Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.05.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Թումանյանական շունչն ամենուր է

Գրքերի ցուցահանդես-վաճառք Երեւանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում

Հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի թանգարանի աջակցությամբ Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում տեղի ունեցավ գրքերի ցուցահանդես—վաճառք։
«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ միջոցառումն անցկացվեց Երեւանի մետրոպոլիտենի նախաձեռնությամբ։
Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Տաթեւ Խաչատրյանը նշեց, որ ցուցահանդես—վաճառք իրականացնելով՝ նպատակ ունեն հաճելի պահեր պարգեւել ուղեւորներին։
«Նախաձեռնությունը դեռեւս նոր է, այդ իսկ պատճառով այս տարի միայն «Երիտասարդականում» է իրականացվում միջոցառումը։ Ընտրել ենք հենց այս կայարանը, որովհետեւ ամենաշատ ուղեւորահոսքը հենց այստեղ է լինում»,– ասաց Տաթեւ Խաչատրյանը։
«Երիտասարդական» կայարանում ցուցադրվում են Հովհաննես Թումանյանի արխիվային նկարներ, որոնք տրամադրել են թանգարանից։
«Ցուցադրության մեջ ներկայացված են Թումանյանի հուշերը եւ «Վերնատուն» շարքը, որտեղ տան անդամների ձեռագրերն են, նկարները»,— շեշտեց Երեւանի մետրոպոլիտենի մամուլի քարտուղարը։
Թումանյանի թանգարանի գրախանութը ներկայացնող Վաղարշակ Ավետիսյանը «Արմենպրեսի» հետ զրույցում ասաց, որ իրենց տաղավարում ցուցադրված են Թումանյանի հեքիաթները, երեխաների համար խաղ—գրքեր։
«Չէի սպասում, որ այսպիսի հետաքրքրվածություն կլինի մարդկանց կողմից, բայց բավականին շատ են մարդիկ մոտենում։ Այս պահին շատ են հետաքրքրում միկրո գրքերը, որտեղ տեղ են գտել Թումանյանի քառյակները։ Այդ գրքերը բաղկացած են 10 հատորից»,–նշեց Վաղարշակ Ավետիսյանը եւ հավելեց, որ մարդիկ գրքերը կարող են գնել հենց Թումանյանի թանգարանի գրախանութից կամ պատվիրել դրանք։
«Նոյյան տապան» գրախանութի ներկայացուցիչ Կրիստինա Մարտիրոսյանն ընդգծեց, որ իրենց տաղավարում ներկայացված են տարբեր հեղինակների ստեղծագործություններ՝ ներառյալ Հովհաննես Թումանյանի։
«Հետաքրքրվածությունը մարդկանց կողմից, կարծում եմ, լավ է, արդեն գնումներ էլ են եղել։ Առայժմ մանկական գրականությամբ են հետաքրքրվում»,–շեշտեց «Նոյյան տապան» գրախանութի ներկայացուցիչը։

20-02-2019





22-05-2019
Փաստաթղթերն ընդունել ամեն օր
Հորդորել է ՀՀ ԿԳ նախարարը դպրոցների տնօրեններին

Երեւանի ...


22-05-2019
Հայաստանն ու բամբակի մշակումը. օգո՞ւտ, թե՞ անհեռատես շռայլություն
Մոտ կես դար հետո կրկին աճեցնում ենք այս ...


22-05-2019
Կառավարությունում քննարկվել են ընտանիքի ապահովության գնահատման համակարգի բարեփոխման հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ երեկ քննարկվել են ընտանիքների ապահովության ...



22-05-2019
Հարեւան երկրում ատելության քարոզը շարունակվում է
Հայաստանը կողմ է մարդասիրական ...

22-05-2019
Սպառնո՞ւմ է գույքի օտարումը ազգային ակադեմիային
Պատգամավորը հանդես է եկել օրենսդրական ...

22-05-2019
Մխիթարյանը չի մեկնի Բաքու
Լոնդոնի «Արսենալը» պաշտոնական հայտարարությամբ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +15
ցերեկը +23... +25

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO