Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.03.2019
ԼՂՀ


Ամենայն հայոց բանաստեղծի «այցը» Գանձասար

Արցախում եւս տրվել է թումանյանական միջոցառումների մեկնարկը

Երեկ Արցախում Հովհաննես Թումանյանի ծննդյան 150—ամյակին նվիրված տոնական միջոցառումների շարքը մեկնարկել է մայրաքաղաք Ստեփանակերտի՝ նրա անունը կրող դպրոցի բակում տեղադրված հուշարձանին ծաղիկների պսակադրմամբ։ Իսկ այն նախաձեռնել էին Արցախի գրողների միությունն ու «Գրիգոր Նարեկացի» համալսարանը։ Առավոտյան «ֆայտոնով» մեծ լոռեցին, որի կերպարը մարմնավորում էր ժողովրդական դերասան Քաջիկ Հարությունյանը, իր հերոսների հետ շրջել է քաղաքի փողոցներում եւ ողջունել ճամփան պահող բազմահազար իր ընթերցողներին, նրանց ներկայացրել հատվածներ իր հրաշալի պոեմներից ու լեգենդներից, հեքիաթներից, շռայլորեն գրքեր նվիրել։ Իսկ մարդիկ, մեծ ու փոքրով ըմբոշխնել են անմահ Թումանյանի գործերից, բուռն ծափահարություններով եւ ծաղիկներով ճանապարհել նրան։
Ծաղկեպսակադրության արարողությանը, որին մասնակցել են պետական այրեր, գրողներ, դասախոսներ ու մանկավարժներ, համաժողովրդական սեր վայելող բանաստեղծի գրական հարուստ ժառանգությանն ու մարդկային արժանիքներին, հայ իրականության մեջ Թումանյանի բացառիկ դերակատարությանն անդրադարձել են ԳՄ նախագահ Վարդան Հակոբյանը, գրականագետ Սոկրատ Խանյանը, բանաստեղծ Ռոբերտ Եսայանը, ուրիշներ։ Միջոցառումն ընդմիջվել է գրողի ստեղծագործությունների ասմունքով։ Հատկանշական է, որ ծննդյան օրվա հետ կապված թումանյանական ընթերցումներ են կազմակերպվել Արցախի հանրակրթական բոլոր դպրոցներում եւ ուսումնական հաստատություններում։
Հոբելյանական միջոցառումների գլխավոր հավաքատեղին, ըստ էության, Գանձասարի վանական համալիրի տարածքում գտնվող Երեւանի Մաշտոցի անվան Մատենադարանի արցախյան մասնաճյուղի ընդարձակ դահլիճն էր, որ հյուրընկալել էր ԱԺ պատգամավորների եւ կառավարության անդամների, գրողների եւ գիտնականների, ճանաչված մտավորականների, հոգեւորականության ներկայացուցիչների։ Հայ ժողովրդի մեծանուն զավակի ստեղծագործություններին նվիրված գիտաժողովն իր ներկայությամբ պատվել էր երկրի նախագահ Բակո Սահակյանը՝ ողջունելով նման ձեւաչափով հոբելյանական միջոցառումների ձեռնարկումը եւ չթաքցնելով իր սերը նրա սքանչելի գործերի նկատմամբ։ «Թումանյանն ապրելու եւ հավերժելու է ինչպես հայ ժողովուրդը»,–ասել է նա։
Գիտաժողովից առաջ, որ կրում էր «Թումանյանի ստեղծագործության ազգային եւ համամարդկային ընդգրկումները եւ արդիականությունը» խորագիրը, միջոցառման մասնակիցները մոմ են վառել եկեղեցում, եւ Արցախի հոգեւոր թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը օրհնանքի խոսքեր է հնչեցրել, գիտաժողովի աշխատանքներին մաղթել բարեհաջող ընթացք։
Գիտաժողովի մասնակիցներին ողջունի խոսքով դիմել եւ Թումանյանի գրական ժառանգությունը սերունդների կրթման ու հայեցի դաստիարակման գործում կարեւորել են ԱՀ կրթության, գիտության եւ սպորտի նախարար Նարինե Աղաբալյանն ու մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը՝ ընդգծելով հոբելյանական տարվա խորհուրդը։
Գլխավոր զեկույցը («Ժամանակի եւ տարածության տարրալուծումը բառի մեջ») Արցախի ԳՄ ղեկավար, բանաստեղծ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարդան Հակոբյանինն էր։ Նրա համոզմամբ, Թումանյանի բացառիկությունը այն է, որ գրողի յուրաքանչյուր բառ նրան ոչ միայն մոտեցնում է մեզ, այլ դարձնում մեզանից մեկը՝ «Հոգուս հատոր» բանաստեղծությունից սկսած մինչեւ վերջին տողը, մինչեւ կիսատ մնացած հանճարեղ «Հազարան բլբուլը»։ «Թումանյանը չի ասում «Ի սկզբանե է բառը, այլ այն դարձնում է ի սկզբանե»,–ընդգծել է Վ. Հակոբյանը։
«Բառը երեւույթ է. դավանանքային այս մոտեցումը Թումանյանի գեղագիտական սկզբունքների առանցքում է։ Ավելին, Թումանյանի բառը որքան բաց է աշխարհի առաջ, նույնքան էլ փակ է, ինչպես հեքիաթային այն աղբյուրը, որն իսկույն ցամաքում է, երբ անարժան մեկն ուզում է խոնարհվել նրա ակին։ Բանաստեղծի բառը ոչ միայն աշխարհ է, այլ նաեւ հավերժալույս դուռ, որ բացվում է անսահմանի վրա»,–նշել է բանախոսը։
«Թումանյանը մեր ամենաանանձնական երգիչն է։ Նա ոչ միայն ժողովրդի հետ ու ժողովրդի մեջ է, այլ ժողովրդին կրում է իր ներսում, նրա համար ստեղծագործելը նույնն է, ինչ ժողովրդի բերանով բանահյուսելը։ Գրողի փիլիսոփայությունը խիստ ժողովրդական է. ազգային ցավն ու խորը դրաման նրան երբեք հանգիստ չեն տալիս։ Ազգայինով հանդերձ՝ Թումանյանի գրականությունը համամարդկային է։ Բնության երեւույթները, կյանքը նա տեսնում է արյան բջիջներով։ Հովհաննես Թումանյանի կերտած մարդն իր մեջ ամփոփում է անընդգրկելին»,–եզրափակել է Վ. Հակոբյանը։
Շուրջ երկու տասնյակ թեմաներով զեկուցումներ են ընթերցվել միջոցառմանը՝ գրողների եւ գրականագետների, մասնավորապես՝ Արցախի մայր բուհի եւ «Գրիգոր Նարեկացի» համալսարանների պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչների կողմից։ «Գրողի քննադատական հայացքները եւ նրա արծարծած խնդիրների արդիականությունը». այս վերնագիրն էր կրում բանասիրական գիտությունների թեկնածու Ամալյա Գրիգորյանի զեկույցը։ Համալսարանի մանկավարժության եւ հոգեբանության ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Արկադի Թովմասյանի դիտարկումներն առնչվում էին Թումանյանի ժողովրդական կերպարներին ու նրանց հոգեբանական դրսեւորումներին, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սոկրատ Խանյանը ներկայացել է «Մեծ լոռեցին եւ Շեքսպիրը», իսկ արձակագիր Արտաշես Ղահրիյանը՝ «Թումանյանը ամենաուրական» զեկույցներով։ Եթե բանաստեղծ Ռոբերտ Եսայանն անդրադարձել է «Ժողովրդական տրամադրությունների արտահայտությունը բանաստեղծի քնարերգության մեջ» թեմային, ապա Դավիթ Միքայելյանի խոսքը գլխավորապես գրողի իմաստասիրության եւ ժողովրդական երգիծանքի գեղարվեստական մարմնավորմանն էր վերաբերում։ Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Զինաիդա Բալայանի զեկուցման մեջ արծարծվել է «Բալլադների փիլիսոփայական մեկնադաշտը»։
Ամփոփելով գիտաժողովի աշխատանքները, Վարդան Հակոբյանը նշել է, որ Թումանյանն իր գրեթե բոլոր գործերում ներկայանում է որպես անզուգական ողբերգակ. «Նա կանգնում է Գրիգոր Նարեկացու կողքին։ Եվ դա իր ընտրությունը չէ, նրան վիճակված էր վառվել ու «լույս տալով սպառվել»։ Թումանյանի բառից հուր է ճառագում, որը խոսում է նրա աստվածային տարերքի, բառուբանի անմարում ներշնչումի մասին...»։
Հ. Գ. Փետրվարի 19—ին գիրք նվիրելու ավանդույթը չի խախտվել, եւ գրողների միության անունից գիտաժողովի մասնակիցներին գրքեր են նվիրվել։ Նոր հրատարակված գրքերից, բնականաբար, բաժին է հասել նաեւ հանրապետության նախագահին։
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ստեփանակերտ

20-02-2019





23-03-2019
Գաղտնալսող սարքեր այլեւս չեն կարող ներկրել
Կոռուպցիայի դեմ պայքարում ԱԱԾ-ն խոստանում է հնչեղ բացահայտումներ



23-03-2019
Աննկատ աշխատանքի նկատելի արդյունքը
Մետրոպոլիտենի առեղծվածը «կուլիսներում» է

Քաղաքի ներքեւի «քաղաքի» մուտքը, ...


23-03-2019
Նոր իրավիճակ միջազգային իրավունքում
Ճանաչումը կհակասի ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւերին

Ժամանակակից միջազգային իրավունքում ...


23-03-2019
Չկա վատ հող, կա վատ մշակող
Բացվեց օրգանական գյուղատնտեսության ուսումնական կենտրոնը

Օրեցօր մեծանում է ...


23-03-2019
ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել Կուբայի դեսպանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել ...


23-03-2019
Առողջ սերունդ եւ ամուր թիկունք
Ֆիզիկական դաստիարակության համակարգը ենթակա է վերանայման

Հրադադարի եւ ...


23-03-2019
Գարդասիլ. ինչու է կարեւոր պատվաստվելը
ԱՆ-ն մտահոգիչ է համարում առկա ցուցանիշները

Կանանց համար ...



23-03-2019
«Արցախի մանդատն անփոփոխ է»
Ինչն է հիմք հանդիսացել համատեղ ...

23-03-2019
Թումանյանի վերջին գարունն ու մահվան հանգամանքները
Այսօր բանաստեղծի մահվան օրն է


23-03-2019
Մաքուր Հայաստանը իրականություն պետք է դառնա բոլորիս ջանքերով
Այսօր տեղի կունենա այս տարվա համապետական ...

23-03-2019
Պետությունը քաջալերում է տնտեսավարող սուբյեկտներին
Նախագահը հորդորեց հաշվի առնել Արցախի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO