Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.05.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


«Հեքիաթի դեսպանները»՝ մանուկներին

Մանկապատանեկան գրքի երեւանյան 15—րդ հոբելյանական ցուցահանդես—վաճառքն ավանդույթի համաձայն միտված է գիրք—ընթերցող կապի ամրապնդմանը։
Մանկապատանեկան գրքի երեւանյան 15—րդ ցուցահանդես—վաճառքին ներկայացված են ՀՀ մի շարք հրատարակչությունների եւ գրատների մանուկներին եւ պատանիներին հասցեագրված լավագույն հրատարակությունները։  
Երեկ՝ գիրք նվիրելու օրը, փառատոնի շրջանակներում իրականացվեց «Նվեր զինվորին» գրքի նվիրատվության ակցիան, որի ընթացքում տոնավաճառի այցելուները սահմանված զեղչով գնված եւ մակագրված գիրքը նվիրաբերեցին հայ զինվորներին։
«Արդեն երրորդ տարին է, ինչ իրականացնում ենք այս ակցիան։ Եթե նախկինում տեղում էին գնում, հիմա գիտեն ակցիայի մասին, եւ շատերը նաեւ իրենց հետ են բերում։ Գիրք նվիրելու օրվա խորհրդին համահունչ՝ երեկ մի դասարան գրքեր էր բերել Խնկո—Ապոր անվան ազգային գրադարան՝ որպես նվեր հայ զինվորներին։ Այս տարի երեխաների եւ պատանիների հոսքն աննախադեպ է»,–«Արմենպրեսի» հետ զրույցում նշեց Խնկո—Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը։
Գրադարանում ցուցահանդես—վաճառքին զուգահեռ իրականացվում են տարբեր միջոցառումներ՝ շնորհանդեսներ, ներկայացումներ, մանկագիրների ու նկարազարդողների հետ հանդիպումներ։ Ամեն օր տարբեր երկրների դեսպաններ հեքիաթներ են պատմում։
Երեկ «Հեքիաթի դեսպաններ» գրադարանի հեղինակային ծրագրի շրջանակում ՀՀ—ում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադան երեխաների համար կարդաց ճապոներեն թարգմանությամբ Հովհ. Թումանյանի «Բարեկենդան» հեքիաթից մի հատված։ Այնուհետեւ կարդաց ճապոներեն հեքիաթ համաժամանակյա թարգմանությամբ։ Տարբեր դպրոցների՝ միջոցառմանը մասնակից երեխաները հնարավորություն ունեցան տալ դեսպանին իրենց հարցերը։ Վերջում երեխաներին բաժանվեց «Բարեւ, Ճապոնիա» դասագիրքը։ Դեսպանը անկեղծանալով երեխաների հետ զրույցում՝ նշեց, որ սկսել է սովորել հայերեն։
ՀՀ—ում Ճապոնիայի դեսպանը կարեւորեց նմանատիպ միջոցառումները, քանի որ երեխաները մեր ապագան են, եւ նրանց կրթելու գործընթացը չափազանց կարեւոր է։ Հույս հայտնեց, որ կրկին հնարավորություն կունենա մասնակցելու նմանատիպ միջոցառումների։
«Հեքիաթի դեսպաններ» խորագրով միջոցառմանը օտարազգի դիվանագետները եւ հայ անվանի արվեստագետները փոքրիկներին ներկայացնում են համաշխարհային եւ ազգային հեքիաթներ։
«Հեքիաթի միջոցով սովորեցի, որ եթե ինչ—որ մեկը ընկել է կամ վնասվել, պետք չէ անցնել, անտեսել եւ գնալ, այլ պետք է օգնել»,–ասում է «Հայ կրթություն» կրթական հիմնադրամի Խորեն եւ Շուշանիկ Ավետիսյանների անվան դպրոցի աշակերտուհի Սոֆի Քարամյանը։

Էլիզա ԲԱԼԱՅԱՆ

20-02-2019





22-05-2019
Փաստաթղթերն ընդունել ամեն օր
Հորդորել է ՀՀ ԿԳ նախարարը դպրոցների տնօրեններին

Երեւանի ...


22-05-2019
Հայաստանն ու բամբակի մշակումը. օգո՞ւտ, թե՞ անհեռատես շռայլություն
Մոտ կես դար հետո կրկին աճեցնում ենք այս ...


22-05-2019
Կառավարությունում քննարկվել են ընտանիքի ապահովության գնահատման համակարգի բարեփոխման հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ երեկ քննարկվել են ընտանիքների ապահովության ...



22-05-2019
Հարեւան երկրում ատելության քարոզը շարունակվում է
Հայաստանը կողմ է մարդասիրական ...

22-05-2019
Սպառնո՞ւմ է գույքի օտարումը ազգային ակադեմիային
Պատգամավորը հանդես է եկել օրենսդրական ...

22-05-2019
Մխիթարյանը չի մեկնի Բաքու
Լոնդոնի «Արսենալը» պաշտոնական հայտարարությամբ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +15
ցերեկը +23... +25

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO