Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.05.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


«Թումանյանը պետություն էր անպետություն ժողովրդի մեջ»

Ամբողջ տարին հագեցած կլինի թումանյանական միջոցառումներով

Հովհաննես Թումանյանի ծննդյան հոբելյանական 150—ամյակի եւ գիրք նվիրելու օրվա առիթով Հայաստանի գրողների միությունը միջոցառումներ է կազմակերպելու ոչ միայն Հայաստանում եւ մարզերում, այլեւ արտերկրում։ Ամենայն հայոց բանաստեղծի ծնունդը կնշվի մեծ շուքով։ Երեւանում, հանրապետության մարզերում, Արցախում, Լիբանանում, Իրանում, Վրաստանում, եւ Ջավախքում տարին հագեցած կլինի Թումանյանին նվիրված գիտաժողովներով, դասախոսություններով, գրական հանդիպումներով եւ տարատեսակ այլ միջոցառումներով։
Այս մասին երեկ լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը։ «Արցախում՝ Ստեփանակերտում, Թումանյանի կերպարով շրջայց կիրականացվի կառքով այնպես, ինչպես բանաստեղծը շրջում էր 1914թ. Վանի փողոցներում։ Արցախի Գրիգոր Նարեկացի համալսարանում տեղի կունենա նաեւ գիտաժողով։ Հետաքրքիր է հատկապես Թբիլիսիի ծրագիրը։ Այնտեղ մեր հանրապետության տարբեր մշակութային միությունների աջակցությամբ փետրվարի 19—ին Թումանյանի տուն—թանգարանում կկայանա հանդիպում մտավորականների հետ»,—տեղեկացրեց ՀԳՄ նախագահը՝ հավելելով նաեւ, որ Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանում բացվելու է գեղանկարիչ Թենգիզ Միկոյանցի «Թումանյանի հետքերով» խորագրով ստեղծագործությունների ցուցահանդեսը, «Թումանյանը մեզ հետ է» բանախոսություն կանցկացնի թումանյանագետ Սուսաննա Հովհաննիսյանը։ Երեկոյան տեղի կունենա մեծ հանդիսություն Վրաստանի գրողների միության անդամների եւ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ։
Խոսելով Թումանյանի՝ հայ ժողովրդի կյանքում ունեցած դերակատարության մասին՝ Միլիտոնյանն ընդգծեց, որ մեր ժողովուրդն անգիր գիտի բանաստեղծի մասին ամեն բան, փոքրից մինչեւ մեծ կարող են ներկայացնել Թումանյանի բանաստեղծությունները, մեջբերել նրա խոսքերը, աֆորիզմները։ «Հայությամբ լցված մի մեծ կերպար էր Թումանյանը, որը կարծես հայելի դրված է մեր ժողովրդի առջեւ՝ ցուցանելու նրա անցյալը՝ բանահյուսական հզոր կտորներով, «Սասունցի Դավթի» մշակմամբ, քառյակներով։ Նա նաեւ առանց որեւէ սեթեւեթանքի ասել է այն, ինչ մտածել է, հայության կացությունը ներկայացրել է գրավոր, բանավոր ձեւով, անգամ լռությամբ։ Թումանյանը հզոր այրմամբ ստեղծում էր գրականություն՝ արտացոլելով մարդկային փոխհարաբերությունները, ազգամիջյան հարաբերությունները, նպաստում էր հայ գրականության, մշակույթի, ազգային ոգու տարածմանը։ Թումանյանը պետություն էր մեր անպետություն ժողովրդի մեջ»,—ասաց ՀԳՄ նախագահը։
Անդրադառնալով Թումանյանի հոբելյանին նվիրված միջոցառումներին՝ Միլիտոնյանը վերստին նշեց, որ ամբողջ տարին Հայաստանի բոլոր մարզերում գրական բաժանմունքների մասնակցությամբ հանդիպումներ են կազմակերպվելու դպրոցներում, մանկապարտեզներում, որտեղ գրողները խոսելու են Թումանյանի մասին։ Փետրվարի 19—ին գրողների միության շենքի մոտ գրողները գրքեր կնվիրեն անցորդներին։ Բանաստեղծի ծննդյան օրը ՀԳՄ—ն կմեկնի նաեւ Դսեղ եւ, բուն միջոցառումներից բացի, գրքեր կնվիրի թանգարանին եւ ընթերցողներին։ «Ասեմ նաեւ, որ մենք գիրք նվիրելու օրն արդեն սկսել ենք, եւ մի շարք գյուղերի եւ զորամասերի նվիրատվություններ ենք արել։ Ուզում եմ նաեւ տեղեկացնել, որ փետրվարի 18—ին, Հյուսիսային համալսարանի հետ համատեղ, գրողների միության անդամները՝ Օպերայի հրապարակում՝ Թումանյանի արձանի մոտ, հանդիսություն պիտի անցկացնեն։ Նույն օրը ՀՀ ԳԱԱ—ում գրականության ինստիտուտը կկազմակերպի գիտաժողով, որտեղ մենք էլ ելույթ կունենանք»,—հայտնեց Միլիտոնյանը՝ հավելելով, որ փետրվարի 22—ին նույնպես գրողների միությունում կլինի մեծ միջոցառում՝ «Իմ Թումանյանը խորագրով»։ Հարցին, թե՝ որքանո՞վ է Թումանյանն այսօր ժամանակակից գրականագիտության համար գրավիչ, ՀԳՄ նախագահը պատասխանեց. «Թումանյանագետներ կան, որոնք մշտապես ուսումնասիրում են բանաստեղծին։ Սուսաննա Հովհաննիսյանը շարունակելու է նրա կենսագրության ամբողջացման հսկա գործը։ Թումանյանը մշտական թեմա է եւ չի «հանգում» որեւէ պահի։ Մեծ մարդկանց գրվածքները որեւէ ժամանակի համար չեն։ Դրանք անվերջ բացահայտվելու են այլ տեսքով եւ այլ գույնով»։
ՀԳՄ քարտուղար Պետրոս Դեմիրճյանն էլ իր հերթին նշեց, որ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորությամբ գրականության ինստիտուտում ստեղծվել է Թումանյանի կյանքով ու ստեղծագործական ժառանգությամբ զբաղվող գրականագետների խումբ, որոնք հրատարակում են նոր շարք, որում ամփոփվում են Թումանյանի ապրած ամեն օրն ու ժամը։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ

16-02-2019





22-05-2019
Փաստաթղթերն ընդունել ամեն օր
Հորդորել է ՀՀ ԿԳ նախարարը դպրոցների տնօրեններին

Երեւանի ...


22-05-2019
Հայաստանն ու բամբակի մշակումը. օգո՞ւտ, թե՞ անհեռատես շռայլություն
Մոտ կես դար հետո կրկին աճեցնում ենք այս ...


22-05-2019
Կառավարությունում քննարկվել են ընտանիքի ապահովության գնահատման համակարգի բարեփոխման հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ երեկ քննարկվել են ընտանիքների ապահովության ...



22-05-2019
Հարեւան երկրում ատելության քարոզը շարունակվում է
Հայաստանը կողմ է մարդասիրական ...

22-05-2019
Սպառնո՞ւմ է գույքի օտարումը ազգային ակադեմիային
Պատգամավորը հանդես է եկել օրենսդրական ...

22-05-2019
Մխիթարյանը չի մեկնի Բաքու
Լոնդոնի «Արսենալը» պաշտոնական հայտարարությամբ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +15
ցերեկը +23... +25

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO