Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.04.2019
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Ավանդական համակարգը փոխելու գինը

Կամ՝ որտեղից գտնել գումարներ՝ փոփոխությունների մի ամբողջ ուղի անցնելու համար

Մենք անընդհատ խոսում ենք մեր երկրի ջրային պաշարների գերշահագործումը թույլ չտալուց, անընդհատ կրկնում ենք ջրախնայող տեխնոլոգիաներ կիրառելու անհրաժեշտության մասին։ Ամեն ինչ ճիշտ է։ Մնում է հասկանալ, իսկ դրա՝ այդ տեխնոլոգիաները կիրառելու համար համապատասխան ֆինանսական միջոցներ կա՞ն։ Այս թեման ինձ երեւի շատ է հուզում հենց այն պատճառով, որ ամեն տարի ոռոգման սեզոնին մենք ասում ենք ջուր չկա ու ընտրում ենք ամենադյուրին ճանապարհը՝ Սեւանից ջրառը։ Դրա հետեւանքը եթե շարքային երեւանաբնակի համար հերթական տեղեկատվություն է, ինձ համար՝ ցավ։ Շոշափելի ցավ. ես արդեն 16 տարի Սեւանի մակարդակի վերուվարը նույն կետից դիտարկում եմ…
Դրա համար էլ, երբ գործադիրը հաստատեց ջրախնայող տեխնոլոգիաների ներդրման հայեցակարգը, ֆինանսական խնդրին ուշադրությունը առաջին տեղում էր։
Ջրային ոլորտը տնտեսության բոլոր ճյուղերի հետ է սերտորեն փոխկապակցված։ Ու սա այն դեպքն է, որ օրինակներ բերել պետք չէ։ Այս ոլորտն այնքան է կարեւորվում, որ որոշ երկրներում առանձին՝ ջրային կադաստր կա (հաշվառվում են ջրային պաշարները, որակը, հնարավոր փոփոխությունները՝ կլիմայական փոփոխություններով, տնտեսական շարժերով պայմանավորված եւ այլն)։ Սերտորեն է փոխկապակցված նաեւ բնապահպանության հետ։ Բայց քանի որ զարգացած երկրներում տնտեսությունը բնապահպանությունից չեն զատում, ուստի բնապահպանական տնտեսությունն ու ջրային տնտեսությունը մեկտեղված են դիտարկում… Ինչեւէ՝ երբ հայկական կողմն ուսումնասիրել է ջրախնայող տեխնոլոգիաների ներդրման միջազգային փորձը, ոգեւորվել է՝ վստահ լինելով, որ մեր երկրում էլ ջուրը կխնայվի, ոռոգվող հողատարածքները կավելանան, եւ բնապահպանական շատ խնդիրներ կլուծվեն, որոնք հենց այդ չխնայելու հետեւանքով են առաջացել։
Ասենք՝ բնապահպանության նախարարությունը համոզված է (հենց այս կառույցն է ներկայացրել հայեցակարգը), որ ձկնարդյունաբերության համար ջրի կիսափակ կամ փակ շրջանառու համակարգի կիրառումը հնարավորություն կտա նույն մակերեսն օգտագործելով արտադրելու ավելի շատ ձուկ՝ մեծացնելով դրա տարեկան արտադրանքը, միեւնույն ժամանակ կրճատելով ջրօգտագործման ծավալը 60—65 տոկոսով։ Համակարգից հեռացվում է ձկների արտաթորանքը, որը վերամշակելու պարագայում ձկնարդյունաբերողների համար լրացուցիչ եկամտի աղբյուր կարող է դառնալ։
Կամ՝ ասենք՝ լոկալ մաքրման կոմպակտ կայանների տեղադրումը եւ մաքրման բնական ու համակցված համակարգերի կիրառումը նպատակահարմար է, քանի որ համակցված մաքրման կայանների կառուցման ծախսերը դասական մաքրման կայանների համեմատ 4—5 անգամ քիչ են, իսկ շահագործման ծախսերը՝ մի քանի տասնյակ անգամ։ Մաքրված կեղտաջուրը կապահովի ոռոգման համար հաստատուն ջրաքանակ (անկախ եղանակային պայմաններից ու կլիմայի փոփոխությունից), ջրային ու ցամաքային էկոհամակարգերի պաշտպանություն՝ աղտոտումից։ Բացի այդ՝ համայնքների սանիտարական վիճակը կբարելավվի, բնակչության առողջական ռիսկերը կնվազեն (ջրով փոխանցվող հիվանդությունները նկատի ունեմ)։
Բնապահպանության նախարարությունը համոզված է նաեւ, որ ջրախնայող մեկ այլ տեխնոլոգիա՝ կաթիլային ոռոգումը, թույլ կտա տնտեսել ե՛ւ ջուր, ե՛ւ պարարտանյութեր, ե՛ւ էներգիա ու աշխատանքային ծախսեր։ Ի դեպ, կաթիլային ոռոգումը այլ առավելություններ էլ ունի՝ վաղ բերք, հողի քայքայման եւ երկրորդային աղակալման կանխում, հիվանդությունների ու մոլախոտերի տարածման հավանականության նվազում։ Կաթիլային ոռոգման համակարգը թույլ է տալիս ջուրն անկորուստ տեղափոխել (դրա ականատեսն եմ եղել Էռնեկյանի նորատունկ այգիներում, ինչը Հայաստանում այդ ժամանակ լրիվ նորամուծություն էր՝ նույնիսկ խոսակցական մակարդակում)։ Մակերեսային ջրման համեմատ ջուրը տնտեսվում է 30—60 տոկոսով։ Հեկտարը ջրելու համար եթե ակոսային ոռոգման պարագայում ծախսվում է 2—4 ժամ, ապա կաթիլայինի դեպքում՝ 0.2—0.5 ժամ։ Բերքատվությունն ավելանում է 20—50 տոկոսով, բնականաբար ավելանում են եւ եկամուտները։
Ըստ բնապահպանության նախարարության, համակարգի տեղադրման կապիտալ ներդրումների ետգնման ժամկետը 2—3 տարի է։
Միով բանիվ, եթե ի մի բերենք ըստ պետական այս կառույցի, ապա ջրախնայող տեխնոլոգիաների ներդրումը «բնապահպանական եւ սոցիալական տեսանկյունից կապահովի ջրանցքների համար անհասանելի հողատարածքների ոռոգում, սոցիալական վիճակի բարելավում, աղտոտված ջրով ոռոգման բացառում, բնակչության սննդային անվտանգության ապահովում, ջրային էկոհամակարգերի պահպանություն, հողերի էրոզիայի եւ գրունտային ջրերի մակարդակի բարձրացման վտանգի կանխում»։
Հիմա, որպեսզի հասկանանք՝ սա իրատեսական է, թե ոչ, խոսենք այն մասին, թե երբ ինչ քայլ է ձեռնարկվելու, եւ ինչքան գումար կպահանջվի դրա համար։ Եվ, իհարկե, նաեւ՝ ֆինանսական հոսքերի ուղղությունները։ Կամ՝ որտեղից գտնել գումարներ՝ փոփոխությունների մի ամբողջ ուղի անցնելու համար։

Արձանագրենք, որ  ստուգենք

Գործադիրը նշում է, որ ջրախնայող տեխնոլոգիաների ներդրման ֆինանսական խնդիրների լուծման համար պետք է ներգրավվեն ջրային ոլորտի հետ առնչություն ունեցող պետական կառավարման մարմինները, միջազգային դոնոր կազմակերպությունները, շրջանառու ներդրումային հիմնադրամները եւ տնտեսավարող սուբյեկտները։
Իբրեւ ջրախնայող տեխնոլոգիաներին առնչվող հոդվածաշարի ամփոփում՝ ներկայացնում ենք այդ տեխնոլոգիաների ներդրման համար անհրաժեշտ միջոցառումների կատարման ժամկետներն ու ֆինանսական աղբյուրները՝ պաշտոնական տեղեկատվությամբ։
Այսպիսով, միջոցառումներից առաջինը «Կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագիրն է։ Կատարման ժամկետը 2019—2022թթ. շարունակական։ Ֆինանսավորման աղբյուրը պետական բյուջեն է՝ 2019թ.— 3132639 հազ. դրամ, 2020թ. — 4252083 հազ.դրամ, 2021թ.— 455 մլն դրամ, 2022թ.— 966 875 մլն դրամ։ Այս 5—րդ տարում սուբսիդավորման համար անհրաժեշտ գումարը կազմում է 455,0 մլն դրամ, իսկ մնացած 511,9 մլն դրամը 5—րդ տարում վերցված վարկերի՝ հաջորդող երեք տարիների սուբսիդավորման գումարն է։
Մյուս միջոցառումը կաթիլային ոռոգմամբ ինտեսիվ այգիների հիմնումն է։ Ժամկետը՝ 2020—2023թթ., ֆինանսավորումը՝ ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ։
Քայլերից մեկն էլ քաղաքային կանաչ տարածքների ոռոգման համար կաթիլային ոռոգման համակարգերի ներդրումն է։ Կատարման ժամկետն ու ֆինանսավորումը՝ ինչպես ինտենսիվ այգիների պարագայում։
Երրորդ քայլը գյուղատնտեսության մեջ հատուկ բաղադրությամբ խոնավապահ հողագրունտի կիրառմամբ ջրախնայող տեխնոլոգիայի ներդրումն է։ Կատարման ժամկետն ու ֆինանսավորումը՝ ինչպես նախորդ երկուսի պարագայում։
Արարատյան դաշտի ձկնաբուծական տնտեսություններում ավտոմատ, կենտրոնացված կառավարման համակարգի ներդրումը նախատեսված է 2021—2023թթ.։ Ֆինանսավորումը ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներն են։
Ձկնարդյունաբերության համար ջրախնայող համակարգերի ներդրումը նախատեսված է 2020—2022թթ., ֆինանսավորումը՝ դարձյալ օրենքով չարգելված այլ աղբյուրներ։
2019–ից շարունակական կսկսվի փոքր եւ միջին ջրամբարաշինությունը՝ օրենքով չարգելված այլ աղբյուրների հաշվին։ Խոսքը 2020—2023թթ. նախատեսվող ինքնահոս համակարգով Կապսի ջրամբարի, Արթիկ, Լեռնակերտ, Սառնաղբյուր, Սարալանջ, Նահապետավան եւ Հայկասար համայնքներում փոքրածավալ ջրամբարների, եւ Արմանիսի, Ֆիոլետովոյի եւ Շնողի ջրամբարների կառուցման մասին է։
2020—2023թթ. օրենքով չարգելված աղբյուրների հաշվին նախատեսված է նաեւ դաշտապաշտպան անտառների հիմնումը։
Բնապահպանության նախարարությունը ակնկալում է, որ այս ամենը հնարավորություն կտա վերականգնել «տարիներ շարունակ ոչ ռացիոնալ, ավանդական ջրօգտագործումից ժառանգած եւ ընթացիկ գործունեության արդյունքում հյուծված ջրային ռեսուրսները»։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Լուսանկարը՝ հեղինակի

12-02-2019





23-04-2019
«Արցախն իր թիկունքում միշտ ունենալու է ամուր Հայաստան»
Օրակարգում անվտանգության, քաղաքացիական համակարգի պատրաստության խնդիրներն են



23-04-2019
Թուրքական ապացույցներով՝ Թուրքիայի հանցանքի մասին
Թաներ Աքչամի աշխատությունը ծանր հարված է թուրքական ժխտողականությանը



23-04-2019
Վեպը միշտ ինձ է սպասում
Գրիգը բացել է փակագծերը

Արձակագիր Գրիգը, որն ընթերցասերների ...


23-04-2019
Կրթության որակը՝ առաջնահերթություն
Ուսուցչի դերը կրթական բարեփոխումներում դեռ լավ չի գիտակցվում



23-04-2019
Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին ...


23-04-2019
«Քրիստոս յարեաւ ի մեռելոց»
Սուրբ եւ անմահ պատարագ՝ ի նշանավորումն Հիսուս Քրիստոսի ...


23-04-2019
Նոր ավիաընկերությունների սպասելիս
Հարցազրույց քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանի հետ

ՀՀ ...



23-04-2019
Անձրեւացման եղանակի «հայկական հետքը»
Ինչ է պատմում խորհրդային տարիներին ...

23-04-2019
ԱՄՆ-ը Իրանից նավթի ներմուծման արտոնությունը չեղարկում է
2018թ. նոյեմբերի 4-ին, երբ ԱՄՆ-ն Իրանի դեմ տնտեսական ...

23-04-2019
Հոգեւոր կյանքի վերանորոգման առիթ
Արցախում նշել են Հիսուս Քրիստոսի ...

23-04-2019
«Բանանցը» հրաժարվեց. ի՞նչ սպասել հաջորդիվ
Խորը հիասթափություն էր սպասում այն մի քանի տասնյակ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO