Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.03.2019
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Մեր արտաքին քաղաքականությունը պետք է կերտենք Երեւանում

ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը հանդիպել է ԵՊՀ ուսանողների հետ

ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետը երեկ հյուրընկալել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանին։
Արեւելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, ողջունելով ներկաներին, փաստել է, որ առաջին դասախոսությամբ մեկնարկում է դիվանագետ եւ պետական այլ պաշտոններ զբաղեցնող արեւելագետների դասախոսությունների շարքը, որը պարբերական բնույթ է կրելու։ Այն պայմանականորեն կոչել են «Արեւելագետները արեւելագիտականում»։
«Մեզ համար մեծ պատիվ է, որ այս նախաձեռնության առաջին դասախոսությունը կարդալու է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը, որը մեր ֆակուլտետի շրջանավարտներից է»,–ասել է Մելքոնյանը։
Արսեն Գասպարյանը վերհիշել է իր ուսանողական տարիները, ապա անդրադարձել արդիական մի շարք թեմաների։ Դրանցից առաջինը Հայաստան—Թուրքիա հարաբերություններն են։ Նա մասնավորապես ներկայացրել է Թուրքիայի կողմից Հայաստանի անկախությունը ճանաչելու, սակայան հետագայում դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց հրաժարվելու շարժառիթները։
Նրա խոսքով, ժամանակի ընթացքում փորձեր են արվել ստեղծելու երկխոսության տարբեր հարթակներ, բայց Անկարայի հստակ դիրքորոշումն այն էր, որ դիվանագիտական, առեւտրատնտեսական հարաբերությունների հաստատումն ու սահմանի բացումն անմիջականորեն կապված են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հետ։
Խոսելով Հայաստան—Թուրքիա հարաբերությունների եւ «առանց նախապայմանների» ձեւակերպման մասին՝ նա նշել է, որ շատ կարեւոր է հանրային քննարկում ծավալելը։
Արսեն Գասպարյանը, խոսելով արտաքին քաղաքականության մասին, ընդգծել է, որ այն ունի երկու հիմնասյուն՝ անվտանգություն եւ տնտեսություն։
Անդրադառնալով ՀՀ արտաքին քաղաքականությանը՝ նա փաստել է. «Կառավարության նոր ծրագրում արտաքին քաղաքականության ոլորտում շատ ուժեղացված է տնտեսական բաղադրիչը։ Դա կարտահայտվի օտարերկրյա ուղիղ ներդրումների, նոր շուկաների բացահայտման, սփյուռքի գործարար ներուժի ներգրավման, հայկական ապրանքների արտահանման ավելացման, զբոսաշրջության խթանման եւ միջկառավարական հանձնաժողովների աշխատանքների ակտիվացման միջոցով»։
21—րդ դարում անհնար է դառնում տարանջատել արտաքին քաղաքականությունն արտաքին տնտեսական քաղաքականությունից։
«Այսօրվա Հայաստանին անհրաժեշտ է արտաքին քաղաքականության ուժեղ տնտեսական բաղադրիչ։ Հայաստանի դեսպանները, գտնվելով արտասահմանում, պետք է մտածեն Հայաստանի տնտեսական վիճակի մասին։ Հայաստանի դեսպանությունների գործունեությունը պետք է ուղղված լինի երկրին տնտեսական շահույթ բերելուն։ Եթե մենք հայտարարում ենք, որ մտնում ենք տնտեսական հեղափոխության փուլ, դա հնարավոր չէ իրականացնել առանց դեսպանությունների ներգրավման, քանի որ արտաքին քաղաքականությունը սկսվում է տանը։ Մեր արտաքին քաղաքականությունը պետք է կերտենք Երեւանում»,–ասել է Արսեն Գասպարյանը։

16-02-2019





23-03-2019
Գաղտնալսող սարքեր այլեւս չեն կարող ներկրել
Կոռուպցիայի դեմ պայքարում ԱԱԾ-ն խոստանում է հնչեղ բացահայտումներ



23-03-2019
Աննկատ աշխատանքի նկատելի արդյունքը
Մետրոպոլիտենի առեղծվածը «կուլիսներում» է

Քաղաքի ներքեւի «քաղաքի» մուտքը, ...


23-03-2019
Նոր իրավիճակ միջազգային իրավունքում
Ճանաչումը կհակասի ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւերին

Ժամանակակից միջազգային իրավունքում ...


23-03-2019
Չկա վատ հող, կա վատ մշակող
Բացվեց օրգանական գյուղատնտեսության ուսումնական կենտրոնը

Օրեցօր մեծանում է ...


23-03-2019
ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել Կուբայի դեսպանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել ...


23-03-2019
Առողջ սերունդ եւ ամուր թիկունք
Ֆիզիկական դաստիարակության համակարգը ենթակա է վերանայման

Հրադադարի եւ ...


23-03-2019
Գարդասիլ. ինչու է կարեւոր պատվաստվելը
ԱՆ-ն մտահոգիչ է համարում առկա ցուցանիշները

Կանանց համար ...



23-03-2019
«Արցախի մանդատն անփոփոխ է»
Ինչն է հիմք հանդիսացել համատեղ ...

23-03-2019
Թումանյանի վերջին գարունն ու մահվան հանգամանքները
Այսօր բանաստեղծի մահվան օրն է


23-03-2019
Մաքուր Հայաստանը իրականություն պետք է դառնա բոլորիս ջանքերով
Այսօր տեղի կունենա այս տարվա համապետական ...

23-03-2019
Պետությունը քաջալերում է տնտեսավարող սուբյեկտներին
Նախագահը հորդորեց հաշվի առնել Արցախի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO