Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

25.08.2019
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Արցախի անունից պետք է բանակցեն Արցախի իշխանությունները

«Հայաստանի նոր իշխանությունները ակնհայտորեն փորձում են վերացնել այն աղճատվածությունը, որն առաջացել է ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում վերջին տասնամյակում։ Որքանով այն կստացվի՝ սա արդեն այլ քննարկման նյութ է, բայց այն, որ Հայաստանի իշխանությունները պարտավոր են նման փորձ անելու, պնդելու (եւ դա միանգամայն օրինական պահանջ է) վերադարձնել Արցախի ներկայացուցիչներին այնտեղ, որտեղից 1998թ. հանել են՝ օրինական պահանջ է, անբեկանելի, անվիճելի»,–«ՀՀ»—ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով ԱԺ—ում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բարձրացրած խնդրին։
Ընդգծելով դրանց միջեւ արմատական տարբերությունը՝ քաղաքագետը նշեց. «Երբեմն փորձում են Արցախի մասնակցությունը բանակցային կողմին խոչընդոտել հակառակ փաստարկ բերելով, թե Ղարաբաղը պետք է ներկայանա երկու համայնքների տեսքով՝ հայկական եւ ադրբեջանական։ Իրականում այդպես չէ։ Նրանք նույն կարգավիճակը չեն կարող ունենալ, որովհետեւ Լեռնային Ղարաբաղի տարածքը լքած ադրբեջանցիները ակնհայտորեն Ադրբեջանի քաղաքացիներն են, մասնակցում են Ադրբեջանի ընտրություններին, իրենց քվեարկությամբ Ադրբեջանի իշխանություններին մանդատ են տալիս, այդ թվում՝ Ղարաբաղի հարցով բանակցություններ վարելու համար։ Մինչդեռ Արցախի բնակչությունը որեւէ կերպ չի մասնակցում Հայաստանի ընտրություններին, մանդատ չի տալիս Հայաստանի ղեկավարությանը՝ իր անունից որոշելու իր կարգավիճակի, անվտանգության եւ գոյության հետ կապված հարցերը, հետեւաբար այստեղ լուծումը մեկն է՝ Արցախի բնակիչների տեսակետները եւ շահերը կարող են ներկայացնել միայն Լեռնային Ղարաբաղի օրինական ընտրված իշխանությունները՝ թող որ չճանաչված հանրապետության»։ Սաֆարյանն ընդգծում է, որ դա ամենեւին չի կարող նույն հարթության վրա լինել, ինչ Արցախից տեղահանված ադրբեջանցիները, որոնք հանդիսանում են ժամանակակից ադրբեջանական հանրության, հասարակության, պետության մեջ տարրալուծված բաղկացուցիչը։

Թ.ՄՈՒՐԱԴՅԱՆ

13-02-2019





01-08-2019
Ինչպե՞ս դառնալ ներդրող
Բնակելի շենքի կառուցապատման գործընթացից կարելի է շահույթ ստանալ ...


01-08-2019
«Աշխարհս առանց իշխանութեան չի կառավարուիր»
Մկրտիչ Ա Վանեցի Ամենայն հայոց կաթողիկոսը (1820–1907) համոզված էր, ...


01-08-2019
Հնարավոր չէ առանց պատժվելու այլասերել բառերը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Կամյուին կարելի է համարել 20-րդ դարի ...


01-08-2019
Արեւայրուք ստանալ բակում «բուրդ չփխելո՞վ», թե՞ լողափին
Հանգստի ամեն տեսակ էլ կարող է լավագույնը լինել

Թամարա ...


01-08-2019
Թավշյա հեղափոխությունը բացառապես ներքին խնդիր էր
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Մարշալի հիմնադրամին



01-08-2019
Թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջ՝ այսօրվանից
Տեսչական մարմինը մշտադիտարկում է սկսում հանրային սննդի կետերում

Արմենուհի ...


01-08-2019
Ժամանակ ու սերունդներ կապող մարդ-մշակույթ էր
ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի վախճանը մեծ ...



01-08-2019
Եղիշե Չարենցը պաշտում էր Արեւելքը
Վաղը բանաստեղծի տուն-թանգարանում կբացվի ...

01-08-2019
Այվազովսկուց մինչեւ Սալվադոր Դալի
Ի՞նչ են սովորում ՀԱՊ-ի ամառային ...

01-08-2019
Արոտների ջրարբիացումից՝ ճանապարհների վերակառուցում
Ի՞նչ խնդիրներ են լուծվում Ամասիա ...

01-08-2019
Մեդալներն արդեն նշմարվում են
Եվրոպայի երիտասարդական առաջնությանը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO