Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.03.2019
ԶԱՆԱԶԱՆ


Տարեսկիզբը հուսադրող է

Հայ հրաձիգները բավականին աշխույժ են սկսել մրցաշրջանը՝ հասցնելով մասնակցել միջազգային մի քանի մրցումների եւ նույնիսկ նվաճել առաջին մեդալները։ Մարզաձեւում կատարվող անցուդարձի եւ մեր մարզիկների օլիմպիական հավակնությունների մասին զրուցեցինք Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի հետ։

—Ինչպե՞ս եք գնահատում տարվա անդրանիկ մեկնարկների արդյունքները։
—Պետք է նշեմ, որ այս ընթացքում մեր հրաձիգները գրանցել են հուսադրող ցուցանիշներ եւ, կարելի է ասել, լավ մարզավիճակում են։ Մարզումները կազմակերպվել են տեղերում, սակայն խնդիրն այն է, որ հավաքականի անդամներն ապահովված են մարզագույքով, իսկ մարզադպրոցները փամփուշտի խիստ կարիք ունեն։ Այդ խնդիրը դժվար է լուծել միայն ազգային ֆեդերացիայի ջանքերով՝ նաեւ պետական աջակցության կարիք է զգացվում։ Առանց պետական միջամտության մարզադպրոցները չեն կարողանա համալրում ապահովել հավաքականին։
Ինչեւէ, հիմա պատրաստվում ենք երկշաբաթյա ուսումնամարզական հավաքի մեկնել Լեհաստան։ Դրան ներգրավելու ենք 13 հրաձիգի։ Ինչո՞ւ հենց այդ երկիր։ Այնտեղ կան մարզվելու լավ եւ մատչելի պայմաններ։ Բացի այդ, պատրաստվում ենք այնտեղից փամփուշտներ ձեռք բերել, քանի որ այդ առումով մեր հնարավորություններն այստեղ սուղ են։ Մարզագույքի խնդրի լուծումը մեզ հնարավորություն կտա ավելի բարելավելու արդյունքները։ Լեհաստանից միանգամից կուղեւորվենք Խորվաթիայի Օսիեկ քաղաք՝ մասնակցելու մարտի 16—25—ն անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը, որին ներկայանալու են լեհական հավաքի բոլոր մասնակիցները։
—Նշեցիք, որ արդյունքները հուսադրող են։ Նման ցուցանիշներով մեր նշանառուներն ինչպիսի՞ հավակնություններ կունենան միջազգային պաշտոնական մրցումներում։
—Նախ, տեղեկացնեմ, որ Գերմանիայում բնակվող մեր մարզիկները՝ ամուսիններ Քրիստիան Լաուերը եւ Իրինա Աղաջանյանը տարեսկզբից միջազգային երկու մրցաշարի են մասնակցել Եվրոպայում։ Հրացանից հրաձգության մրցումներում Քրիստիանը գրավել է երկրորդ տեղեր, իսկ Իրինայի լավագույն արդյունքը եղել է 7—րդ հորիզոնականը։ Իսկ վերջերս էլ Էլմիրա Կարապետյանն ու Հրաչյա Բաբայանը իրենց ունակությունները փորձեցին Քուվեյթի միջազգային մրցաշարում, որին մասնակցում էին շուրջ 15 երկրների հրաձիգներ։ Օդամղիչ ատրճանակից 10 մետր հեռավորությունից հրաձգության մրցումներում մեր մարզուհին արժանացավ արծաթե մեդալի։ Իսկ հրացանից հրաձգությունում մասնագիտացող Բաբայանը նույն տարածությունից ցույց տվեց 6—րդ արդյունքը։ Կրկնակի պակաս հեռավորությունից հրաձգությունում էլ նա 5—րդն էր։ Ուրախալի է, որ Հրաչյան նաեւ բարելավեց անձնական արդյունքը՝ այն հասցնելով 1169 նիշի։ Իսկ ձեր հարցին, թերեւս, կդժվարանամ պատասխանել, քանզի հրաձգությունը բազում գործոններից կախված խիստ անկանխատեսելի մարզաձեւ է։ Մեր մարզիկների ներկայիս արդյունքները եվրոպական ստուգատեսում եզրափակիչ փուլին մասնակցելու հույսեր են ներշնչում, բայց, կրկնում եմ, հստակ գնահատականներից ձեռնպահ կմնամ։ Ի դեպ, մինչ Եվրոպայի առաջնությունը Էլմիրա Կարապետյանը մասնակցելու է Հնդկաստանի մայրաքաղաքում անցկացվելիք աշխարհի գավաթի խաղարկությանը։ Այդ մրցաշարում խաղարկվելու են օլիմպիական ուղեգրեր, որոնց տիրանալու են առաջին քառյակում ընդգրկված մարզիկ—մարզուհիները։ Իսկ դրա համար անհրաժեշտ է նախ հաղթահարել որակավորման փուլը եւ արդեն եզրափակիչում բարձր արդյունք գրանցել։ Չնայած այն հանգամանքին, որ մասնակցելու են աշխարհի գրեթե բոլոր ուժեղագույնները՝ Էլմիրան, կարծում եմ, հնարավորություններ ունի։
—Իսկ ի՞նչ սպասելիքներ ունեք Եվրոպայի առաջնությունից։
—Ի տարբերություն նախաօլիմպիական նախորդ տարիների՝ այս անգամ եվրոպական ստուգատեսում օլիմպիական ուղեգրեր չեն խաղարկվելու։ Դա տեղի է ունենալու արդեն ամռանը Մինսկում կայանալիք եվրոպական երկրորդ մարզական խաղերի ժամանակ։ Արդեն իսկ հստակ է, որ Բելառուսի մայրաքաղաքում կրակուղի է դուրս գալու Ալլա Պողոսյանը։ Նրան միանալու իրական հնարավորություն ունի Հրաչյա Բաբայանը։

Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

16-02-2019





23-03-2019
Գաղտնալսող սարքեր այլեւս չեն կարող ներկրել
Կոռուպցիայի դեմ պայքարում ԱԱԾ-ն խոստանում է հնչեղ բացահայտումներ



23-03-2019
Աննկատ աշխատանքի նկատելի արդյունքը
Մետրոպոլիտենի առեղծվածը «կուլիսներում» է

Քաղաքի ներքեւի «քաղաքի» մուտքը, ...


23-03-2019
Նոր իրավիճակ միջազգային իրավունքում
Ճանաչումը կհակասի ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւերին

Ժամանակակից միջազգային իրավունքում ...


23-03-2019
Չկա վատ հող, կա վատ մշակող
Բացվեց օրգանական գյուղատնտեսության ուսումնական կենտրոնը

Օրեցօր մեծանում է ...


23-03-2019
ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել Կուբայի դեսպանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել ...


23-03-2019
Առողջ սերունդ եւ ամուր թիկունք
Ֆիզիկական դաստիարակության համակարգը ենթակա է վերանայման

Հրադադարի եւ ...


23-03-2019
Գարդասիլ. ինչու է կարեւոր պատվաստվելը
ԱՆ-ն մտահոգիչ է համարում առկա ցուցանիշները

Կանանց համար ...



23-03-2019
«Արցախի մանդատն անփոփոխ է»
Ինչն է հիմք հանդիսացել համատեղ ...

23-03-2019
Թումանյանի վերջին գարունն ու մահվան հանգամանքները
Այսօր բանաստեղծի մահվան օրն է


23-03-2019
Մաքուր Հայաստանը իրականություն պետք է դառնա բոլորիս ջանքերով
Այսօր տեղի կունենա այս տարվա համապետական ...

23-03-2019
Պետությունը քաջալերում է տնտեսավարող սուբյեկտներին
Նախագահը հորդորեց հաշվի առնել Արցախի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO