Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.03.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


«Թումանյանը՝ մեր աչքերով»

Ազգային գրադարանը միջոցառումներով հագեցած տարի կունենա

Հայաստանի ազգային գրադարանի թամանյանական մասնաշենքի մեծ ցուցասրահում, որտեղ հաճախակի կազմակերպվում են գրականության ցուցադրություններ, այժմ գործում է Հովհաննես Թումանյանի ծննդյան 150—ամյակին նվիրված ցուցադրություն։ Ցուցափեղկերում՝ բաժին առ բաժին ներկայացված են ամենայն հայոց բանաստեղծի մանկական գործերը, թարգմանությունները, հոդվածներն ու մտքերը, ինչպես նաեւ ասույթներ՝ ձոնված բանաստեղծին։ «Միայն այս հատվածում Թումանյանին ամբողջապես ներկայացնելը պարզապես անհնար է։ Մեզ շատ ավելի ընդարձակ սրահ էր անհրաժեշտ։ Ամեն դեպքում, հնարավորինս ամեն բան արել ենք, որ մեր այս օրերին մեզ մոտ թումանյանական մթնոլորտ տիրի»,–«ՀՀ»—ի հետ զրույցում նշեց ազգային գրադարանի հանրության հետ կապերի եւ միջոցառումների կազմակերպման բաժնի վարիչ Անահիտ Մանուչարյանը։
Նրա տեղեկացմամբ, թամանյանական մասնաշենքի ընդարձակ դահլիճում «Փոքրիկ Իշխան» կրթահամալիրի եւ գրադարանի հետ համատեղ այսօր տեղի կունենա «Թումանյանը մեր աչքերով» խորագրով մեծ միջոցառում։ Կրթահամալիրի սաները կբեմականացնեն բանաստեղծի հայտնի ու սիրված գործերը։ Միջոցառմանը հյուր կգա նաեւ «Գիքորը» ֆիլմի դերակատար Ալբերտ Ղուլինյանը։ «Գեղեցիկ միջոցառում ենք կազմակերպել՝ ասմունքով ու երաժշտական դադարներով։ Հյուրերի թվում կլինեն նաեւ գրողներ ու գրականագետներ։ Տարվա ընթացքում բազմաթիվ միջոցառումներ կունենանք բանաստեղծին նվիրված, այդ թվում նաեւ գրքերի շնորհանդեսներ։ Մեր ծրագրում այցելություն կա նաեւ Դսեղ։ Թումանյանին նվիրված միջոցառումները ավարտելուց հետո մեզ մոտ սկսվում է Ֆրանկոֆոնիայի երկամսյակ, ազգային գրադարանային շաբաթ եւ այլն»,–նշեց գրադարանի աշխատակիցը։ Ասաց՝ մոտ 80 միջոցառում ունեն ծրագրած։ Տարին հագեցած կլինի նաեւ հոբելյանական միջոցառումներով, ցուցահանդեսներով, զեկուցումներով, քննարկումներով, այլ իրադարձություններով։ Մեծ հանդիսությամբ, պաշտաճ կերպով պիտի նշեն նաեւ Կոմիտաս վարդապետի եւ Լեւոն Շանթի ծննդյան 150—ամյակները։ «ԵՊՀ—ի բանասիրական ֆակուլտետի ուսանողական գիտական խորհրդի հետ ունենք համատեղ միջոցառումների ծրագիր։ Վերջերս նշեցինք Պարույր Սեւակի ծննդյան 95—ամյակը։ Ուսանողների հետ մեր կապն ամուր է։ Աշխատում ենք նաեւ դպրոցներին ներգրավել։ Այսօր կայանալիք միջոցառմանը ներկա կլինեն, օրինակ, Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցի սաները։ Համագործակցել ենք գրեթե բոլոր դպրոցների հետ»,–ասաց Մանուչարյանը։
Ազգային գրադարանը ամուր է պահում նաեւ կապը մարզային գրադարանների հետ։ Գրադարանի փոխտնօրեն Հայկանուշ Ղազարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ շարունակական է լինելու մարզային եւ համայնքային գրադարաններին պետպատվերի շրջանակում տպագրված գրականության բաշխումը։ Արդեն Կոտայքի եւ Արմավիրի մարզային գրադարանները ստացել են, իսկ երեկ՝ գիրք նվիրելու օրվա առիթով, Էջմիածնի Հովհաննես Հովհաննիսյանի անվան քաղաքային գրադարան է տարվել ավելի քան 1004 կտոր գիրք։ «Նվիրատվությունն արվում է ամբողջ տարվա ընթացքում»,–շեշտեց Ղազարյանը՝ հավելելով, որ դրանք հիմնականում գեղարվեստական, պատմական, գիտահանրամատչելի եւ մանկական գրականություն են։ Էջմիածնի գրադարանին նվիրաբերած գրականության ցանկում են եղել նաեւ Հովհաննես Թումանյանի «Ստեղծագործությունների ընտրանի» նոր գիրքը եւ Հայաստանում Չինաստանի դեսպանատան հովանավորությամբ հրատարակված «Չինական ժամանակակից պատմվածքներից» օրինակներ։
Էջմիածնի Հովհաննես Հովհաննիսյանի անվան կենտրոնական գրադարանի տնօրեն Հասմիկ Մելքոնյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ստացել են նաեւ այնպիսի գրքեր, որոնք չեն եղել ո՛չ կենտրոնական գրանադարանում, ո՛չ մասնաճյուղերում. «Սա մեծ համալրում էր։ Մեզ մոտ մասնագիտական գրքերի մեծ պակաս կա՝ հայագիտության, տնտեսագիտության, իրավագիտության։ Ինձ համար կարեւոր է, որ ընթերցողը դժգոհ կամ մերժված չգնա։ Փորձում ենք ձեռք բերել պակաս գրականությունը։ Հավասարաչափ պահանջված են ե՛ւ հայ, ե՛ւ օտար հեղինակները։ Հիմա շատ են ընթերցում հատկապես ժամանակակից հայ գրականություն»։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ

20-02-2019





23-03-2019
Գաղտնալսող սարքեր այլեւս չեն կարող ներկրել
Կոռուպցիայի դեմ պայքարում ԱԱԾ-ն խոստանում է հնչեղ բացահայտումներ



23-03-2019
Աննկատ աշխատանքի նկատելի արդյունքը
Մետրոպոլիտենի առեղծվածը «կուլիսներում» է

Քաղաքի ներքեւի «քաղաքի» մուտքը, ...


23-03-2019
Նոր իրավիճակ միջազգային իրավունքում
Ճանաչումը կհակասի ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւերին

Ժամանակակից միջազգային իրավունքում ...


23-03-2019
Չկա վատ հող, կա վատ մշակող
Բացվեց օրգանական գյուղատնտեսության ուսումնական կենտրոնը

Օրեցօր մեծանում է ...


23-03-2019
ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել Կուբայի դեսպանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել ...


23-03-2019
Առողջ սերունդ եւ ամուր թիկունք
Ֆիզիկական դաստիարակության համակարգը ենթակա է վերանայման

Հրադադարի եւ ...


23-03-2019
Գարդասիլ. ինչու է կարեւոր պատվաստվելը
ԱՆ-ն մտահոգիչ է համարում առկա ցուցանիշները

Կանանց համար ...



23-03-2019
«Արցախի մանդատն անփոփոխ է»
Ինչն է հիմք հանդիսացել համատեղ ...

23-03-2019
Թումանյանի վերջին գարունն ու մահվան հանգամանքները
Այսօր բանաստեղծի մահվան օրն է


23-03-2019
Մաքուր Հայաստանը իրականություն պետք է դառնա բոլորիս ջանքերով
Այսօր տեղի կունենա այս տարվա համապետական ...

23-03-2019
Պետությունը քաջալերում է տնտեսավարող սուբյեկտներին
Նախագահը հորդորեց հաշվի առնել Արցախի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO