Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.08.2019
ՄԱՅՐ ԱԹՈՌ


Ազգանպաստ ձեռնարկներ

Վեհափառ հայրապետն այցելել է Մելբուռնի Սուրբ Աստվածածին եկեղեցի

Հովվապետական այցով Ավստրալիայում գտնվող Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսը սուրբ պատարագ է մատուցել Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի հայոց թեմի Մելբուռն քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում, հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից։
Պատարագի սրբազան արարողությանը ներկա էին թեմական խորհրդի եւ ծխական եկեղեցական վարչության անդամներ, քույր եկեղեցիների ներկայացուցիչներ, հայկական կազմակերպությունների ղեկավարներ եւ հավատավոր բազում հայորդիներ։
Ավարտին Վեհափառ հայրապետի ձեռամբ բացվել է եկեղեցու հարեւանությամբ կանգնեցված հայկական խաչքարը՝ ի նշանավորումն Ամենայն հայոց կաթողիկոսի՝ Մելբուռն հովվապետական այցելության։ Այս առիթով Նորին սրբությունն իր օրհնությունը բաշխեց խաչքարի տեղադրմանն իրենց նպաստը բերած հավատավոր հայորդիներին։
Մելբուռնում Ամենայն հայոց կաթողիկոսն այցելել է Մելբուռնի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցի, որտեղ տեղի է ունեցել «Հրաշափառի» արարողություն։
Ամենայն հայոց կաթողիկոսին մեծ խանդավառությամբ դիմավորել են այս օրհնյալ առիթով եկեղեցում համախմբված Մելբուռնի հայ համայնքի ներկայացուցիչներ՝ առաջնորդությամբ հոգեւոր հովիվ արժանապատիվ տեր Խաչեր քահանա Հարությունյանի եւ եկեղեցու ծխական խորհրդի։
Նորին սրբությունը իր գնահատանքն է բերել թեմակալ առաջնորդ գերաշնորհ տ. Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանին, բարեջան հոգեւոր դասին եւ նրանց առաքելությանն աջակցող թեմական ու ծխական խորհուրդների, կրթական, ազգային, մշակութային հաստատությունների պատվարժան անդամներին ու աշխատակիցներին։
Վերջում առ Աստված աղոթքով Ամենայն հայոց կաթողիկոսը մաղթել է, որ միշտ պայծառ ու շեն լինի Ավստրալիայի հայ համայնքը, առատանա նորանոր ձեռքբերումներով, եկեղեցաշեն ու ազգանպաստ հաջողություններով, եւ աստվածային օրհնություններն ու երկնահեղ բարիքներն անպակաս լինեն հայորդիներից եւ նրանց ընտանիքներից։
Հայրապետական «Պահպանիչ» աղոթքից հետո ժողովուրդը հնարավորություն է ստացել համբուրելու Վեհափառ հոր աջը եւ նրանից ստանալու նվեր խաչիկներ իբրեւ օրհնություն Ս. Էջմիածնի։
«Հրաշափառի» արարողության ավարտին, եկեղեցու կից սրահում Ամենայն հայոց կաթողիկոսը հանդիպում է ունեցել «Ակինյան» եւ Համազգայինի «Մեսրոպ Մաշտոց» մեկօրյա վարժարանների աշակերտների հետ։
Նորին սրբությունը իր օրհնությունն է բերել վարժարանների տնօրեն կազմին եւ մանակավարժներին՝ բարձրորեն գնահատելով մատաղ սերնդի հայեցի դաստիարակության գործում իրենց կողմից ներդրվող անդուլ ջանքերը, հանձնառությունն եւ նվիրումը։
Ամենայն հայոց կաթողիկոսի Ավստրալիա կատարած հովվապետական այցի առիթով Մելբուռնում տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն եւ ճաշկերույթ։
Ճաշկերույթին ներկա էին թեմի հոգեւոր սպասավորներ, Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի հայոց թեմի թեմական եւ ծխական խորհուրդների անդամներ, Մելբուռնի հայ համայնքի ներկայացուցիչներ, բարերարներ եւ հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

12-02-2019





01-08-2019
Ինչպե՞ս դառնալ ներդրող
Բնակելի շենքի կառուցապատման գործընթացից կարելի է շահույթ ստանալ ...


01-08-2019
«Աշխարհս առանց իշխանութեան չի կառավարուիր»
Մկրտիչ Ա Վանեցի Ամենայն հայոց կաթողիկոսը (1820–1907) համոզված էր, ...


01-08-2019
Հնարավոր չէ առանց պատժվելու այլասերել բառերը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Կամյուին կարելի է համարել 20-րդ դարի ...


01-08-2019
Արեւայրուք ստանալ բակում «բուրդ չփխելո՞վ», թե՞ լողափին
Հանգստի ամեն տեսակ էլ կարող է լավագույնը լինել

Թամարա ...


01-08-2019
Թավշյա հեղափոխությունը բացառապես ներքին խնդիր էր
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Մարշալի հիմնադրամին



01-08-2019
Թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջ՝ այսօրվանից
Տեսչական մարմինը մշտադիտարկում է սկսում հանրային սննդի կետերում

Արմենուհի ...


01-08-2019
Ժամանակ ու սերունդներ կապող մարդ-մշակույթ էր
ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի վախճանը մեծ ...



01-08-2019
Եղիշե Չարենցը պաշտում էր Արեւելքը
Վաղը բանաստեղծի տուն-թանգարանում կբացվի ...

01-08-2019
Այվազովսկուց մինչեւ Սալվադոր Դալի
Ի՞նչ են սովորում ՀԱՊ-ի ամառային ...

01-08-2019
Արոտների ջրարբիացումից՝ ճանապարհների վերակառուցում
Ի՞նչ խնդիրներ են լուծվում Ամասիա ...

01-08-2019
Մեդալներն արդեն նշմարվում են
Եվրոպայի երիտասարդական առաջնությանը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO