Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.03.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Հայ կոմպոզիտորական արվեստի նոր տոն

Փառատոնը նվիրված է Ավետ Տերտերյանի 90—ամյակին

«Արամ Խաչատրյան» համերգասրահում փետրվարի 20—ին կմեկնարկի հայ կոմպոզիտորական արվեստի 10—րդ՝ հոբելյանական փառատոնը, որն այս տարի նվիրված է կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի 90—ամյակին։ Ծրագրում կհնչեն Կոմիտասի, Արմեն Տիգրանյանի, Բարսեղ Կանաչյանի, Տիգրան Չուխաջյանի, Ղազարոս Սարյանի, Առնո Բաբաջանյանի, Էդվարդ Միրզոյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Էդգար Հովհաննիսյանի, Անդրեյ Բաբաեւի, Վաղարշակ Կոտոյանի, Պետրոս Շուժունյանի ստեղծագործություններից։ Համերգը կղեկավարի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Փառատոնի հյուրերի թվում են Դենիս Շապովալովը (թավջութակ), Լիլիթ Արտեմյանը (դաշնամուր), Նարե Արղամանյանը (դաշնամուր)։
Նվագախմբի հրավերով փառատոնին ելույթ կունենա ՀՀ ժողովրդական արտիստ, սոպրանո Հասմիկ Պապյանը՝ հնչեցնելով Կոմիտասի մի քանի ստեղծագործություններ։ «ՀՀ»—ի հետ զրույցում երգչուհին ասաց, որ իր համար նախ եւ առաջ անչափ ուրախալի փաստ է փառատոնի արդեն 10—ամյա կենսագրությունը։ «Երեւի թե մեր իրականության մեջ սա հազվագյուտ հնարավորություններից մեկն է անդրադառնալու հայ կոմպոզիտորների ստեղծագործություններին։ Ես դեռ իմ ուսանողական տարիներից կատարել եմ ինչպես հայ դասական, այնպես էլ ժամանակակից կոմպոզիտորների մի շարք գործեր։ Առիթ է, որ այս ձեւով նաեւ հարգանքի տուրք մատուցենք մեր կոմպոզիտորներին»,–նշեց նա։
Պապյանի խնդրանքով համերգը բարեգործական է լինելու, որի հասույթը տրամադրվելու է «Արմենակ Ուրֆանյան» հիմնադրամին։ Նման ցանկությունը երգչուհին բացատրեց նրանով, որ այս պահին իր համերգները հիմնականում բարեգործական են։ «Այս համերգը եւս մեկ առիթ է հիշելու եւ խոնարհվելու ապրիլյան պատերազմում զոհված եւ վիրավորված զինվորներին։ Անկեղծ ասած, իմ սրտում այս կորուստների ցավը դեռ չի ամոքվել»,– ասաց երգչուհին՝ նշելով, որ «Արմենակ Ուրֆանյան» բարեգործական հիմնադրամին հասույթը փոխանցելու որոշումը կայացրել է իր լավ բարեկամի խորհրդով։
Փառատոնն ի սկզբանե կոչված է եղել հանրահռչակելու հայ դասական եւ ժամանակակից կոմպոզիտորների երաժշտարվեստը։ Պապյանն ափսոսանք հայտնեց, որ բացառությամբ Արամ Խաչատրյանի, Ավետ Տերտերյանի, Վաչե Շարաֆյանի ստեղծագործությունների, հայ կոմպոզիտորներն այնքան էլ ներկայացված չեն աշխարհում։ Անդրադառնալով իր ստեղծագործական կյանքում Ավետ Տերտերյանի ունեցած դերին, Պապյանը նշեց, որ տարիներ առաջ Մյունխենում իր մենահամերգի ժամանակ մի քանի երգեր կատարել է։ «Տերտերյանը մեծ սիմֆոնիստ է, բայց նա ձայնի համար ստեղծագործություններ գրեթե չունի, բացառությամբ մի քանի ռոմանսների, որոնք գրել է երիտասարդ տարիներին։ Այդ պատճառով, ցավոք, կոնկրետ իմ ստեղծագործական կյանքում նշանակալի տեղ չի զբաղեցնում»,–մեկնաբանեց ՀՀ ժողովրդական արտիստը։
Արտասահմանում ունեցած բազմաթիվ համերգներից հետո Սերգեյ Սմբատյանը որոշել է հայ կոմպոզիտորական արվեստին նվիրված փառատոն հիմնել, քանի որ հայ ժամանակակից եւ դասական երաժշտությունը մեծ պահանջարկ ունի ոչ միայն Հայաստանում, այլեւ նրա սահմաններից դուրս։ 2010 թվականից փառատոնը նվիրվել է որեւէ հայտնի հայ կոմպոզիտորի՝ Առնո Բաբաջանյանին, Տիգրան Չուխաջյանին, Ռոմանոս Մելիքյանին, Ավետ Տերտերյանին, Էդգար Հովհաննիսյանին, Էդվարդ Միրզոյանին, Հարո Ստեփանյանին, Գրիգոր Եղիազարյանին։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի եւ հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի տնօրեն Սարգիս Բալբաբյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս տարի փառատոնի ձեւաչափն այնպիսին է, որ ամփոփում է անցած ինը տարիների կատարած աշխատանքը՝ ընդգրկելով այն կոմպոզիտորների ստեղծագործությունները, որոնց նվիրված են եղել նախորդ փառատոները։ Հոբելյանական փառատոնի շրջանակներում կհնչեն Տերտերյանի 7—րդ եւ 8—րդ սիմֆոնիաները։ Կոմպոզիտորի 3—րդ սիմֆոնիան նվագախումբը ձայնագրել է նախանցած տարի, եւ ներկայումս պատրաստվում են թողարկել այն Արամ Խաչատրյանի 2—րդ սիմֆոնիայի հետ միասին։ Ի դեպ, Հայաստանում հիմնականում հնչում է Տերտերյանի հենց 3—րդ սիմֆոնիան, ինչպես նաեւ «Երկրաշարժ» օպերան, որ բեմադրվել է տարիներ առաջ։ Բալբաբյանի գնահատմամբ, Ավետ Տերտերյանի ստեղծագործական ժառանգությունը սահմաններ չի ճանաչում, եւ այդ իմաստով կոմպոզիտորը դեռեւս լիովին բացահայտված չէ։ «Տերտերյանը հայ նոր սիմֆոնիզմի հիմնասյուներից է, երաժշտության մեջ նրա նորարարական մոտեցումները անգերազանցելի են եւ նմանը չունեն։ Տերտերյանն ունի այնպիսի ստեղծագործություններ, որոնք չեն հնչել տարիներ շարունակ, եւ փառատոնի միջոցով ցանկանում ենք լրացնել այդ բացը։ Աշխարհում Արամ Խաչատրյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Էդվարդ Միրզոյանի եւ մյուսների կողքին ճանաչում են նաեւ Տերտերյանին իր յուրօրինակ երաժշտությամբ։ Արտասահմանում հնչում են նրա ստեղծագործությունները, եւ վերջին տարիներին որոշ հավաքական նվագախմբեր կատարում են Տերտերյանի ստեղծագործությունները որպես համամարդկային երաժշտության ամփոփում»,– ասաց փառատոնի տնօրենը։
Փառատոնի շրջանակներում կարեւորվում է 20—րդ դարի հայ դասական կոմպոզիտորների այն ստեղծագործությունների հանրահռչակումը, որոնք գեղարվեստական մեծ արժեք են ներկայացնում, սակայն գրեթե չեն հնչել։ Պատճառը նոտաների, հիմնականում նվագաբաժինների բացակայությունն է։ Շատ կոմպոզիտորների արխիվներ կենտրոնացված չեն կամ էլ միայն ձեռագրով են։ Դրանք լուրջ մշակման փուլ պետք է անցնեն երաժշտագետների, մասնագետների կողմից, որպեսզի ստանան երաժշտական այն նյութը, որը նվագախումբը կամ անսամբլը կարող է նվագել։ «Հնչելու են ստեղծագործություններ, որոնք գրեթե կես դար չեն հնչել, օրինակ՝ Հարո Ստեփանյանի դաշնամուրի կոնցերտը, որը կատարելու է դաշնակահարուհի Նարե Արղամանյանը, Գրիգոր Եղիազարյանի «Հրազդան» սիմֆոնիան, որի նոտաները թվայնացրել ենք անցած տարի, Էդվարդ Միրզոյանի «Լոռեցի Սաքոն» սիմֆոնիկ պոեմը, որը նույնպես ձեռագիր վիճակում էր եւ ընդամենը մեկ—երկու անգամ է հնչել»,–մանրամասնեց նա։
Փառատոնի ընթացքում հնչած ստեղծագործությունները ձայնագրվում են աուդիո—վիդեո տարբերակով եւ պահպանվում հետագայում տարածելու նպատակով։ Այսօր նվագախումբն ունի բավականին հարուստ երաժշտական ֆոնդ, փառատոնի 9—ը տարիների ընթացքում ձայնագրվել են հայ կոմպոզիտորների ավելի քան 250, իսկ նվագախմբի գործունեության ամբողջ ընթացքում՝ ավելի քան 400 ստեղծագործություններ։
Փառատոնի նպատակներից է այն ստեղծագործությունների սկանավորումն ու թվայնացումը, որոնք գտնվում են վատ վիճակում՝ մաշված են, վնասված կամ ձեռագիր։ Բալբաբյանը բացատրեց, որ թվայնացումը կատարվում է ոչ թե սարքի միջոցով, այլ նոտագրման համակարգով։ «Այսօր ձեռագիր նոտաներով աշխարհում չեն նվագում, համարելով այն վիրավորական երաժշտի համար, որովհետեւ այդ տարբերակով դժվար ընթեռնելի են։ Կան խնդիրներ, որոնք կարող են հանգեցնել ընդհանուր ստեղծագործության կատարման որակի անկմանը։ Թվայնացումը այդ հարցերի լուծման լավագույն տարբերակն է, երբ տեքստի բոլոր սիմվոլները մուտքագրվում են հատուկ դրա համար ստեղծված ծրագրերի մեջ, եւ արդյունքում ունենալ տպագիր նոտաներ։ Դա շատ կարեւոր է, որպեսզի կարողանանք ուղարկել նաեւ արտասահմանի մեր գործընկերներին հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների հանրահռչակման նպատակով»,–նկատեց զրուցակիցս։
Փառատոնի տնօրենը այս տարիների ամենամեծ ձեռքբերումներից է համարում 100—ից ավելի ստեղծագործությունների թվայնացումը եւ համապատասխան շտեմարանի ստեղծումը։ Խոսքը վերաբերում է միայն մեծակտավ ստեղծագործություններին, որոնք այս տարիների ընթացքում թվայնացվել են նվագախմբի կողմից՝ մշակույթի նախարարության աջակցությամբ։
Փառատոնը կանցկացվի մինչեւ մարտի 12—ը՝ ներկայացնելով հայ կոմպոզիտորական դպրոցի երախտավորների ստեղծագործությունները։ Անցած 9 տարիների ընթացքում փառատոնն անցկացրել է 48 համերգ՝ հնչեցնելով 78 հայ կոմպոզիտորի ավելի քան 200 ստեղծագործություններ։ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը կազմակերպել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

16-02-2019





23-03-2019
Գաղտնալսող սարքեր այլեւս չեն կարող ներկրել
Կոռուպցիայի դեմ պայքարում ԱԱԾ-ն խոստանում է հնչեղ բացահայտումներ



23-03-2019
Աննկատ աշխատանքի նկատելի արդյունքը
Մետրոպոլիտենի առեղծվածը «կուլիսներում» է

Քաղաքի ներքեւի «քաղաքի» մուտքը, ...


23-03-2019
Նոր իրավիճակ միջազգային իրավունքում
Ճանաչումը կհակասի ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւերին

Ժամանակակից միջազգային իրավունքում ...


23-03-2019
Չկա վատ հող, կա վատ մշակող
Բացվեց օրգանական գյուղատնտեսության ուսումնական կենտրոնը

Օրեցօր մեծանում է ...


23-03-2019
ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել Կուբայի դեսպանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել ...


23-03-2019
Առողջ սերունդ եւ ամուր թիկունք
Ֆիզիկական դաստիարակության համակարգը ենթակա է վերանայման

Հրադադարի եւ ...


23-03-2019
Գարդասիլ. ինչու է կարեւոր պատվաստվելը
ԱՆ-ն մտահոգիչ է համարում առկա ցուցանիշները

Կանանց համար ...



23-03-2019
«Արցախի մանդատն անփոփոխ է»
Ինչն է հիմք հանդիսացել համատեղ ...

23-03-2019
Թումանյանի վերջին գարունն ու մահվան հանգամանքները
Այսօր բանաստեղծի մահվան օրն է


23-03-2019
Մաքուր Հայաստանը իրականություն պետք է դառնա բոլորիս ջանքերով
Այսօր տեղի կունենա այս տարվա համապետական ...

23-03-2019
Պետությունը քաջալերում է տնտեսավարող սուբյեկտներին
Նախագահը հորդորեց հաշվի առնել Արցախի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO