Ինչ է սպասվում Դիլիջանի ուսումնական կենտրոնին
Գույքը նպատակային օգտագործելու ծրագիր է մշակվում
«Մոնթե Մելքոնյան» զինվորական վարժարանին ինչ է սպասվում։ Դատելով կառավարության երեկվա նիստից հետո լրագրողների հետ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանի զրույցից՝ ՊԵԿ Դիլիջանի համալիրում այլեւս չի պահվի վարժարանը։ Որովհետեւ ՊԵԿ-ի համար Դիլիջանում կառուցված կենտրոնը նախատեսված է եղել որպես հյուրանոց եւ առողջարան, այն ուզում են գործածել իբրեւ հանգստյան գոտի։ «Կա հյուրանոցային մասնաշենք, որը փակի տակ է, կա 9 երկհարկանի քոթեջ՝ առաջին հարկում խոհանոց, սանհանգույցներ, աշխատասենյակներ, հյուրասենյակ, վերեւի հարկում՝ երեք ննջասենյակ, որոնք նույնպես փակի տակ են,–ասաց Նարեկ Բաբայանը,–կա նաեւ կենտրոնական մասնաշենքն ու սպորտ համալիրը, կենտրոնական մասնաշենքի մի որոշ հատվածը եւ սպորտային համալիրն օգտագործվում են Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաների կողմից։ Մնացած մասը նույնպես չի գործածվում։ Տարածքն ամբողջությամբ տրված է վարժարանին։ Թեեւ վարժարանը հյուրանոցային ծառայություններ մատուցելու իրավունք ունի, բայց հասկանում ենք, որ չի կարողանալու լավագույնս մատուցել այդպիսի ծառայություններ։ Հյուրանոցային հատվածն էլ հնարավոր չէ առանձնացնել վարժարանի տարածքից»։ Իսկ հնարավոր չէ՞ր ավելի լավ լուծում գտնել, վարժարանն ինչո՞վ էր խանգարում այդ տարածքին։ Իբրեւ պարզաբանում պետգույքի կառավարման կոմիտեի նախագահը նախ հայտնեց, թե «ուղղակի պետք է հասկանալ, թե ինչ ավելի լավ լուծում կարող է գտնվել» եւ ապա թե՝ «վարժարանի գոյությանը ոչ մի բան չի կարող սպառնալ»։ Ու միաժամանակ հավելեց, թե բայց դա չի նշանակում, որ կարելի է չօգտագործել գույքը նպատակային, պետությունը դրանից որեւէ շահույթ չստանա։ «Բայց դա չի նշանակում,–երկրորդեց նա,–որ մինչեւ 100 հոգի աշակերտ ունեցող վարժարանին պետք է տրված լինի 8 հա տարածք, հյուրանոց՝ փակի տակ, քոթեջներ՝ փակի տակ։ Այդ 8 հա տարածքի միայն մաքրության ծախսերը տարեկան 63 միլիոն դրամ է»։ Բանախոսը կրկին հիշեցրեց, որ այդ համալիրը ՊԵԿ—ի համար կառուցվել է իբրեւ ուսումնական եւ առողջարանային կենտրոն, բայց ապրիլյան պատերազմից հետո, «հաշվի առնելով ժողովրդի ցասումը, որ միլիոնավոր դոլարներ են ծախսվել», կենտրոնը այդ ժամանակ հատկացվել է շատ վատ գույքային պայմաններ ունեցող ռազմաուսումնական վարժարանին։ Այնպես որ, վարժարանի համար պետք է բարեկարգ պայմաններով տարածք գտնեն, հետո տեղափոխեն ու մտածեն, թե ինչ ճակատագրի կարժանանա ՊԵԿ ուսումնական կենտրոնը։ Հարց է ծագում՝ այդ կենտրոնն ինչպես է գործածվելու իբրեւ հյուրանոց, ով կհամաձայնի, եթե դրա շինարարության հետ կապված քրգործեր կան հարուցված։ «Ոչ ոք չի կարող իմանալ՝ հատկացված գումարներից որքանն է գրպանվել, որքանն է ծախսվել, կամ հակառակը, որքան կողքից այլ գումարներ են ծախսվել»,— հայտնեց բանախոսը՝ հավելելով, թե, այնուամենայնիվ, ցանկացած գույք իր նշանակությամբ պետք է օգտագործվի։ Որդեգրված է բաց գործելաոճ եւ որեւէ գործարք լինելու է մրցութային։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
15-03-2019
|

փակել >>
|