Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

11.11.2019
ԵՐԵՎԱՆ


Կատարվում է թույլ տրված սխալի սրբագրում

Արդյունքում կշահի մայրաքաղաքի մշակութային միջավայրը

Այո, վերջին երկու տասնամյակում հայոց մայրաքաղաքում շինարարական վերելք գրանցվեց։ Երեւանում բարձրացան նոր տիպի կառույցներ՝ նոր տեխնոլոգիաներով եւ նոր շինանյութերով։ Հնարավոր չէ ասել, որ դրանք լավը չեն, գեղեցկություն չեն հաղորդում մայրաքաղաքին։ Սակայն դրա հետ մեկտեղ թույլ տրվեց մի բան, որը քաղաքաշինական կանոններով չպիտի թույլ տրվեր. կառուցապատվեցին տարածքներ, որոնք չպետք է հայտնվեին կառույցների տակ։ Օրինակները բավական շատ են, բայց առավել ճչացողը օպերայի եւ բալետի թատրոնի հարակից այգու կառուցապատումն է։ Առանձին տնտեսավարողներ ցանկացան երեւանցիների համար ձգող ուժ ունեցող այդ տարածքում սպասարկման փոքրիկ կետեր տեղադրել։ Քաղաքի այն ժամանակվա իշխանությունը, տրամաբանված համարելով մարդաշատ այդ վայրում սուրճ, թեյ ըմպելու, թեթեւ ուտեստ ճաշակելու հնարավորություն ստեղծելու առաջարկը, ընդառաջեց։ Առաջին կետերը շատ չէին եւ իրենց գրաված տարածքով բավական համեստ էին։ Սակայն մարդկային խառնվածքին հատուկ է ոտքի տեղ անելուց հետո այն հնարավորինս ընդարձակելու ձգտումը։ Ճիշտ այդպես եղավ օպերային թատրոնի այգու պարագայում։ Շահութաբեր տնտեսավարությունը վերածվեց բիզնեսի՝ տարածքի վրա հրավիրելով նաեւ այլ տնտեսավարողների ուշադրությունը։ Արդյունքում՝ կարճ ժամանակամիջոցում տարածքը դարձավ սրճարանառեստորանային կենտրոն՝ կանաչ տարածքները ծածկելով բետոնե հարթակներով։ Ով ինչպես կարողացավ կառուցապատեց իր վարձակալած տարածքը, բավականին գեղեցիկ ու գրավիչ շինություններ էլ ստեղծվեցին, սակայն դրանից չշահեց մեր մշակույթի փարոս թատրոնի շենքը։ Այն հայտնվեց սրճարանառեստորանային գրոհի ագրեսիվ շրջափակման մեջ։ Ավելին, թափ առած մղձավանջի անթափանց վարագույրի հետեւում կառուցվեցին նաեւ անօրինական շինություններ։
Օպերայի շենքը միայն Ֆրանսիայի հրապարակի կողմից է ամբողջովին տեսանելի, մնացած որ անկյունից էլ մոտենաս թատրոնին, պիտի նախ հաղթահարես սրճարաններով ձեւավորված նեղ թունելները, ճաշակես դրանց «հրապույրը», ապա նոր հայտնվես թատրոնամերձ հրապարակում՝ Ազատության հրապարակում։ Ազատության հրապարակն իսկական իմաստով վաղուց ազատ չէ։ Դա նորմալ չէ եւ չէր կարող հավերժ շարունակվել։ Ահա եւ տարածքի օրինական տերը՝ Երեւանի քաղաքապետարանը, անսաց այն տրամաբանությանը, որ դարավոր մշակույթ ստեղծած ժողովուրդն իրավունք չունի մշակութային իր փարոսը պահել կենցաղային առօրյա ժամանցային միջավայրում։ Խմբագրվում, սրբագրվում է ժամանակին թույլ տրված սխալը։ Քաղաքապետարանը որոշել է օպերային թատրոնի շենքն ազատել մշակույթի հետ կապ չունեցող ավելորդություններից եւ տարածքը կանաչապատել շենքին վայել մակարդակով։
Սպասելի էր, որ քանդվող կառույցների տերերը հենց այնպես չեն զիջի իրենց դիրքերը, թեեւ դեկտեմբերի սկզբին նրանք նախազգուշացվել են, որ իրականացվելու է օրինականության վերականգնման ծրագիր, լավ կլինի, որ իրենք սեփական միջոցներով հեռացնեն գույքը, ազատեն տարածքը։ Սկսված գործընթացն արժանացավ մոլեգին հակազդեցության։ Դժգոհողների գլխավոր հիմնավորումը բազմաթիվ մարդկանց աշխատատեղերից զրկելն է։ Բայց կա պետություն, կա օրենք, կա տրամաբանություն։ Երեկ դժգոհողներն այլեւս փողոց չէին փակում, վեճի ու քաշքշուկի չէին բռնվում կարգը պահպանողների հետ, եւ քանդման աշխատանքները կատարվում էին առանց խոչընդոտների։ Ինչպես հայտնի դարձավ, նրանք որոշել են վեճը լուծել իրավական ճանապարհով։ Սա է նորմալ պաշտպանվելու միակ եղանակը։ Այսպես է հնարավոր գտնել սեփական իրավունքը պաշտպանելու որեւէ այլընտրանք։
Նշենք, որ առայժմ քանդվում—հեռացվում են այն կառույցները, որոնք գտնվում են Ազատության հրապարակի շրջագծին մոտ, այն հատվածում, որտեղ նախատեսված է ձեւավորել գազոնային գոտի։ Մնացած կառույցների հարցը կլուծվի ըստ սեփականատերերի ունեցած վարձակալման պայմանագրերի ժամկետների։
Հ. Գ. Ազատության հրապարակում բավականին մեծ թվով մարդիկ հետեւում էին քանդման աշխատանքներին։ Նրանց զրույցներում եւ հայացքներում տիրապետողը օպերային թատրոնի արտաքին միջավայրն ավելորդությունից մաքրելու՝ քաղաքապետարանի որոշման խրախուսումն էր։
Պետրոս ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ
Լուսանկարը՝ հեղինակի

16-03-2019





09-11-2019
Աշխարհին հետեւել կնոջ աչքերով
«ԿԻՆ» 16-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա ...


09-11-2019
Որ «ջրային պատերազմներում» տանուլ չտանք
Դրա համար պետք է պատրաստ լինել մարտահրավերներին

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




09-11-2019
Տարածաշրջանային հեռանկարները՝ մեր պետության տեսլականներում
Հայաստանը պետք է վստահության արժանանա հիմնական ուժերի հետ ...


09-11-2019
Համաշխարհային արվեստին համաքայլ
«Նկարիչն իրեն ընկալում է իբրեւ տիեզերական մի հոգի՝ ...


09-11-2019
Պարզը ցանկալի է, բարդը՝ հասկանալի
Ըստ լեզվաբան, փիլիսոփա Էդմոն Ավետյանի՝ առաջնայինը կամքն է, ...


09-11-2019
Վրձինն ու բահը՝ նարդու փոխարեն
Մաքսիմ Գիքինյանը նաեւ բնություն է «ստեղծագործում»

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Նկարներ՝ ...


09-11-2019
Ազգային փոքրամասնությունների կրթությունը Հայաստանում
Ի՞նչ խնդիրներ են լուծվում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am

«Մեր բոլոր գործողություններում ...



09-11-2019
Սրտամկանի սուր ինֆարկտի անհետաձգելի ծառայություններն ընդլայնվել են
Պետությունը կհամաֆինանսավորի նաեւ ...

09-11-2019
Ինչպիսի՞ն է հետհեղափոխական Հայաստանի պետական բյուջեն
Քննարկումներին պատգամավորների ավելի վաղ ...

09-11-2019
Դիվանագիտական ծառայությունը պետք է օգնի մեր պետությանը եւ ժողովրդին
Ավելի լավ հասկանալու աշխարհը


09-11-2019
Կարեւոր էր ոչ այնքան արդյունքը, որքան մասնակցության փաստը
Հայաստանի ծանրորդներն ընդհանուր առմամբ 12 մեդալով ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO