Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.07.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Ես եղել եմ, կա՛մ, կլինեմ հար ու հավետ, ի՛նչ կա որ

Թումանյանը շարունակելու է ապրել ամբողջ հայության համար

Այսօր ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150—ամյակն է։ Դեռեւս տարեսկզբից «ՀՀ»—ն պարբերաբար գրել է այն մասին, թե ինչ միջոցառումներ են կազմակերպվելու բանաստեղծի հոբելյանական տարեդարձի շրջանակներում, իսկ ավելի մանրամասն առաջիկա ամիսների ընթացքում իրականացվող ծրագրերի մասին երեկ պաշտոնապես խոսվեց Թումանյանի հուշատուն—թանգարանում։
Կրթության եւ գիտության նախարար, հոբելյանական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը, ասաց, որ մենք պարտավոր ենք Հովհաննես Թումանյանի 150—ամյակն անցկացնել պատճաշ մակարդակով՝ ներգրավելով հասարակության բոլոր շերտերին, նկատի ունենալով այն իրողությունը, որ Թումանյանը գրել, ստեղծագործել, արարել, ապրել է ու ապրում է ամբողջ հայության համար։ «Պետությունը մեծ կարեւորություն տալով հոբելյանական տարուն՝ ստեղծել է կառավարական հանձնաժողով, որը մի շարք ծրագրեր ունի իրականացնելու։ Փետրվարի 19—ին՝ Թումանյանի ծննդյան օրը կտրվի հաջորդող ամիսների ընթացքում իրականացվող միջոցառումների մեկնարկը»,–հայտարարեց Հարությունյանը՝ տեղեկացնելով, որ ուշագրավ են Թումանյանի երեւանյան թանգարանի ծրագրերը, մեծ միջոցառումներ տեղի կունենան Դսեղում՝ Թումանյանի տուն—թանգարանում, որին ներկա կլինի նաեւ երկրի ղեկավարությունը։ Նախատեսվում են միջոցառումներ նաեւ Թբիլիսիում, որտեղ Հայաստանի պատվիրակությունը կներկայացնի Արայիկ Հարությունյանը։ Նախարարը հորդորեց այսօր առավելագույնս ներգրավված լինել բոլոր միջոցառումներին, հորդորեց մասնավորապես դպրոցների տնօրեններին, ուսուցիչներին, ծնողական խորհուրդներին՝ աշակերտներին մասնակցելու հնարավորություն ընձեռեն։ «Մեծ տոն է լինելու. ամբողջ քաղաքը դրոշներով է զարդարված, ամենուր Թումայնանն է»,—նկատեց նախարարը։
Թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անի Եղիազարյանի խոսքերով՝ այսօր թանգարանի մատույցներում կհնչեն շեփորի ձայները, եւ կազդարարվի մուտքը Թումանյանի 150—ամյակ, ամբողջ օրվա ընթացքում թանգարանի ե՛ւ ներսում, ե՛ւ դրսում տոնական տրամադրություն կտիրի։ «Թանգարանի ներսում կլինի հեքիաթային աշխարհ, իսկ դրսում՝ համերգային ծրագրեր, ելույթ կունենա «Կաթիլ» խումբը։ Թանգարանի երկու հարկը դառնալու է Թումանյանի աշխարհ կենդանի էքսպոզիցիայի տեսքով։ Հայաստանի թանգարանների կյանքում առաջին փորձն է կենդանացնելու էքսպոզիցիան։ Նախատեսվում է գեղեցիկ թանգարանային միջավայրին հարմարեցված ներկայացնել «Անուշը»։ Այդ օրը «Անուշը» հրավիրատոմսերով է, բայց մենք ռեժիսորի հետ ունենք նախնական պայմանավորվածություն այն մասին, որ ներկայացումը պարբերաբար լինի թանգարանում»,—նշեց Եղիազարյանը։
ԱԺ պատգամավոր Նարինե Խաչատուրյանը, որը նախկինում թանգարանի տնօրենն էր, իր մեծ ավանդն է ունեցել միջոցառումների պատրաստման գործում։ Վերջինս ասաց, որ օրը կավարտվի շքեղ հրավառությամբ, որի ընթացքում կհնչի «Ալմաստ» օպերայից երաժշտական հատված։ «Շատ գեղեցիկ պատկեր կունենանք եւ այդպիսով կավարտենք փետրվարի 19—ը։ Թումանյանն արդեն ծնված կլինի, եւ դրանով կազդարարենք մեր հաջորդ ծրագրերի մեկնարկը։ Թանգարանն ամեն ամիս մեծ միջոցառումներ ունի անցկացնելու։ Հանգիստ չենք ունենալու մինչեւ տարեվերջ։ Շատ լեցուն տարի է լինելու։ Այսպիսի մեծ միջոցառումներ մեզ սպասվելու է հունիսի 1—ին եւ աշնանը։ Առանց փակագծերը բացելու կասեմ միայն, որ դրանք կլինեն համաքաղաքային մեծ ակցիաներ՝ Թումանյանի շնորհիվ»,—հավելեց Խաչատուրյանը։
ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող փոխնախարար Նազենի Ղարիբյանն իր հերթին տեղեկացրեց, որ մշակույթի նախարարության կողմից իրականացվող միջոցառումների գերակշիռ մասի կազմակերպչական աշխատանքները թեեւ ընկնում է Թումանյանի թանգարանի, Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի, ինչպես նաեւ գրականության ինստիտուտի «ուսերին», բայց առանձին ծրագրեր ունի նաեւ իրականացնելու մշակույթի նախարարությանը։ «Մեր կողմից նախաձեռնած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում նույնպես հրաշալի միջոցառումներ են սպասվում։ Մեկ անգամ մրցույթ արդեն եղել է, մարտի մեկին տեղի կունենա երկրորդ մրցութաշրջանը, որտեղ կլինի հոբելյանական միջոցառումների նոր անվանակարգ, որում ընդգրկված կինեն տարվա բոլոր հոբելյանները։
Շատ հետաքրքիր ծրագրեր կան նաեւ Հայաստան—արտասահման համագործակցության արդյունքում։ Մենք ունենք ընդհանուր պատկերացում, բայց թե որ միջոցառումները կհաղթեն, առայժմ չենք կարող ասել»,—ասաց Ղարիբյանը։ Միջոցառումներ են իրականցվելու նաեւ սփյուռքի եւ արտաքին գործերի նախարարությունների հետ միասին, որոնք վերաբերում են Հայաստան—սփյուռք եւ Հայաստան—արտերկիր կապերին, դրանք կիրականացվեն դրսում։ «Ինձ մնում է մաղթել բոլորին լավ տրամադրություն, եւ թո՛ղ իրականություն դառնա Թումանյանի երջանիկ Հայաստան ունենալու երազանքը՝ «Իմ նոր հայրենիք, հզոր հայրենիք» կարգախոսի ներքո»,–հավելեց Ղարիբյանը։
ՀՀ մշակույթի նախարարության մշակութային ժառանգության եւ ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանն էլ նշեց, որ ամբողջ տարվա միջոցառումների ծրագիրը համընդգրկուն է եւ նպատակ ունի ներկայացնելու թե՛ Թումանյանի եւ թե՛ Կոմիտասի ստեղծագործական ժառանգությունը, հասարակական գործունեությունը։ «Թարգմանական գրականությանը զուգահեռ սեպտեմբերին նախատեսվում է գիտաժողով՝ Թումանյանի եւ Կոմիտասի հոբելյանական տարվա շրջանակներում։ Գիրք նվիրելու օրվա առիթով ազգային գրադարանի եւ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ Ավետիք Իսահակյանի գրադարանն անցկացնում է թումանյանական ընթերցումների մարաթոն։ Բոլորը կարող են գրանցվել եւ մասնակել այդ ակցիային»,—ասաց նա՝ հավելելով, որ միջոցառմանը միանալու են Հայաստանի բոլոր գրադարանները։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ

19-02-2019





17-07-2019
Սահմանին ո՛չ պատերազմ է, ո՛չ՝ խաղաղություն
Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս ...


17-07-2019
Խնդիրները՝ առաջին ձեռքից
Կանանց հզորացնելու համար առաջին հերթին կարեւոր է լսելի ...


17-07-2019
«Առաջնորդ»
Հասկացական վերլուծություն

Մարդկանց համատեղ գործունեության ամեն մի տեսակ ...


17-07-2019
Գ. Կ. Չեստերտոն. Համլետը եւ հոգեվերլուծաբանը
Ինչ ցերեկը մոռանաս՝ երազումդ կտեսնես

Այսօր ողջ առավոտը ...


17-07-2019
400-ը սեյսմակայունության առումով լրջագույն խնդիր ունեն
Ինչ է ասել միջազգային փորձագետը, ու ինչ ենք ...


17-07-2019
Ընդունելության արդյունքները
Առաջատար ո՞ր բուհերում եւ ի՞նչ մասնագիտությունների գծով են ...


17-07-2019
Շարունակվող բարեկամություն
Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի հիմնադրման առաջին տարիներից Բերձոր շրջկենտրոնում ...



17-07-2019
Փոքրիկ հեյդարներից՝ մահապարտների ջոկատներ
Ինչպես են հարեւան երկրում խաղաղության ...

17-07-2019
Թռչկանը զարգացման նոր շունչ կստանա
Սանհանգույցներից ու աղբամաններից մինչեւ ...

17-07-2019
Հայության ուշադրությունը վերստին սեւեռվում է Արցախի վրա
Համահայկական 7-րդ ամառային խաղերի ...

17-07-2019
Նիկոլայ Ղազարյան. «Մենք ազնիվ էինք ֆուտբոլի հանդեպ»
Այսօր Հայաստանում շատ է խոսվում ֆուտբոլը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO