարեսկզբից արդեն չորս ...

 
23-02-2019
Պատանեկան հավաքականը նորից պարտվեց
Մինչեւ 19 տարեկան ֆուտբոլիստների Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO