Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.05.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


«Սխալ» էթնիկ պատկանելություն

Ադրբեջանը գործում է ոչ միայն հայերի դեմ, այլեւ ընդդեմ քաղաքակրթության

Ադրբեջան մեկնելուց առաջ գնահատել բոլոր հավանական ռիսկերը. ՌԴ արտաքին գործերի նախարարությունն է խորհուրդ տալիս իր քաղաքացիներին։ Ռուսական կողմը Ադրբեջանին էլ բազմիցս ուղերձներ է հղել՝ պայմանավորված էթնիկ դրդապատճառներով ցուցաբերվող խտրականության անթույլատրելիությամբ։ Դրանք, սակայն, անարդյունք են։ Ռուսաստանի հայկական ծագումով քաղաքացիներին Ադրբեջանի Հանրապետություն մուտք գործել թույլ չտալու պրակտիկան շարունակվում է։
Թե ինչ ռիսկերի մասին է Ռուսաստանը նախազգուշացնում իր քաղաքացիներին, ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը համարում է շատ պարզ։ «Ադրբեջանական սահմանը հատելիս, լավագույն դեպքում թույլ չեն տա երկիր մուտք գործել, վատագույն դեպքում ձերբակալելու են, որովհետեւ ունեն համապատասխան էթնիկ պատկանելություն։ Այդ սցենարը մենք տեսել ենք Ադրբեջանում»,—«ՀՀ»—ի հետ զրույցում ասաց նա։
ՀՀ առաջին ՄԻՊ, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը հիշեցնում է ազգությամբ հայ Ռուսաստանի քաղաքացի Մարատ Ուելդանովի դեպքը։ Ավելի քան 3 տարի է Ադրբեջանում Ուելդանովը գտնվում է, Ալավերդյանի ձեւակերպմամբ, գերության մեջ։ Ընդգծելով, որ նրան վերագրված գործն ամբողջովին արհեստածին է, մարդու իրավունքների նախկին պաշտպանը տեղեկացնում է, որ անցյալ տարի իրեն հասած տեղեկություններով, Մարատը քրոջը հաղորդագրություն է ուղարկել, որ իր վիճակը սարսափելի է եւ հույս չունի, որ մինչեւ անգամ ողջ կարող է դուրս գալ Ադրբեջանի բանտերից։ «Ես՝ որպես ՀՀ առաջին ՄԻՊ, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն, պահանջում եմ եւ հորդորում, որ Ռուսաստանը լինի ավելի ակտիվ եւ կարողանա վերադարձնել իր քաղաքացուն Ռուսաստան, ինչպես արեց Իսրայելը՝ Լապշինի դեպքում»,—բարձրաձայնում է Լ. Ալավերդյանը։
Նա տեղեկացնում է, որ մարդու իրավունքների ժամանակակից հայեցակարգը հիմնված է մի քանի կարեւորագույն սկզբունքների վրա։ Առաջինը մարդու արժանապատվությունը հարգելն է։ Երկրորդն ուղղված է խտրականության դեմ։ Եվ ցանկացած խտրականություն մերժվում է։ Իսկ Ադրբեջանը, ինչպես Ալավերդյանն է ասում, տարիներ շարունակ ոչ թե ոտնահարում է իրավունքի միջազգային նորմերը, այլ ինքն իրեն հակադրում է այդ իրավունքներին. «Ցավոք, ո՛չ Հայաստանն է կարողացել համապատասխան հարթակներում այդ հարցը բարձրացնել որպես օրակարգային հարց, ո՛չ էլ միջազգային հանրությունն է լուրջ ուշադրություն դարձնում։ Ադրբեջանի՝ մարդու իրավունքների միջազգային նորմերին ցուցադրաբար հակադրվելը չի ստանում համարժեք գնահատական՝ ո՛չ քաղաքական, ո՛չ իրավական։ Այնինչ, այդպիսի ոտնահարումներն այլեւս դառնում են տարածաշրջանի վրա ազդող գործառույթներ, եւ Ադրբեջանի այդպիսի կեցվածքն ու գործողությունները պետք է դառնան բավականին բարձր մակարդակների՝ ՄԱԿ—ի, ԵԽ—ի, ԵԱՀԿ—ի հարթակներում օրակարգային հարց։ Պարտադիր պետք է տրվի համապատասխան գնահատական»։
Ի պատասխան հարցին՝ ՌԴ ԱԳՆ հայտարարությունը Փաշինյան—Ալիեւ հանդիպմանը նախորդելը պատահականությո՞ւն է, թե՞ հատուկ նպատակ ունի՝ մեր զրուցակիցը համոզմունք հայտնեց, որ այդ դաշտում պատահականություններ չեն լինում։ Լարիսա Ալավերդյանը նկատեց. «Ինչպես շատ փորձագետներ են նշում, կարեւորը ոչ թե այն է, թե ինչ է ասվում, այլ երբ է ասվում։ Կարծում եմ, որ դա հղում է Ռուսաստանի կողմից՝ հանդիպումից առաջ»։
«Որոշ իմաստով դա կարելի է դիտարկել որպես մեսիջ։ Հետաքրքիր պահի ի հայտ եկավ բացահայտ այս հայտարարությունը՝ մինչեւ Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների սպասվող հանդիպումը։ Բայց բոլոր դեպքերում, դա, ըստ էության, արձագանք է, որը պետք է ի հայտ գար՝ ի պատասխան հնչեցված մտահոգությունների, որոնք վերաբերում են Ադրբեջանի ցուցաբերած պահվածքին»,—նշեց Ալեքսանդր Մարկարովը՝ ավելացնելով, որ Ռուսաստանը սկսել է անհանգստություն ցուցաբերել քսենոֆոբիայի դրսեւորման նկատմամբ։
Իսկ Ադրբեջանի պահվածքը քաղաքագետը համարում է քսենոֆոբիայի դասական տարբերակ. «Մարդկանց միջեւ տարբերություն են դնում, հաշվի առնելով էթնիկական գործոնները։ Դա 21—րդ դարի համար անհեթեթություն է։ Դա բացարձակապես չի համապատասխանում ժամանակակից քաղաքակրթության ոգուն եւ տարրին»։
Հարցին՝ հնարավո՞ր է, որ այդ կերպ Ադրբեջանը փորձում է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա որպես Մինսկի խմբի համանախագահի՝ Մարկարովը պատասխանեց, որ դա նրանց ներկայիս դիրքորոշումը չէ։ Այդ դիրքորոշումն Ադրբեջանը ցուցաբերում է բավական վաղուց, եւ կան Ռուսաստանի քաղաքացիներ, որոնք ընդունվում են Ադրբեջան՝ կալանքի կամ բանտային պայմաններում։ Ու նրանց «մեղքը» «սխալ» էթնիկ պատկանելությունն է։
Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ

14-03-2019





18-05-2019
Շինարարության վերելքն անխուսափելի է
Մեկնարկեց ամենամյա միջազգային մասնագիտացված տարածաշրջանային խոշորագույն ցուցահանդեսը

Քանի ...


18-05-2019
Միասնականները կմեկնարկեն հունիսի 4-ին
Դիմորդների թիվը նախորդ տարվա համեմատ կրկնակի աճել է



18-05-2019
Գինու ակցիզային հարկի նվազեցումից մինչեւ այլ հարկերի կրճատում
Պատգամավորներն օրենսգրքի վերաբերյալ ներկայացնում են առաջարկներ

Հարկային օրենսգրքում ...


18-05-2019
21-րդ դարը հայերի դարն է
Արմեն Սարգսյանը մասնակցել է «Համագործակցության գլոբալ համակարգի փլուզման ...


18-05-2019
«Մինչեւ ընկալումը չփոխվի, ոչ մի բան չի փոխվի»
Կառավարությունում քննարկվել են գերակա ոլորտում ներդրումային ծրագրերին տրվող ...


18-05-2019
Վարչապետը հանդիպում է ունեցել ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ...



18-05-2019
Մխիթարյանի շուրջ կրքերը թեժանում են
Հենրիկ Մխիթարյանը, ամենայն ...

18-05-2019
Շուրջ մեկ տարի ընդմիջումից հետո բախումները վերսկսվել են
Երեկ Գերմանիայի, Բելգիայի եւ Քուվեյթի պահանջով ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +14... +16
ցերեկը +27... +29

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO