Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.02.2019
ԱՅԼՔ...


Հայաստանի միջազգային ճանաչելիությունը բարձրացել է

Զբոսավարների, զբոսաշրջային օպերատորների լիցենզավորման ժամանակն է

2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումները, անցնցում հեղափոխությունը էականորեն նպաստեցին Հայաստանի միջազգային ճանաչելիության բարձրացմանը։ «Արմենպրեսի» մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։
«Հեղափոխական գործընթացները, խաղաղ երթերը էապես նպաստեցին համաշխարհային հանրության շրջանում Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը։ Դա էական խթան էր Հայաստանի հեղինակության բարձրացման առումով։ Հիմա պետք է կարողանալ այդ ռեսուրսը կապիտալացնել եւ արդյունավետ օգտագործել, ապահովել կայուն զբոսաշրջություն՝ նպաստելով տնտեսության զարգացմանը»,–ասաց Մեխակ Ապրեսյանը։ Խոսելով միջազգային առումով Հայաստանի ճանաչելիության ռեսուրսը կապիտալացնելու մասին՝ Մեխակ Ապրեսյանը նշեց, որ դա պետք է հանգեցնի Հայաստանում զբոսաշրջության դինամիկ աճի արդյունավետ կառավարմանը։
«Զբոսաշրջության ոլորտում սպասվող դինամիկ աճի հոսքերից չպետք է գլուխներս կորցնենք ու մոռանանք ծառայությունների որակի շարունակական բարձրացման մասին։ Մենք չպետք է թույլ տանք, որ զբոսաշրջիկը մեր երկրից հիասթափված հեռանա։ Ընդհակառակը՝ անհրաժեշտ է այնպիսի պայմաններ ապահովել, որ զբոսաշրջիկը Հայաստանից հեռանա իր սպասելիքները գերազանցած»,– ասաց նա։
2018 թվականին Հայաստանի ներգնա այցելությունները կազմել են 1 մլն 651 հազար, ինչը 10.5 տոկոսով ավելի է 2017—ի համեմատ։ Մեխակ Ապրեսյանը նշեց, որ Հայաստան եկող զբոսաշրջիկների կառուցվածքում բավական ակտիվ են Ռուսաստանը, Վրաստանը։ Զբոսաշրջիկների թվի ավելացում նկատվում է եվրոպական երկրներից։ Հայաստանի նկատմամբ մեծ հետաքրքրություն կա Չինաստանից, արաբական երկրներից։ Մեխակ Ապրեսյանի խոսքով, տնտեսական դժվարություններով պայմանավորված՝ որոշակի ակտիվության նվազում է նկատվում Իրանի կողմից։
«Կառավարության ծրագրում խոսվում է ազատ մրցակցության ու արդարության մասին, ինչը տնտեսության զարգացման հիմնաքարերից է։ Շատ կարեւորվում է արտահանման խթանումը՝ շեշտադրվելով, որ պետք է արտահանման ծավալները ՀՆԱ—ի նկատմամբ հասնեն 43—45 տոկոսի։ Տնտեսության զարգացման կառուցվածքում լուրջ արդյունքներ են ակնկալվում զբոսաշրջության ոլորտից, ինչը շատ կարեւոր է»,–ասաց Մեխակ Ապրեսյանը։
Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահը նշեց, որ ոլորտում կան խնդիրներ, որոնք լուծումներ են պահանջում։ Մասնավորապես, նա առանձնացրեց մի շարք ուղղություններով ատեստավորման անհրաժեշտությունը։
«Մենք այսօր ոլորտում ունենք բազմաթիվ զբոսաշրջային ընկերություններ, զբոսավարներ, որոնց մի մասը բարեխիղճ աշխատող են, հարկատու են, որակյալ ծառայություն են մատուցում, աշխատատեղեր ստեղծում։ Նրանց կողքին գործում են զբոսավարներ, որոնք մատուցում են ցածրորակ ծառայություններ, խաթարում են մրցակցային վիճակը։ Դա կարող է էական բացասական ազդեցություն թողնել Հայաստանի իմիջի վրա, որովհետեւ ցածրորակ ծառայություն մատուցող զբոսավարները ապատեղեկատվություն են տարածում Հայաստանի պատմամշակութային ժառանգության մասին»,–ասաց Մեխակ Ապրեսյանը։
Նրա խոսքով, զբոսաշրջությունը միայն տնտեսական հարց չէ, այլ սոցիալական, մշակութային, քաղաքական նշանակություն ունի։ Այս համատեքստում, Մեխակ Ապրեսյանն առաջարկում է կոնկրետ իրավական կարգավորումներ։
«Զբոսաշրջության մասին օրենքը էական դերակատարում ունեցել է, սակայն այսօր կարիք ունի լուրջ փոփոխությունների, պետք է սահմանվեն հստակ որակական չափանիշներ։ Առաջարկում ենք հետամուտ լինել հետեւյալ ծառայությունների լիցենզավորմանը կամ «ծանուցման ենթակա գործունեության տեսակ» սահմանումը տալը։ Դրանք են՝ զբոսավարների, ուղեկցորդների, զբոսաշրջային օպերատորների եւ գործակալների գործունեությունը»,–պարզաբանեց նա։

12-02-2019





23-02-2019
Վերեւում Խաչիկն է ու խաչիկցին
Այստեղ առավոտը սկսվում է նախաճաշի գնացող զինվորի երգով



23-02-2019
Երբ վտանգված էր Արցախի ճակատագիրը
Ծնունդ առան պաշտպանական առաջին ջոկատները

Մարտական փառավոր ուղի ...


23-02-2019
Ռազմարդյունաբերություն բաղադրիչի բովանդակային մասը կպահպանվի
Հակոբ Արշակյանը «Իմ քայլին» է ներկայացրել նորաստեղծ նախարարության ...


23-02-2019
«GSP+»—ի ներքո իրականացված արտահանումն աճել է
Դրան նպաստել է նաեւ REX ինքնահավաստագրման նոր համակարգը



23-02-2019
Հայրենիքին ծառայելն առաքելություն է
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին ...


23-02-2019
«Մենք չենք պարտվելու եւ պիտի հաղթենք»
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ամենայն հայոց Գարեգին Բ ...


23-02-2019
Հյուրընկալվել է Նիդերլանդների դեսպանը
Հայաստանի խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանը երեկ ընդունել է ՀՀ—ում ...



23-02-2019
Առկա ներուժն արդյունավետ օգտագործելը փոխշահավետ կլինի
Վերլուծաբանները կարեւորում են ...

23-02-2019
Արխիվի աշխատանքն ընթանում է բնականոն հունով
Աշխատակիցները լիակատար աջակցություն են ...

23-02-2019
Թեթեւատլետները դժգոհ են մարզումային պայմաններից
Հայաստանի թեթեւատլետները տարեսկզբից արդեն չորս ...

 
23-02-2019
Պատանեկան հավաքականը նորից պարտվեց
Մինչեւ 19 տարեկան ֆուտբոլիստների Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO