Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.08.2019
ՆԱԽԱԳԱՀ


Խաղաղ լուծումը՝ Արցախի ինքնորոշման իրավունքի հիման վրա

Երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով երեկ երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Նախագահ Զուրաբիշվիլիի գլխավորած պատվիրակության կազմում են Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին, Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գեորգի Վոլսկին, Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ, պաշտոնատար այլ անձինք։
Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բարձրաստիճան հյուրին դիմավորել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
Հանրապետության նախագահի նստավայրում երեկ տեղի է ունեցել Վրաստանի Հանրապետության նախագահ տիկին Սալոմե Զուրաբիշվիլիի դիմավորման պաշտոնական արարողությունը։
Զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են Հայաստանի եւ Վրաստանի պետական օրհներգերը, նախագահներն ընդունել են պատվո պահակային վաշտի ողջույնը։
Այնուհետեւ հանրապետության նախագահի նստավայրում երեկ տեղի է ունեցել Հայաստանի եւ Վրաստանի նախագահներ Արմեն Սարգսյանի եւ Սալոմե Զուրաբիշվիլիի առանձնազրույցը։
Ողջունելով Վրաստանի նախագահին եւ շնորհակալություն հայտնելով նրան իր հրավերն ընդունելու եւ Հայաստան այցելելու համար՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ հայ եւ վրացի ժողովուրդները հազարամյակների բարեկամական պատմություն ունեն, որը, վստահաբար, շարունակվելու է նաեւ հետագա հազարամյակներում։ «Ինձ համար շատ թարմ են հաճելի հիշողությունները, երբ ընդամենը մի քանի ամիս առաջ Վրաստանում մասնակից եղա շատ գեղեցիկ արարողության՝ Ձեր երդմնակալությանը,–ասել է նախագահ Սարգսյանը։–Շատ ուշադիր հետեւում եմ Ձեր ակտիվ գործունեությանը, մանավանդ արտաքին քաղաքականության ոլորտում»։
Հայաստանի նախագահը վստահություն է հայտնել, որ համագործակցությունը բոլոր ոլորտներում՝ սկսած մշակույթից մինչեւ գիտություն, ժամանակակից տեխնոլոգիաներ, հսկայական ներուժ ունի, եւ ամեն ինչ պետք է անել, որ այդ համագործակցությունը լինի ավելի խորը եւ շատ շահավետ։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, շնորհակալություն հայտնելով Հայաստանի նախագահին՝ հյուրընկալության համար, նշել է, որ Արմեն Սարգսյանն իր երդմնակալության արարողությանը մասնակցած միակ նախագահն էր։ «Դա ինձ համար մեծ պատիվ էր,—ասել է Վրաստանի նախագահը։–Դա մեր երկու երկրների միջեւ բարեկամության նշան էր, ինչը ես անձամբ եւ մեր հասարակությունը բարձր ենք գնահատում»։
Սալոմե Զուրաբիշվիլին նշել է, որ երկու ժողովուրդները միասին երկար ճանապարհ ունեն անցնելու, եւ նրանցից է կախված, թե ինչպես կօգտագործեն տարածաշրջանում առկա մեծ ներուժը։ Վրաստանի նախագահն ասել է, որ երկու երկրներին միավորում են ոչ միայն աշխարհագրությունը, պատմությունը, այլեւ Վրաստանի հայ բնակչությունը։
Առանձնազրույցից հետո կայացել է երկու երկրների նախագահների գլխավորած պատվիրակությունների հանդիպումն ընդլայնված կազմով։
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ողջունել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի առաջին պաշտոնական այցը Հայաստան։ Նա նշել է, որ երկու ժողովուրդների պատմությունն այսօր համատեղված է նրանց ունեցած ապագայի ներուժով։ «Սա համագործակցության շատ լայն սպեկտր է՝ սկսած մեր մշակութային, կրթական ժառանգությունից մինչեւ ժամանակակից նոր տեխնոլոգիաներ, արհեստական բանականություն, էներգետիկա, տրանսպորտ, զբոսաշրջություն եւ այլն,–ասել է նախագահ Սարգսյանը։–Ներուժը հսկայական է, եւ այս ներուժի մեջ շատ բարձր եմ գնահատում առանձին ոլորտներում ուղղակի, կոնկրետ համագործակցությունը։ Այդ համագործակցությունը պետք է լինի բազմաբնույթ»։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ասել է, որ իր գլխավորած ներկայացուցչական պատվիրակությունը հավաստումն է այն բանի, թե որքան շատ են հետաքրքրված Հայաստանի հետ հարաբերություններով։ «Չնայած մեր տարածաշրջանը լարված է եւ խառը, մենք կարողացել ենք պահպանել կայունությունը եւ մեր գրավչությունը»,–ասել է Վրաստանի նախագահը՝ նշելով, որ կայունության պահպանման շնորհիվ նախանշվում են շատ նոր ծրագրեր տարբեր ուղղություններով։
Զրույցի ընթացքում երկուստեք նշվել է, որ մեծ հնարավորություններ կան զարգացնելու համագործակցակցությունը զբոսաշրջության, էներգետիկայի, ենթակառուցվածքների, նոր տեխնոլոգիաների, մշակույթի, կրթության ոլորտներում։
Երկու երկրների նախագահները մտքեր են փոխանակել նաեւ միջազգային հարթակներում փոխգործակցության, ինչպես նաեւ տարածաշրջանային խնդիրների շուրջ՝ համաձայնելով, որ կայունությունը եւ կանխատեսելիությունը զարգացման կարեւոր եւ անհրաժեշտ պայման են։
Վրաստանի նախագահը Հայաստանի իր գործընկերոջը հրավիրել է մասնակցելու հուլիսին Բաթումիում կայանալիք «Վրաստանի եվրոպական ուղին» համաժողովին։ Նախագահ Սարգսյանն իր հերթին Վրաստանի նախագահին հրավիրել է հունիսին Դիլիջանում կայանալիք «Armenian Summit of Minds» միջոցառմանը։
Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի Հանրապետության նախագահներ Արմեն Սարգսյանը եւ Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպումների արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջեւ հայտարարություններով։
Նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը.
«Մեծարգո՛ տիկին նախագահ,
Հարգելի՛ լրագրողներ,
Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,
Ուզում եմ ողջունել տիկին նախագահին եւ իր գլխավորած պատվիրակությանը Հայաստան կատարած պաշտոնական այցի առթիվ։
Հայ—վրացական հարաբերություններին բնորոշ է փոխըմբռնման եւ վստահության մթնոլորտը։
Մեր համատեղ պատմությունը աչքի է ընկնում բարեկամ երկրների ավանդույթներով եւ քաղաքակրթական բազմաթիվ ընդհանրություններով։ Դրանց հիման վրա այսօր զարգանում եւ ամրապնդվում է մեր երկու երկրների բազմոլորտ համագործակցությունը։
Եվ այսօր կրկին Վրաստանի հետ առանձնահատուկ հարաբերությունների զարգացումն իր ուրույն տեղն է զբաղեցնում Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում։ Այդ մասին են վկայում նաեւ վերջին շրջանում ամենաբարձր մակարդակի պարբերական հանդիպումները եւ ձեռք բերված պայմանավորվածությունները։
Արդյունավետ եմ գնահատում իմ վրացի գործընկերոջ՝ տիկին նախագահի հետ ունեցած բանակցությունները, որոնց ընթացքում անդրադարձանք երկկողմ հետաքրքրություն ներկայացնող օրակարգային մի շարք հարցերի։
Հայաստանը մշտապես շահագրգռված է տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ համագործակցության մթնոլորտի ձեւավորմամբ ու պահպանմամբ։
Քննարկեցինք տարածաշրջանային հակամարտությունների կարգավորմանը վերաբերող հարցեր։ Իմ վրացի գործընկերոջ հետ համակարծիք էինք, որ հիմնահարցերը եւ հակամարտությունները նույնական չեն, հետեւաբար՝ նույնական չեն նաեւ դրանց կարգավորման հիմքերը։
Այդուհանդերձ, իմ անձնական համոզմամբ, լուծումները պետք է փնտրել բացառապես խաղաղ ճանապարհով՝ միջազգային իրավունքի եւ նորմերի, իսկ Արցախի դեպքում՝ ինքնորոշման իրավունքի հարգանքի հիման վրա։
Քննարկեցինք նաեւ համատեղ ծրագրերի իրագործման հնարավորությունները տրանսպորտային, զբոսաշրջության, նոր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության եւ այլ բնագավառներում։ Կարեւորեցինք նաեւ Հարավային Կովկասում ենթակառուցվածքային, էներգետիկ եւ լոգիստիկ ծրագրերի իրականացման նշանակությունը տարածաշրջանային անվտանգության, կայունության եւ զարգացման ապահովման համար։
Չափազանց կարեւորում ենք համագործակցությունը կրթության, մշակույթի եւ մշակութային ժառանգության պահպանման ոլորտներում։ Համոզված ենք, որ այդ ուղղություններով մեր գործադրած համատեղ ջանքերը կլինեն արդյունավետ։
Վերջում թույլ տվեք եւս մեկ անգամ վերահաստատել մեր այն համոզմունքը, որ մեր միացյալ ջանքերի շնորհիվ կկարողանանք առավել խորացնել հայ—վրացական բարեկամական ավանդական հարաբերությունները։
Կրկին ուրախ եմ մեր հանդիպման համար, տիկին նախագահ, եւ ուրախությամբ ընդունում եմ Ձեր հրավերը՝ այցելել Վրաստան։
Շնորհակալություն»։

14-03-2019





01-08-2019
Ինչպե՞ս դառնալ ներդրող
Բնակելի շենքի կառուցապատման գործընթացից կարելի է շահույթ ստանալ ...


01-08-2019
«Աշխարհս առանց իշխանութեան չի կառավարուիր»
Մկրտիչ Ա Վանեցի Ամենայն հայոց կաթողիկոսը (1820–1907) համոզված էր, ...


01-08-2019
Հնարավոր չէ առանց պատժվելու այլասերել բառերը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Կամյուին կարելի է համարել 20-րդ դարի ...


01-08-2019
Արեւայրուք ստանալ բակում «բուրդ չփխելո՞վ», թե՞ լողափին
Հանգստի ամեն տեսակ էլ կարող է լավագույնը լինել

Թամարա ...


01-08-2019
Թավշյա հեղափոխությունը բացառապես ներքին խնդիր էր
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Մարշալի հիմնադրամին



01-08-2019
Թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջ՝ այսօրվանից
Տեսչական մարմինը մշտադիտարկում է սկսում հանրային սննդի կետերում

Արմենուհի ...


01-08-2019
Ժամանակ ու սերունդներ կապող մարդ-մշակույթ էր
ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի վախճանը մեծ ...



01-08-2019
Եղիշե Չարենցը պաշտում էր Արեւելքը
Վաղը բանաստեղծի տուն-թանգարանում կբացվի ...

01-08-2019
Այվազովսկուց մինչեւ Սալվադոր Դալի
Ի՞նչ են սովորում ՀԱՊ-ի ամառային ...

01-08-2019
Արոտների ջրարբիացումից՝ ճանապարհների վերակառուցում
Ի՞նչ խնդիրներ են լուծվում Ամասիա ...

01-08-2019
Մեդալներն արդեն նշմարվում են
Եվրոպայի երիտասարդական առաջնությանը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO