Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.08.2019
ԼՂՀ


Խորքային քննարկումների կարիք կա

Արցախում ՀՀ խորհրդարանի ղեկավարը ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ

Հայաստանի Ազգային ժողովի նախագահի պաշտոնում Արարատ Միրզոյանն առաջին անգամ է Ստեփանակերտում։ Արցախցի իր գործընկերոջ՝ Աշոտ Ղուլյանի հետ կայացած առանձնազրույցից հետո, ընդլայնված կազմով նա քննարկումներ է ունեցել ԱԺ խմբակցություների եւ մշտական հանձնաժողովների անդամների հետ, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին, ընդգծել նման ձեւաչափերով ակտիվ շփումների անհրաժեշտությունը։
ՀՀ խորհրդարանի ղեկավարն այցի շրջանակում շփվել է նաեւ լրագրողների հետ։ Ճեպազրույցի ժամանակ Ա. Միրզոյանը վստահեցրել է, որ պարբերական հանդիպումներն ու շփումները Արցախի ԱԺ նախագահի, երկու խորհրդարանների պատգամավորների միջեւ ավանդական բնույթ են կրելու, ինչը կնպաստի գործընկերային հարաբերությունների ամրապնդմանը։ «Խորհրդարանային կապերի սերտացմանը մասնավորապես լիցքեր կհաղորդի ՀՀ խորհրդարանում Արցախի պառլամենտի հետ աշխատանքների համակարգման հանձնաժողովի գործունեությունը, որը կձեւավորվի առաջիկայում։ Հանդիպումներ կկայանան ինչպես Երեւանում, այնպես էլ Ստեփանակերտում՝ համատեղ օրակարգով, հստակ դիրքորոշմամբ,–նշեց Ա. Միրզոյանը։–Մեր նպատակն է՝ Արցախի քաղաքական ուժերի համար առավելագույնս հասկանալի, ազնիվ ու թափանցիկ դարձնել Հայաստանի նոր իշխանությունների դիրքորոշումները սկզբունքային խնդիրների վերաբերյալ»։
Անդրադառնալով երկու խորհրդարանների փոխգործակցության խորացմանը միտված քայլերին՝ Ա. Միրզոյանը համոզմունք հայտնեց, որ «փորձի փոխանակման ձեւաչափը հնարավորության կտա խորանալու ոչ միայն օրենսդրության կատարելագործման խնդիրներում, այլեւ խորհրդարանական դիվանագիտության ասպարեզում»։ Նա մասնավորապես այդ համատեքստում է դիտարկում «արցախյան խնդրի խաղաղ կարգավորման բաղադրիչները», որպես տարածաշրջանում կայունության պահպանման նախապայման՝ ներկա փուլում կարեւոր համարելով Արցախի անկախության միջազգային ճանաչմանն ուղղված քայլերի ձեռնարկումը։
Հայաստանի Ազգային ժողովի ղեկավարը հավելել է, որ ոք չպիտի կասկածի, որ ՀՀ խորհրդարանականները ջանք չեն խնայելու միջազգային հարթակներում արցախյան հիմնախնդիրը պատշաճ մակարդակով ներկայացնելու համար։ Ի պատասխան լրագրողների այն հարցին, թե ՀՀ խորհրդարանն ինչպիսի՞ դիրքորոշում ունի հայկական երկու երկրների միջեւ ռազմաքաղաքական դաշինք ստեղծելու վերաբերյալ համաձայնագրի ստորագրման հարցում, պարոն Միրզոյանը նշեց, որ, իր կարծիքով, «շտապողականություն չպետք է ցուցաբերվի, եւ հարցի շուրջ Հայաստանի եւ Արցախի խորհրդարաններում պետք է խորքային քննարկումներ ծավալվեն, ու փաստարկների եւ հակափաստարկների վերլուծություն կատարվի»։
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

12-02-2019





01-08-2019
Ինչպե՞ս դառնալ ներդրող
Բնակելի շենքի կառուցապատման գործընթացից կարելի է շահույթ ստանալ ...


01-08-2019
«Աշխարհս առանց իշխանութեան չի կառավարուիր»
Մկրտիչ Ա Վանեցի Ամենայն հայոց կաթողիկոսը (1820–1907) համոզված էր, ...


01-08-2019
Հնարավոր չէ առանց պատժվելու այլասերել բառերը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Կամյուին կարելի է համարել 20-րդ դարի ...


01-08-2019
Արեւայրուք ստանալ բակում «բուրդ չփխելո՞վ», թե՞ լողափին
Հանգստի ամեն տեսակ էլ կարող է լավագույնը լինել

Թամարա ...


01-08-2019
Թավշյա հեղափոխությունը բացառապես ներքին խնդիր էր
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Մարշալի հիմնադրամին



01-08-2019
Թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջ՝ այսօրվանից
Տեսչական մարմինը մշտադիտարկում է սկսում հանրային սննդի կետերում

Արմենուհի ...


01-08-2019
Ժամանակ ու սերունդներ կապող մարդ-մշակույթ էր
ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի վախճանը մեծ ...



01-08-2019
Եղիշե Չարենցը պաշտում էր Արեւելքը
Վաղը բանաստեղծի տուն-թանգարանում կբացվի ...

01-08-2019
Այվազովսկուց մինչեւ Սալվադոր Դալի
Ի՞նչ են սովորում ՀԱՊ-ի ամառային ...

01-08-2019
Արոտների ջրարբիացումից՝ ճանապարհների վերակառուցում
Ի՞նչ խնդիրներ են լուծվում Ամասիա ...

01-08-2019
Մեդալներն արդեն նշմարվում են
Եվրոպայի երիտասարդական առաջնությանը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO