Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.04.2019
ԼՂՀ


Ազգային վերածննդի արցախյան նախերգանքը

Փետրվարի 13-ին Ստեփանակերտում կայացավ առաջին զանգվածային հանրահավաքը

1988թ. փետրվարը հայ ժողովրդի նորագույն պատմության էջերում ամրագրված է որպես ազգային վերածննդի ամիս։ Եվ դա պատահական չէ։ 31 տարի առաջ, փետրվարի 13—ին՝ ի պաշտպանություն Հայաստանի հետ վերամիավորման պահանջի, Ստեփանակերտի Լենինի անվան հրապարակում կայացավ առաջին զանգվածային հանրահավաքը՝ խորհրդանշելով Ադրբեջանի իշխանությունների խտրական քաղաքականության դեմ ընդվզման, արցախյան շարժման մեկնարկի սկիզբը։ Ասել է թե՝ իր ոտնահարված իրավունքների համար ժողովուրդը ոտքի ելավ ու խիզախեց՝ բարձրացնելով ազատության ձայնը…
Այսօր տարիների հեռվից հայացք ձգելով եւ վերհիշելով արցախյան նախերգանքը՝ փետրվարի 13—ին կայացած հանրահավաքի որոշ դրվագներ, շարժման առաջնորդները, ավանդույթի համաձայն, դարձյալ Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում են՝ ոգեւորված, նաեւ՝ որոշ մտահոգություններով։ Նրանցից Արցախի պետհամալսարանի դասախոս Գրիգորի Աֆանասյանը, որն առաջինն է ամբիոն բարձրացել եւ համարձակ ելույթ ունեցել՝ խստիվ քննադատելով Ադրբեջանի ղեկավարների կողմից վարվող քաղաքականությունը։ Նրա խոսքով, արցախի ժողովրդի պայքարը հենց դրա համար էր։ «Յոթ տասնյակ տարիներ են պահանջվել, որպեսզի արցախահայությունն անցնի ծանր փորձությունների եւ խոչընդոտների միջով, ազատվի ստրուկի կարգավիճակից։ Ազգերի ինքնորոշման գաղափարներով տոգորված դուրս եկանք հրապարակ եւ մեր արդար պահանջը ներկայացրինք աշխարհին՝ ամենեւին էլ չպատկերացնելով, թե ինչպիսի զրկանքներ եւ անասելի տառապանքներ, կորուստներ ենք կրելու մեր պայքարի ճանապարհին։ Անչափ թանկ գին ենք վճարել անկախության համար եւ այսօր շատ լավ գիտակցում ենք, որ Արցախյան հիմնախնդիրը մնում է չլուծված։ Իսկ դա նշանակում է, որ մեր երազանքների, իղձերի համար պայքարը դեռ շարունակվում է, ու այն պետք է հասցնել իր հանգրվանին»,–համոզված է շարժման առաջամարտիկը։
Ազգային ժողովի պատգամավոր, շարժման մեկ այլ ակտիվ մասնակից՝ Արզիկ Մխիթարյանը, կարծում է, որ օրհասական օրերն արդեն հաղթահարված են։ Չնայած թշնամին մշտապես սադրանքների է դիմել, սակայն նրան չի հաջողվել «մոլորեցնել» հայերին ու շեղել նրանց պայքարից։ «Շարժումը դեռ նոր էր սկսվել, երբ այն դեմ առավ քաղաքական փակուղու, ու մեզ «մատուցվեց» Սումգայիթի դաժան սպանդը։ Ստիպված էինք զենքի դիմել՝ ինչպես պատմության բոլոր հատվածներում, եւ մարտնչել մեր ինքնության, մեր օջախների պահպանման համար։ Միաբանվեցինք եւ անսասան կամքի, հայ ազատամարտիկի բազկի ուժով ծնկի բերեցինք թշնամուն։ Բայց արի ու տես, որ նա չի հաշտվում իրողության հետ ու դարձյալ փորձում է նենգաբար մեզնից «խլել» արյամբ ձեռք բերված ազատությունը։ Դա լինելո՞ւ բան է։ Հակառակարոդը, ցավոք, դասեր չի քաղում ոչ հեռավոր անցյալից։ Հարկ լինի, նա նորից արժանի հակահարված կստանա մեր զինված ուժերի կողմից,–ասում է Ա. Մխիթարյանը՝ հավելելով, թե ինքն իրեն երբեք այնքան հպարտ ու երջանիկ չի զգացել Արցախի հողի վրա, որքան այսօր։–Արցախի առավոտներն ամեն օր բացվում են հայերեն, եկեղեցու զանգերը հնչում են հայերեն, եւ երկիրն է ապրում՝ հայերենի ղողանջները շուրթերին»։
Համլետ Գրիգորյանն արցախյան շարժման այն նվիրյալներից է, որին անվերապահորեն վստահում, հավատում էին, թե հասարակ շինականն ու մտավորականության ներկայացուցիչը, թե պետական այրերը, քանզի նրա խոսքի ու գործի միջեւ հակասությունը բացառվում է։ Նա հիմա էլ էությամբ չի փոխվել, նույն սկզբունքային, իր դավանած գաղափարին հավատարիմ անձնավորությունն է, ով շարժման բոլոր փուլերում գտնվում էր Բաքվի «սեւ ցուցակում», ու մի քանի անգամ էլ բանտ է նետվել «ազգայնամոլական ծայրահեղ դրսեւորումների համար»։ Հպարտանալով 80—90—ականների սերնդով, նա երիտասարդներին հորդորում է կրկնապատկել հաջողությունները եւ զորացնել այն, միշտ զգոն լինել ու պատրաստ, «քանի դեռ հակառակորդը խաղաղության ձեռք չի մեկնում եւ Արցախի անկախությունը չի ճանաչել»։
Հիշելով գաղափարակից ընկերներին, «որոնք փետրվարի 13—ին անվրեպ էին գործում եւ ոչ մի սադրանքի երբեք չենթարկվեցին, խաղաղ երթից հետո, անաղմուկ ցրվելով, երբեք իրավապահ մարմիններին միջամտելու առիթ չտվին», Սերգեյ Շահվերդյանը նշեց, որ առաջին հանրահավաքն իր տեսակի մեջ հանդիսացավ առաջին ծիծեռնակը։ Նրա համոզմամբ, Արցախյան շարժումն ավելի վաղ փուլ է ունեցել, որը դեռեւս 80—ական թվականների սկզբից դրսեւորվել է ընդհատակյա պայքարի ձեւով։ Այնուհետեւ համազգային զարթոնքի հետ կապված գործընթացների եւ իրադարձությունների կտրուկ զարգացումը ժողովրդին հնարավորություն ընձեռեց հրապարակայնորեն իրենց արդարացի պահանջը ներկայացնելու՝ Մոսկվային հասցեագրված նամակներով ու հեռագրերով, ստորագրահավաքներով, բազմամարդ խաղաղ ցույցերով ու հանրահավաքներով, որոնց, ի վերջո, հաջորդեց ԼՂԻՄ մարզային խորհրդի արտահերթ պատմական նստաշրջանը։
«Սկզբնական շրջանում շատերին թվում էր, թե ղարաբաղյան հարցը կարող է լուծվել քաղաքական պայքարի միջոցով՝ մոռանալով մեր պապերի այն իմաստուն խոսքը, թե հողը միայն արյամբ է ազատագրվում ու պահպանվում,–ասում է Սերգեյը։–Հաշվի առնելով այն իրողությունը, թե ովքեր են մեր հարեւանները, նրանք խորհուրդ էին տալիս, որ երկրի ու ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար միշտ պիտի պատրաստ լինել դիմադրելու թշնամուն, եւ անպայմանորեն զինվել է պետք։ Եվ շուտով ինքներս դրանում համոզվեցինք։ Իբրեւ մեր խաղաղ ցույցերի եւ հանրահավաքների «պատասխան», Ադրբեջանի իշխանություններն արցախահայության դեմ պատերազմ սանձազերծեցին՝ նպատակ ունենալով բռնի տեղահանել եւ սպանդի ենթարկել բնակչությանը։ Հայերի դեմ հաշվեհարդար տեսնելու մասին Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի ադրբեջանցի ուսանողներից շշուկներ էինք լսում դեռ 88—ի փետրվարի կեսերին, առանց կասկածելու, թե ազերիների առաջին զոհը կարող է դառնալ Սումգայիթի հայ ազգաբնակչությունը»։
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

13-02-2019





23-04-2019
«Արցախն իր թիկունքում միշտ ունենալու է ամուր Հայաստան»
Օրակարգում անվտանգության, քաղաքացիական համակարգի պատրաստության խնդիրներն են



23-04-2019
Թուրքական ապացույցներով՝ Թուրքիայի հանցանքի մասին
Թաներ Աքչամի աշխատությունը ծանր հարված է թուրքական ժխտողականությանը



23-04-2019
Վեպը միշտ ինձ է սպասում
Գրիգը բացել է փակագծերը

Արձակագիր Գրիգը, որն ընթերցասերների ...


23-04-2019
Կրթության որակը՝ առաջնահերթություն
Ուսուցչի դերը կրթական բարեփոխումներում դեռ լավ չի գիտակցվում



23-04-2019
Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին ...


23-04-2019
«Քրիստոս յարեաւ ի մեռելոց»
Սուրբ եւ անմահ պատարագ՝ ի նշանավորումն Հիսուս Քրիստոսի ...


23-04-2019
Նոր ավիաընկերությունների սպասելիս
Հարցազրույց քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանի հետ

ՀՀ ...



23-04-2019
Անձրեւացման եղանակի «հայկական հետքը»
Ինչ է պատմում խորհրդային տարիներին ...

23-04-2019
ԱՄՆ-ը Իրանից նավթի ներմուծման արտոնությունը չեղարկում է
2018թ. նոյեմբերի 4-ին, երբ ԱՄՆ-ն Իրանի դեմ տնտեսական ...

23-04-2019
Հոգեւոր կյանքի վերանորոգման առիթ
Արցախում նշել են Հիսուս Քրիստոսի ...

23-04-2019
«Բանանցը» հրաժարվեց. ի՞նչ սպասել հաջորդիվ
Խորը հիասթափություն էր սպասում այն մի քանի տասնյակ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO