Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.05.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Թբիլիսին՝ թումանյանական եւ կոմիտասյան շնչով

Փետրվարի 19-ին կտրվի հոբելյանական տարվա մեկնարկը

Հայ մեծանուն բանաստեղծ, հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանի եւ անվանի երգահան Կոմիտասի ծննդյան 150—ամյակները Թբիլիսիում եւս կնշանավորվեն հոբելյանական միջոցառումներով։
Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի նախագահությամբ ստեղծվել է հոբելյանական միջոցառումները համակարգող ներկայացուցչական հանձնախումբ՝ ներգրավելով թեմի պատկառելի հայորդիներին։
Համագործակցելով Վրաստանում ՀՀ դեսպանության, Հայաստանի եւ Վրաստանի կրթության, գիտության եւ մշակույթի նախարարությունների, Վրաստանի տեղական ինքնակառավարման մարմինների, Երեւանի Հովհաննես Թումանյանի թանգարանի, Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետհայդրամ թատրոնի, Վրաստանի գրողների միության եւ այլ մշակութային հաստատությունների հետ, 2019 թ. ընթացքում նախատեսվում են հոբելյանական միջոցառումներ անցկացնել մայրաքաղաք Թբիլիսիում եւ տարածաշրջաններում։
Ինչպես տեղեկացրել են Վիրահայոց թեմի մամլո եւ լրատվության ծառայությունից, աշխատանք է տարվում Հովհաննես Թումանյանի քառյակները եւ հեքիաթները վրացերեն թարգմանելու, տպագրելու եւ հանրությանը ներկայացնելու ուղղությամբ։ Կոմիտաս Վարդապետի հոբելյանին նվիրված՝ ծրագրվում են համերգային ձեռնարկներ Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլու անվան պետական կոնսերվատորիայում, խորհրդարանի գրադարանում, Թբիլիսիի քաղաքային դումայի պատմական շենքում եւ այլ հարգի հաստատություններում։
Ծրագրված է Թբիլիսիի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնում գարնանը կազմակերպել Թումանյանի գրքերի տարբեր լեզուներով թարգմանությունների, Թումանյանին նվիրված արխիվային կարեւոր նյութերի ցուցադրություն։
Նամակ է հղվել Վրաստանի կրթության, գիտության եւ մշակույթի նախարարի անունով՝ հոբելյանական տարվա ընթացքում Վրաստանի հայերենով ուսուցման հանրային դպրոցներում հայ ժողովրդի երկու արժանի զավակներին նվիրված միջոցառումներ կազմակերպելուն, ինչպես նաեւ վրացի եւ մյուս ազգերի դպրոցականներին Թումանյանի եւ Կոմիտասի ժառանգությանը եւ մեծ վաստակին ծանոթանալուն օժանդակելու եւ խրախուսելու խնդրանքով։
Փետրվարի 19—ին՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, տեղի կունենա երկու ժողովուրդների բարեկամության ջատագովի հոբելյանական անդրանիկ միջոցառումը։ Ժամը 16։30—ին Թբիլիսիի հայ գրողների եւ հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոնում Թումանյանի շիրիմի մոտ կկատարվի հոգեհանգստի կարգ, այնուհետեւ գիրք նվիրելու ավանդական արարողություն։ Ժամը 18։00—ին Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանի մեծ սրահում կկայանա գեղանկարիչ Թենգիզ Միկոյանցի անհատական ցուցահանդեսը «Թումանյանի հետքերով», իսկ այնուհետեւ գրական, գեղարվեստական երեկո։ Թումանյանի մասին բանախոսությամբ հանդես կգա Երեւանից հրավիրված բանասեր, թումանյանագետ Սուսաննա Հովհաննիսյանը, ինչպես նաեւ դերասաններ, ասմունքողներ, երգչախումբ, մենակատարներ։
Մեծանուն հայորդիների հոբելյանական միջոցառումները ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ—ի հոբելյանական իրադարձությունների օրացույցում։

16-02-2019





22-05-2019
Փաստաթղթերն ընդունել ամեն օր
Հորդորել է ՀՀ ԿԳ նախարարը դպրոցների տնօրեններին

Երեւանի ...


22-05-2019
Հայաստանն ու բամբակի մշակումը. օգո՞ւտ, թե՞ անհեռատես շռայլություն
Մոտ կես դար հետո կրկին աճեցնում ենք այս ...


22-05-2019
Կառավարությունում քննարկվել են ընտանիքի ապահովության գնահատման համակարգի բարեփոխման հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ երեկ քննարկվել են ընտանիքների ապահովության ...



22-05-2019
Հարեւան երկրում ատելության քարոզը շարունակվում է
Հայաստանը կողմ է մարդասիրական ...

22-05-2019
Սպառնո՞ւմ է գույքի օտարումը ազգային ակադեմիային
Պատգամավորը հանդես է եկել օրենսդրական ...

22-05-2019
Մխիթարյանը չի մեկնի Բաքու
Լոնդոնի «Արսենալը» պաշտոնական հայտարարությամբ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +15
ցերեկը +23... +25

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO