Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.03.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Լրատվական ոլորտը կանոնակարգելու կարիք կա

Բայց եւ ոչինչ չպետք է սպառնա ԶԼՄ-ների ազատությանը

Լրատվական ոլորտի կանոնակարգման մասին խոսակցությունները վերջին շրջանում հասարակական լայն հնչեղություն են ստացել։ Քննարկումները հիմնականում ընթանում են քաղաքական եւ հասարակական գործիչների շրջանում։ Իսկ ի՞նչ է ենթադրում կանոնակարգում ասվածը, ո՞րն է դրա անհրաժեշտությունը։
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Իվետա Տոնոյանը կարծում է, որ ոլորտն իսկապես խնդիր ունի կանոնակարգման, մասնավորապես հեղինակային իրավունքի հարցերի առումով։ Պատգամավորի խոսքով՝ այսօր «Ֆեյսբուք» սոցիալական հարթակում մարդիկ գրում են ինչ ուզում են, սակայն լրատվամիջոցն ունի որոշակի առաքելություն, այն է՝ օպերատիվ եւ օբյեկտիվ տեղեկատվություն հաղորդել հանրությանը։ Այնինչ շատ հաճախ մամուլը շեղվում է իր հիմնական առաքելություններից։ «Ե՛վ կայքերը, ե՛ւ տպագիր մամուլն ունեն հստակ գործառույթներ։ Սակայն երբեմն ԶԼՄ—ի գործունեության սահմանները ձեւախեղվում եւ որոշակիորեն «լղոզվում» են։ Այս իմաստով հետեւողականության անհրաժեշտություն կա, բայց սա չի ենթադրում, որ այն պետք է դառնա մահակ լրատվամիջոցների գործունեության դեմ։ Լրատվական դաշտում ունեցած երկարատեւ փորձից ելենելով կարող եմ գնահատական հնչեցնել ու շեշտել, որ այո, ոլորտում կան բազմաթիվ խնդիրներ, եւ դա ոչ ոք չի քննարկում»,–«ՀՀ»–ի հետ զրույցում ասաց Տոնոյանը՝ միաժամանակ կրկնելով, որ դեմ է ցանկացած նախաձեռնության, որը կարող է սահմանափակել լրատվամիջոցի ազատ գործունեությունն ու գործառույթները։
Պատգամավորը տեղեկացրեց, որ հանձնաժողովի գործունեության ոլորտում են նաեւ մամուլը, ռադիոն, հեռուստատեսությունը եւ այդ ոլորտները կարգավորող օրենքները։ Անդրադառնալով մշակութային թեմաներին, Տոնոյանն ասաց, որ այս պահի դրությամբ իր համար ամենամտահոգիչ խնդիրը մեր մշակութային դիմագիծը պահպանելն է։ Որպես Ազգային ժողովի պատգամավոր, ինչպես նաեւ մշակույթի հիմնահարցերով զբաղվող հանձնաժողովի անդամ, կարծում է, որ պարտավոր ենք բոլոր ջանքերը համախմբել հայ ժողովրդի մշակութային առանձնահատկությունը պահպանելու համար, որովհետեւ, ըստ նրա, այսօր կան շատ արատավոր երեւույթներ, որոնք այս կամ այն կերպ կարող են խաթարել հայկական մշակույթի դիմագիծը։ Խոսքը վերաբերում է ինչպես երաժշտական տարատեսակ ուղղվածություններին, այնպես էլ արվեստի տարբեր բնագավառներ ներթափանցող այն օտար տարրերին, որոնք կարող են հայ բազմադարյա մշակույթի վրա իրենց բացասական հետքը թողնել։ Տոնոյանն ընդգծում է՝ հայ ժողովուրդն ունի մշակութային հարուստ ժառանգություն, որին, ցավոք, ուղեկցում են բազմաթիվ խնդիրներ։ Այդ խնդիրները լուծելու, կանոնակարգելու կամ հնարավոր լուծման տարբերակներ նախանշելու համար շեշտում է՝ պետք է իրականացվի պետական արդյունավետ կառավարում. «Ասել, որ նախարարության առկայության պայմաններում փայլուն կերպով իրականացվել է՝ այդպես չէ։ Բայց եթե նախարարությունը չլինի որպես առանձին ենթակառուցվածք, միգուցե հնարավոր է, որ այդ խնդիրներից շատերը այդպես էլ մնան չբացահայտված, եւ լուծման կարոտ բազմաթիվ խնդիրների հետ մենք հետագայում «բախում» ունենանք»,—իր մտահոգություններն է կիսում պատգամավորը՝ խնդիր համարելով նաեւ մշակութային ՊՈԱԿ—ների լուծարման հետ կապված որոշումները։
Հայապահպանության խնդիրը նույնպես հանձնաժողովի տեսադաշտում է, քանի որ սփյուռքի գործառույթն է։ «Այս պահին շատ բաներ չեմ ուզում մանրամասնել, միայն կնշեմ, որ հանձնաժողովի լիազորությունների շրջանակներում բազմաթիվ նախաձեռնություններ կան, երբ ավելի առարկայական կլինեն, կանդրադառնանք դրանց»,–նշեց պատգամավորը։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ

15-03-2019





20-03-2019
Ավելի թափանցիկ եւ արդյունավետ պետական գնման համակարգ
Խորհրդարանականները կողմ են վերահսկողության մեխանիզմների մեծացմանը

ԱԺ ֆինանսավարկային ...


20-03-2019
«Մոսկվայի պետական համալսարանն ինձ համար հարազատ կրթօջախ է»
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Մոսկվայի Միխայիլ ...


20-03-2019
Հյուրընկալել է Լեւոն Արոնյանին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Հայաստանի առաջատար ...


20-03-2019
Ավելի խորացնել երկկողմ հարաբերությունները
ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է Բունդեսթագի նախագահի հետ



20-03-2019
Ընդունել է ամերիկահայ գործարար եւ բարերար Ջեյմս Թուֆենկյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է ամերիկահայ գործարար, բարերար ...


20-03-2019
Քննարկվել են համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանական զարգացման բանկի (KfW) ...


20-03-2019
Տավուշի նորանշանակ մարզպետը՝ Մայր Աթոռում
Երեկ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց ...



20-03-2019
Ինը տասնյակ ներդրումային ծրագիր՝ քննարկման փուլում
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ ...

20-03-2019
Իրանը Թուրքիայի հետ համատեղ գործողություններին չի մասնակցել
Երեկ թուրքական ԶԼՄ—ները, այդ թվում՝ TRT լրատվական ...

20-03-2019
«Միշտ ձգտել եմ նոր մարտահրավերների»
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կազմում 14 ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO