Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.05.2019
ԶԱՆԱԶԱՆ


Անելիք եւ ժամանակ դեռ ունենք

Տարվա պաշտոնական միջազգային առաջնություններին են պատրաստվում նաեւ ազատ ոճի մեր երիտասարդ ըմբիշները, որոնք օրեր առաջ հաջող քննություն բռնեցին արտասահմանյան փորձամրցումներում։ Այդ հանգամանքը լավատեսորեն է տրամադրել տարիքային այդ խմբի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ավետիք Վարդանյանին, որը «ՀՀ»—ի հետ զրույցում նշեց, որ տղաները դեռ չեն էլ հասել լավագույն մարզավիճակին, բայց հաղթանակի հասնելու կամքը նրանցից չես խլի։
–Ի՞նչ նպատակ էր հետապնդում այդ միջազգային մրցաշարին մեր մարզիկների մասնակցությունը։
–Հայաստանի առաջնությունից հետո եվրոպական ստուգատեսին պատրաստվելու նպատակով նախատեսել էինք մասնակցել միջազգային երկու մրցաշարի։ Սա առաջինն էր, իսկ երկրորդը նախատեսված է ապրիլի վերջին՝ Բելառուսում։ Բնականաբար, մեր նպատակն էր ստուգել մարզիկների ունակությունները միջազգային մրցագորգում, ծանոթանալ նրանց ուժեղ կողմերին եւ, իհարկե, առանձնացնել այն թերությունները, որոնք պետք է լրացվեն հետագա աշխատանքում։ Ըստ այդմ, հիմնականում ասպարեզ էինք հանել Հայաստանի չեմպիոններին։ Ստացվեց այնպես, որ մեր մարզիկները մասնակցեցին զուգահեռաբար անցկացված երկու մրցաշարի։ Տղաների մի մասը հանդես եկավ Լվովում, իսկ մյուս խումբը՝ Յակուտսկում։ Հավանաբար, գիտեք, որ Ուկրաինայում ունեցանք հինգ հաղթող՝ Հարություն Մանուկյանը (57 կգ քաշային կարգում), Մեժլում Մեժլումյանը (61 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ) եւ Մհեր Մարկոսյանը (86 կգ)։ Իսկ Ռուսաստանում մեր երկու ծանր քաշայինները հասնելով եզրափակիչ՝ առերես պայքարում վիճարկեցին առաջին մրցանակը։ Հաջողությունն ուղեկցեց Եվրոպայի երիտասարդների անցյալ տարվա չեմպիոն Հովհաննես Մաղաքյանին, իսկ Աշոտ Ռուշանյանը գրավեց երկրորդ տեղը։ Ի դեպ, Մաղաքյանն ազատված էր Հայաստանի առաջնությանը մասնակցելուց։ Նրա բացակայությամբ երկրի չեմպիոն էր դարձել Ռուշանյանը։ Փաստորեն, այդ գոտեմարտում որոշվեց այն մարզիկը, որը Եվրոպայի առաջնությունում մեր երկիրը ներկայացնելու է մինչեւ 125 կգ քաշային կարգում։ 97 կգ քաշային կարգում էլ երկրորդը ճանաչվեց Կոլյա Հարությունյանը, որը նույնպես Հայաստանի չեմպիոն է։ Նախկինում մասնակցել էր միջազգային մի քանի մրցաշարի, բայց լավ տպավորություն չթողնելով՝ չէր գործուղվել Եվրոպայի առաջնություն։ Նրան լրացուցիչ հնարավորություն էինք ընձեռել, եւ, կարելի է ասել, հանձնեց քննությունը։ Ամենայն հավանականությամբ, Կոլյան նույնպես կընդգրկվի հավաքականում եւ կմասնակցի Եվրոպայի երիտասարդական ստուգատեսին։
–Փորձամրցումների ներկայացված մեր բոլոր մարզիկներն էլ մրցանակային տեղեր գրավեցին։ Կարելի՞ է ասել, որ նրանք են լինելու հավաքականի հիմնական հույսը տարվա պաշտոնական մրցումներում։
–Իրականում ոչ բոլորն են մրցանակակիր դարձել։ Լվովում եւս ունեինք  մասնակից՝ 79 կգ քաշային Արման Ավագյանը, որը պարտվեց եւ մնաց առանց պարգեւի։ Առայժմ չեմ կարող ասել, որ բոլորն էլ լավ են պատրաստված։ Ուկրաինայում տեղի ունեցածը միջին կարգի մրցաշար էր, թեպետ մասնակցում էին եվրոպական 10 երկրների թիմեր։ Սակայն, ընդհանուր առմամբ գոհ եմ, քանզի մեր բոլոր ըմբիշներն էլ 4—ական գոտեմարտ անցկացրեցին, ու մենք նշմարեցինք նրանց ուժեղ եւ թույլ կողմերը։ Վեց մարզիկները միասին շահել են 22 գոտեմարտ, ինչը վատ ցուցանիշ չէ։
–Եվ որո՞նք են այն թերությունները, որ առաջնային շտկման կարիք ունեն։
–Հիմնականում անպայման պետք է բարելավել տղաների ֆիզիկական որակները, ամրացվի ֆունկցիոնալ եւ տեխնիկական պատրաստականության հիմքը։ Մի խոսքով՝ անելիք եւ ժամանակ դեռ ունենք։ Մնացածը կերեւա ընթացքում։
–Առկա՞ է անձնական քաշերի կարգավորման խնդիր։
–Նման հարց կար անցյալ տարի. Եվրոպայի չեմպիոններ Արսեն Հարությունյանը եւ Վազգեն Թեւանյանը անձնական քաշը 4—5 կիլոգրամով իջեցնելու խնդիր ունեին։ Իսկ հիմա մեր բոլոր մարզիկները տեղափոխվել են ավելի բարձր քաշային կարգ, եւ խնդիրը գոնե այս պահին վերացել է։
–Մտադի՞ր եք ամբողջական կազմով ներկայանալ Եվրոպայի առաջնությանը։
–Կարծում եմ, 10 քաշային կարգերից 9—ում կունենանք մասնակիցներ։ Իսկ 92 կգ քաշային կարգում հարմար թեկնածու չունենք։ Մարտի 25—ից «Օլիմպավանում» կսկսենք հերթական հավաքը։ Հետո մարզումները կշարունակենք Ծաղկաձորում, որտեղից կմեկնենք միջազգային մրցաշարի, իսկ նախավերջին հավաքը նախատեսել ենք արտերկրում։
–Ձեր նախկին սաներից Վազգեն Թեւանյանը վերջերս դարձավ մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն։ Ինչպե՞ս կբնութագրեք նրան։
–Նպատակասլաց, կարգապահ եւ աշխատասեր մարզիկ է, որը պայքարում է մինչեւ վերջին վայրկյանը։ Հասկանալի է, որ մեծահասակների պայքարում անհամեմատ դժվար է լինելու, բայց անվիճելի է, որ մեր ամենահեռանկարային ըմբիշներից մեկն է։

Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

15-03-2019





18-05-2019
Շինարարության վերելքն անխուսափելի է
Մեկնարկեց ամենամյա միջազգային մասնագիտացված տարածաշրջանային խոշորագույն ցուցահանդեսը

Քանի ...


18-05-2019
Միասնականները կմեկնարկեն հունիսի 4-ին
Դիմորդների թիվը նախորդ տարվա համեմատ կրկնակի աճել է



18-05-2019
Գինու ակցիզային հարկի նվազեցումից մինչեւ այլ հարկերի կրճատում
Պատգամավորներն օրենսգրքի վերաբերյալ ներկայացնում են առաջարկներ

Հարկային օրենսգրքում ...


18-05-2019
21-րդ դարը հայերի դարն է
Արմեն Սարգսյանը մասնակցել է «Համագործակցության գլոբալ համակարգի փլուզման ...


18-05-2019
«Մինչեւ ընկալումը չփոխվի, ոչ մի բան չի փոխվի»
Կառավարությունում քննարկվել են գերակա ոլորտում ներդրումային ծրագրերին տրվող ...


18-05-2019
Վարչապետը հանդիպում է ունեցել ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ...



18-05-2019
Մխիթարյանի շուրջ կրքերը թեժանում են
Հենրիկ Մխիթարյանը, ամենայն ...

18-05-2019
Շուրջ մեկ տարի ընդմիջումից հետո բախումները վերսկսվել են
Երեկ Գերմանիայի, Բելգիայի եւ Քուվեյթի պահանջով ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +14... +16
ցերեկը +27... +29

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO