Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.05.2019
ԱՇԽԱՐՀ


Ողբերգություն Նոր Զելանդիայում

Երկու մզկիթների վրա հարձակումներից զոհվել է հինգ տասնյակ մարդ

Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքում ողբերգություն է տեղի ունեցել։ Քաղաքի երկու մզկիթներում հրաձգության հետեւանքով զոհվել է հինգ տասնյակ մարդ, բազմաթիվ մարդիկ վիրավորվել կամ վնասվել են։ Հրաձիգներից մեկը՝ ավստրալական ծագմամբ 28—ամյա Բրենթոն Տարանտը, 17 րոպե տեսահաղորդում է վարել նախքան մզկիթում մարդկանց վրա կրակելը։ Պատահարից առաջ նա գրել է 37 էջանոց հռչակագիր, որում բացատրել է, թե ով է ինքը եւ ինչու է հրաձգություն իրականացրել։ Ականատեսները հայտնում են, որ գրոհի պահին մզկիթներում եղել է մոտավորապես 200 եւ 300 մարդ համապատասխանաբար։
Դրանից հետո կրակոցներ են հնչել։ Հրաձգությունից հետո մզկիթների մերձակայքում կայանված ավտոմեքենաներում հայտնաբերվել են մի քանի ինքնաշեն պայթուցիկ սարքեր, որոնցից ոչ մեկը գործի չէր դրվել։
Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդեռնը հայտարարել է, որ մզկիթներում հրաձգության հետ կապված երկու միջադեպն էլ ահաբեկչական գործողություն են։ «Սա Նոր Զելանդիայի պատմության ամենասեւ օրերից մեկն է»,–հավելել է նա։ Մզկիթի վրա կատարված գրոհից հետո ձերբակալվել է չորս մարդ՝ երեք տղամարդ եւ մեկ կին։
Զինված հարձակում գործած անձանց զենքի վրա տարբեր լեզուներով, այդ թվում՝ վրացերեն, հայերեն գրություններ կան։
Դրա մասին վկայում են դեպքի առնչությամբ տարածված տեսանյութերը։
ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը ի պատասխան «Արմենպրեսի» հարցման՝ արդյոք Հայաստանի համապատասխան մարմիններն ուշադրության տակ առել են այն հանգամանքը, որ Նոր Զելանդիայում մզկիթների վրա զինված հարձակում գործած անձանց զենքի վրա տարբեր լեզուներով, այդ թվում՝ հայերեն գրություն կա, ասել է. «Մենք կապի մեջ ենք Նոր Զելանդիայի պատկան մարմինների հետ՝ դեպքի հետ կապված բոլոր հարցերի շուրջ»։
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը նաեւ դատապարտել է ահաբեկչական հարձակումներն ու ցավակցություն հայտնել Նոր Զելանդիայի ժողովրդին։
«Խորը վշտով մենք մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում Նոր Զելանդիայի մեր գործընկերներին եւ ժողովրդին՝ կապված ավելի քան 40 անմեղ մարդկանց կյանքը խլած ողբերգության հետ։ Այս սգո օրը մենք Նոր Զելանդիայի ժողովրդին մեր համերաշխությունն ենք հայտնում՝ դատապարտելու բռնությունը եւ ահաբեկչությունը»,–ասված է ՀՀ ԱԳՆ—ի թվիթերյան միկրոբլոգում։
Այդ առթիվ ցավակցական հեռագրեր են հղել նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ նախագահ Արմեն Սարգսյանը։

16-03-2019





18-05-2019
Շինարարության վերելքն անխուսափելի է
Մեկնարկեց ամենամյա միջազգային մասնագիտացված տարածաշրջանային խոշորագույն ցուցահանդեսը

Քանի ...


18-05-2019
Միասնականները կմեկնարկեն հունիսի 4-ին
Դիմորդների թիվը նախորդ տարվա համեմատ կրկնակի աճել է



18-05-2019
Գինու ակցիզային հարկի նվազեցումից մինչեւ այլ հարկերի կրճատում
Պատգամավորներն օրենսգրքի վերաբերյալ ներկայացնում են առաջարկներ

Հարկային օրենսգրքում ...


18-05-2019
21-րդ դարը հայերի դարն է
Արմեն Սարգսյանը մասնակցել է «Համագործակցության գլոբալ համակարգի փլուզման ...


18-05-2019
«Մինչեւ ընկալումը չփոխվի, ոչ մի բան չի փոխվի»
Կառավարությունում քննարկվել են գերակա ոլորտում ներդրումային ծրագրերին տրվող ...


18-05-2019
Վարչապետը հանդիպում է ունեցել ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ...



18-05-2019
Մխիթարյանի շուրջ կրքերը թեժանում են
Հենրիկ Մխիթարյանը, ամենայն ...

18-05-2019
Շուրջ մեկ տարի ընդմիջումից հետո բախումները վերսկսվել են
Երեկ Գերմանիայի, Բելգիայի եւ Քուվեյթի պահանջով ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +14... +16
ցերեկը +27... +29

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO