Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.03.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Չարենցին հասնելու կես ճանապարհին ենք

Երեկ նշվեց բանաստեղծի ծննդյան օրը

Հետաքրքրությունը Չարենցի եւ նրա ստեղծագործական ժառանգության նկատմամբ տարեցտարի մեծանում է։ Այս մասին են վկայում նաեւ բանաստեղծի ծննդյան օրը՝ մարտի 13—ին, նրա երեւանյան հուշահամալիրում ինքնաբուխ կազմակերպվող միջոցառումները։
Երեկ Չարենցի ծննդյան 122—րդ տարեդարձն էր, եւ հարգանքի տուրք մատուցելու էին եկել մեծ թվով աշակերտներ ու չարենցասերներ։ Ինչպես միշտ, ներկա էին նաեւ Հայաստանի գրողների միության անդամներ, գրողներ, գրականագետներ, Չարենցի տուն—թանգարանի աշխատակիցներ, ուսուցիչներ, աշակերտներ։ Յուրաքանչյուրն ասաց իր սրտի խոսքը, վերստին հնչեցրեց մեծ պոետի կրթող, դեպի դարերը սլացող բանաստեղծական գոհարները։ «Նրա կյանքը անձնվեր, անմնացորդ նվիրում էր իր ժողովրդին եւ հայրենիքին։ Չարենցն իր սեփական անձը բերեց որպես զոհ՝ ասելով՝ «Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի,—նկատում է բանաստեղծի թոռնուհին՝ Գոհար Չարենցը՝ նշելով, որ ընդամենը 40 տարեկան էր, երբ ավարտվեց նրա արարչական կյանքը, ստեղծագործական ուղին եւ չհասցրեց իրականացնել իր բոլոր մտքերն ու երազանքները։–Բայց ամենը, ինչ նա թողեց՝ դարերով կգնա բարձր ու վսեմ՝ ուսուցանելով բազմաթիվ սերունդների»։
Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի խոսքով՝ Չարենցի բանաստեղծությունները մեր ապագայի համար են։ Մեր ժողովրդի մեծերը, նրա ձեւակերպմամբ, ստեղծագործել են, որպեսզի Հայոց երկիրը առաջընթաց ունենա. «Նրանք ապագայի երգիչներ էին, որոնք պատգամում էին՝ պահպանել հայ գիրը, հայոց լեզուն, հայի ոգին։ Մենք պետք է կարողանանք դա անել։ Սակայն հայ ժողովուրդը հաճախ սկսում է հարգել ու սիրել պոետներին, երբ նրանք կյանքից հեռանում են։ Այնինչ ժամանակակից, ապրող պոետների նկատմամբ մեր սերը պետք է դրսեւորենք ընթերցելով եւ ճանաչելով նրանց գործերը»։ Համաշխարհային գրականությունը եւ հատկապես մեր գրականությունը, Միլիտոնյանը շեշտում է՝ շարունակելիությամբ է ապրում։ «Չարենցը ամեն ինչ  հասցրեց անել՝ 40 տարի ապրելով։ Այդ տարիքում ավարտեց իր երկրային ճանապարհը՝ հսկա գործեր ստեղծելով։ Ամեն մարդ, ինչ տարիքի էլ լինի, պիտի կարեւոր գործ անի։ Այսօր հատկապես շնորհավորենք նրանց, ովքեր ապրեցնում են մեծ պոետի գիրը»,–ընդգծեց ՀԳՄ նախագահը։
Գրող Խաչիկ Մանուկյանը հպարտությամբ նշում է, որ ոչ բոլոր ազգերին է բախտ վիճակվել ունենալ այնպիսի գրող, որի ձայնը համամոլորակային հնչեղություն ունենա, եւ մենք այս իմաստով բախտավոր ենք, քանի որ ունենք Չարենցի նման հանճար։ «Շատ չեն, բայց այնքան հզոր են, որ ազգ, հայրենիք, նաեւ պետություն կարող են պահել։ Չարենցն այդ հզորներից մեկն է, որը դարերով անընդհատ ոգեկոչելու է մեր ցեղի ուժը։ Մարտահրավերները մեկը մյուսին շարունակելով հերթ չեն տալիս, գալիս են։ Հավատացեք, գիտական նվաճումներից առավել կարեւոր է ոգեղեն նվաճումներ ունենալը։ Չարենցի նվիրումը, բացառիկությունը, ինքնայրումը եւ դարերին տված լույսը տեսանելի են դառնալու մեզ, եւ մենք այդ լույսի տակ տեսնելու ենք Աստծո դեմքը»,–ասաց գրողը։
Չարենցի պոեզիայի, նրա կերպարի մեջ պատմաբան Արմեն Կարապետյանը տեսնում է մեր ժողովրդի պատմության ոգին, նրա շունչը։ Ասում է, եթե նույնիսկ անհետանան մեր պատմության վկաները, Չարենցի պոեզիայով, նրա ստեղծագործությամբ հնարավոր կլինի վերականգնել հայ ժողովրդի պատմության այդ դարաշրջանը։ Կարծում է, որ պոետի կյանքի ու ստեղծագործական ուղու մասին դեռ շատ բան պետք է մանրամասնվի, ուսումնասիրվի։ Իր հետաքրքրությունների կենտրոնում Չարենցի կապն է մեր կյանքի այսօրվա մարտահրավերների եւ հրամայականների հետ։ «Պոետի առնչություններն արդյո՞ք լրիվ բացահայտված են, օրինակ, Զորավար Անդրանիկի հետ։ Չարենցն ու Անդրանիկը գործել են նույն շրջանում։ Բանաստեղծը, որպես կամավոր զինվոր, գնաց Արեւմտյան Հայաստան՝ կռվելու իր ժողովրդի ազատագրության համար, ինչը շատ կարեւոր փաստ է։ Նրա կյանքի այս կարեւոր շրջափուլերը մանրամասնորեն ուսումնասիրված չեն։ Փառք նրան, որ մի ամբողջ ժողովրդի պատմություն է կրում իր ստեղծագործություններում, եւ մի ամբողջ ժողովուրդ երդվում է իր անունով»,–ասաց պատմաբանը։
Դերասան Սամվել Բաղինյանի խոսքով՝ Չարենցն ինքը դարձավ օրինակ, ոգեւորության աղբյուր իր պես տաղանդավոր եւ հանճարեղ գրողների՝ Սեւակի, Շիրազի, Սահյանի համար, ու այդպիսով դարձավ անմահ. «Ինքն է ասում՝ առանց ավելորդ համեստության. «Ես եկել եմ դարերից եւ գնում եմ հաղթական դեպի դարերը նորից…»։
Չարենցի տուն—թանգարանի տնօրեն Անահիտ Ասատրյանը նկատում է՝ այս տարի աշակերտների թիվն ավելի շատ էր. «Եվ դա, կարծում եմ, նրանից է, որ մեր աշխատանքի, ընդհանուր մտածողության մեջ Չարենցին արժեւորելու հիմքերն ավելի ճիշտ են դրվում, քանի գնում, ավելի է Չարենցի խնդիրը բարձրանում, նա, ինչպես տեսնում եք, անտեսված չէ։ Կարեւորը երիտասարդների մոտեցումն է, նրանք նոր պիտի մտնեն չարենցյան աշխարհ, մտավորականները հասկանում են, որ իրենց Չարենցն արդեն ունեն»։ Տուն—թանգարանի այցելությունների մասին խոսելիս, ասաց, որ հետաքրքրությունը մեծ է, այցելում են հիմնականում երիտասարդները։ Սակայն թանգարանի մշտական ցուցադրությունը, իր խոսքով, փոփոխության կարիք ունի, բավականին հին է, մոտ 15 տարվա ցուցադրություն է։ «Այն ինձնից կախված չէ, գումարի խնդիր կա, պիտի տրվի, որպեսզի հնարավոր լինի փոփոխություն իրականացնել»,—ասաց թանգարանի տնօրենը։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ

14-03-2019





20-03-2019
Ավելի թափանցիկ եւ արդյունավետ պետական գնման համակարգ
Խորհրդարանականները կողմ են վերահսկողության մեխանիզմների մեծացմանը

ԱԺ ֆինանսավարկային ...


20-03-2019
«Մոսկվայի պետական համալսարանն ինձ համար հարազատ կրթօջախ է»
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Մոսկվայի Միխայիլ ...


20-03-2019
Հյուրընկալել է Լեւոն Արոնյանին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Հայաստանի առաջատար ...


20-03-2019
Ավելի խորացնել երկկողմ հարաբերությունները
ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է Բունդեսթագի նախագահի հետ



20-03-2019
Ընդունել է ամերիկահայ գործարար եւ բարերար Ջեյմս Թուֆենկյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է ամերիկահայ գործարար, բարերար ...


20-03-2019
Քննարկվել են համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանական զարգացման բանկի (KfW) ...


20-03-2019
Տավուշի նորանշանակ մարզպետը՝ Մայր Աթոռում
Երեկ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց ...



20-03-2019
Ինը տասնյակ ներդրումային ծրագիր՝ քննարկման փուլում
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ ...

20-03-2019
Իրանը Թուրքիայի հետ համատեղ գործողություններին չի մասնակցել
Երեկ թուրքական ԶԼՄ—ները, այդ թվում՝ TRT լրատվական ...

20-03-2019
«Միշտ ձգտել եմ նոր մարտահրավերների»
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կազմում 14 ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO