Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.05.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Անսպառ ժառանգություն

Թումանյանագիտության ոլորտի արված ու չարված աշխատանքները

Հովհաննես Թումանյանի ծննդյան 150—ամյակի նախօրեին՝ փետրվարի 18—ին, ՀՀ ԳԱԱ նախագահության դահլիճում տեղի կունենա «Թումանյանագիտության արդի հիմնախնդիրները» գիտական քննարկում, որի ժամանակ Հայաստանի գիտաուսումնական տարբեր հաստատությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կնախանշվեն թումանյանագիտության բնագավառում կատարվելիք հետագա աշխատանքները։ «ՀՀ»—ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Վարդան Դեւրիկյանը։
Նախորդ տարիներին թումանյանագիտության ոլորտում կատարված աշխատանքների համեմատությամբ այս տարվա հունձքը եւս առատ է լինելու։ Դեւրիկյանի տեղեկացմամբ՝ մի քանի օրից լույս կտեսնի Սուսաննա Հովհաննիսյանի «Կանայք Թումանյանի կյանքում» գիրքը, որի շնորհանդեսը հեղինակի մասնակցությամբ կկատարվի Թբիլիսիում՝ փետրվարի 19—ին՝ բանաստեղծի ծննդյան օրը։ «Այս տարի Ս. Հովհաննիսյանի աշխատակցությամբ լույս կտեսնեն նաեւ նրա երկար տարիների բացառիկ նվիրումի արդյունք «Թումանյանը եւ հայ որբերը» գիրքը հայերեն եւ ռուսերեն, Թումանյանի ամբողջական կենսագրությունը՝ ավելի քան 500 էջ՝ կրկին հայերեն եւ ռուսերեն, ինչպես նաեւ Թումանյան—Կոմիտաս առնչությունների վերաբերյալ ստեղծագործական գեղեցիկ լուծումներով ու ձեւավորումներով երկու գրքերը»,—մանրամասնեց գրականության ինստիտուտի տնօրենը։
Մինչեւ աշուն լույս կտեսնի ինստիտուտի աշխատակից Եվա Մնացականյանի «Թումանյանը ժամանակի գրաքննադատական մտքի գնահատությամբ» երկհատոր ուսումնասիրություն ժողովածուի առաջին հատորը։ Թումանյանագիտության բաժինը պրոֆ. Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորությամբ լույս է ընծայել Թումանյանի կյանքի եւ տարեգրության երկու ծավալուն հատորները, որոնք, Դեւրիկյանի գնահատմամբ՝ տարի առ տարի եւ յուրաքանչյուր տարվա ներսում ամիս առ ամիս եւ օր առ օր, իսկ բազմաթիվ դեպքերում նաեւ օրվա մի քանի ժամերով ներկայացնում են գրողի կյանքի եւ ստեղծագործության տարեգրությունը մինչեւ 1914—ը. «Քառահատոր այս աշխատանքի երրորդ հատորը, որն էջադրված ամբողջապես պատրաստ է, տպագրության միջոցների գտնվելուց հետո լույս կտեսնի այս տարի։ Հատորն ընդգրկում է գրողի կյանքի եւ ստեղծագործության 1915—1919թթ.։ Անուշավան Զաքարյանը՝ գրականության ինստիտուտի հետ գործակցությամբ, հետեւողականորեն զբաղվում է ռուս գրողների՝ Անդրկովկասում գործունեությամբ՝ այդ համատեքստում անդրադառնալով նաեւ Թումանյանի հետ առնչություններին։ Մենք եւս, մեր համեստ նպաստը բերելով թումանյանագիտությանը, այս տարի հայերեն եւ ռուսերեն կհրատարակենք «Թումանյանի ստեղծագործությունների նկարները» գիրքը, ուր կբերվեն այն պատկերները, որոնց անմիջական ազդեցությամբ Թումանյանը որեւէ գործ է գրել, եւ կվերլուծվեն այդ բանաստեղծությունները՝ համապատասխան նկարների հետ զուգահեռներով»։
Անդրադառնալով թումանյանագիտության ոլորտում արդեն կատարված աշխատանքներին՝ գրականության ինստիտուտի տնօրենը հիշեցրեց, որ անցյալ տարվանից Հովհաննես Թումանյանի տուն—թանգարանի հետ ձեռնամուխ եղան Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 10 հատորյակի վերախմբագրված վերահրատարակությանը, որում կատարվում են բնագրային եւ ծանոթագրությունների մի շարք կարեւոր լրացումներ։ Անցյալ տարի լույս տեսավ բանաստեղծություններն ընդգրկող առաջին հատորը, իսկ օրերս՝ քառյակները, բալլադները, լեգենդները, ավանդությունները, ինչպես նաեւ թարգմանական չափածոն ընդգրկող երկրորդ հատորը։ Մինչեւ տարեվերջ կտպագրվեն պոեմները ներկայացնող երրորդ ու չորրորդ հատորները։ Միգուցե հրատարակվի նաեւ գեղարվեստական արձակն ամփոփող հինգերորդ հատորը. «Պայմանավորված ամենայն հայոց բանաստեղծի երկերի անմար հմայքով եւ հայ գրական—հասարակական կյանքում խաղացած վիթխարի դերով՝ թումանյանագիտական աշխատանքները մեծ ծավալով շարունակվում են նաեւ այժմ։ Միայն անցյալ տարի գրականության ինստիտուտը հրատարակեց Թումանյանի կյանքին եւ գրական ժառանգությանը նվիրված վեց գիրք, որոնցից երկուսը՝ ռուսերեն (այդ հրատարակություններին «ՀՀ»—ն արդեն անդրադարձել է)»։
Գիտության պետական կոմիտեի աջակցությամբ մինչեւ տարեվերջ լույս կտեսնի «Թումանյանը ռուս եւ համաշխարհային մտքի գնահատությամբ» ժողովածուն, որում, Դեւրիկյանի խոսքով, կբերվի Թումանյանի մասին հայտնված կարծիքների մի մասը, ինչպես նաեւ կներկայացվի այս թեմայով հրապարակումների հնարավորինս ընդգրկուն մատենագիտությունը, որը հնարավորություն կտա տարբեր լեզուներով կազմելու համաբնույթ ժողովածուներ՝ ցույց տալով, թե գրական եւ համամարդկային ինչ արժեւորման են ենթարկվել Թումանյանի ստեղծագործությունը եւ գործունեությունը։
«Հաջորդ տարի լրանում են հայ ժողովրդի համար թանկ եւ նվիրական եւս երկու հոբելյաններ՝ Հայոց հայրիկի՝ Մկրտիչ Ա Խրիմյանի, եւ Հայոց նահապետի՝ Ղեւոնդ Ալիշանի ծննդյան 200—ամյակները։ Նրանց կյանքը եւ գրական ժառանգությունը եւս ստուգաբանվում են այն համատեքստում, որը կապված էր Թումանյանի եւ Կոմիտասի հետ»,—հավելեց գրականագետը՝ տեղեկացնելով, որ տարեվերջին, հանրագումարի բերելով տեղի ունեցած միջոցառումները, գրականության ինստիտուտում առանձին գիտական նստաշրջանով կազդարարվի 2020 թվականը որպես Խրիմյան Հայրիկի եւ Ղեւոնդ Ալիշանի 200—ամյա հոբելյանների տարի։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ

16-02-2019





22-05-2019
Փաստաթղթերն ընդունել ամեն օր
Հորդորել է ՀՀ ԿԳ նախարարը դպրոցների տնօրեններին

Երեւանի ...


22-05-2019
Հայաստանն ու բամբակի մշակումը. օգո՞ւտ, թե՞ անհեռատես շռայլություն
Մոտ կես դար հետո կրկին աճեցնում ենք այս ...


22-05-2019
Կառավարությունում քննարկվել են ընտանիքի ապահովության գնահատման համակարգի բարեփոխման հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ երեկ քննարկվել են ընտանիքների ապահովության ...



22-05-2019
Հարեւան երկրում ատելության քարոզը շարունակվում է
Հայաստանը կողմ է մարդասիրական ...

22-05-2019
Սպառնո՞ւմ է գույքի օտարումը ազգային ակադեմիային
Պատգամավորը հանդես է եկել օրենսդրական ...

22-05-2019
Մխիթարյանը չի մեկնի Բաքու
Լոնդոնի «Արսենալը» պաշտոնական հայտարարությամբ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +15
ցերեկը +23... +25

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO