Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.05.2019
ԶԱՆԱԶԱՆ


Հուսադրող պատկեր է ուրվագծվում

Հայաստանի կանանց սպորտային մարմնամարզությունում դրական միտումներ են նկատվում, նշմարվում են հեռանկարային մարզուհիներ։ Սակայն կայուն առաջխաղացման հասնելու համար անհրաժեշտ է լուծել մի շարք կարեւոր խնդիրներ, առանց որոնց անհնար է ապահովել մարզաձեւի զարգացումը։ Հենց այդ ամենի շուրջ էլ ծավալվեց մեր հարցազրույցը Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լիզա Չադրչյանի հետ։
—Ինչպիսի՞ն են Ձեր տպավորությունները Հայաստանի առաջնությունից։
—Սովորաբար խուսափել եմ հեռանկարները գնահատելուց, բայց հիմա կարող եմ ասել, որ հուսադրող պատկեր է ուրվագծվում։ Նախ, մեր առաջատար մարմնամարզուհի Աննա Գրիգորյանը գերազանց ելույթ ունեցավ՝ դառնալով թե՛ բացարձակ առաջնության, թե՛ առանձին վարժությունների հաղթող։
Միաժամանակ, ունենք մի շարք խոստումնալից մարզուհիներ, որոնց հետ համապատասխան աշխատանքը կարող է հանգեցնել ցանկալի արդյունքի։ Ճիշտ է, մասնակիցները շատ չէին, բայց դա էլ պայմանավորված է այն հանգամանքով, որ աղջիկների սպորտային մարմնամարզությունը սահմանափակ տարածում ունի մեր երկրում։ Երեւանում մարզաձեւով զբաղվում են միայն Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցում։ Մեկ դպրոց էլ ունենք Գյումրիում, որտեղ աղջիկների հետ աշխատանքին ներգրավված են մի քանի մարզիչներ։ Մասնագետ ունենք նաեւ Վանաձորում, սակայն նա էլ տեղում մարզագույքի բացակայության պատճառով զրկված է գործունեություն ծավալելու հնարավորությունից։ Մի ժամանակ գոնե կարողանում էր պարբերաբար մասնակցել մեր մարզադպրոցում անցկացվող պարապմունքներին, բայց անհնար է ամեն օր այդքան ճանապարհ կտրել։ Իսկ խոստումնալից աղջիկները ապագայում մեծահասակների մրցումներում իրենց դրսեւորելու համար պետք է նաեւ համապատասխան մրցակցային փորձ կուտակեն։
—Գրիգորյանի բացարձակ հաղթանակը վկայում է մրցակցության բացակայությա՞ն մասին։
—Մրցակցություն որպես այդպիսին կար։ Պարզապես Գրիգորյանը լինելով արդեն 17 տարեկան՝ կարողացավ բավականին հասուն արդյունք գրանցել։ Բայց դա չի նշանակում, որ մյուսները բացահայտ թույլ էին։ Ունենք մարզուհիներ, որոնք բավականին լավն են, պարզապես Աննան գուցե ավելի գիտակցական մոտեցում դրսեւորեց, կարողացավ հաղթահարել դժվարությունները եւ, իհարկե, փորձառությամբ գերազանցեց մյուսներին։ Նա, թերեւս, մյուսներից 3—4 անգամ շատ է մասնակցել միջազգային մրցումների։ Աննան այնքան հստակ կատարեց վարժությունները, որ խուսափեց սայթաքումներից եւ մեծ տարբերությամբ առաջ անցավ մյուս մրցանակակիրներից։ Տարիքային տարբերությունն էլ իր հերթին զգացվեց։
—Մտածո՞ւմ եք Գրիգորյանի վարժությունները բարդացնելու ուղղությամբ։
—Նա արդեն ներկայացավ բարդացված վարժություններով։ Եթե նախկինում հենացատկի բազային բարդությունը կազմում էր 13,5 միավոր, ապա հիմա հասել է 14,2—ի։ Նմանապես բարդացվել էին ազատ եւ հավասարակշռության գերանի վրա կատարած վարժությունները։ Իսկ զուգափայտերի վրա աշխատելու մեր հնարավորություններն ավելի քիչ են։ Նույն ազատ վարժություններն ուղեկցվեցին երկու սալտոներով, ինչը միջազգային մրցաշարերում բարձր տեղերի հավակնելու հույս է ներշնչում։ Եթե հաջողվի նաեւ զուգափայտերի վրայի վարժությունը հագեցնել, ապա կարող է անգամ մեդալների արժանանալ։ Ի դեպ, դեկտեմբերին Աննան Մոսկվայում մասնակցելով Միխայիլ Վորոնինի գավաթի խաղարկությանը, որը միջազգային հեղինակավոր մրցաշար է, հենացատկերում գրանցեց 4—րդ արդյունքը։
—Որքանո՞վ են ձեր մարզադահլիճի պայմանները նպաստում մարզուհիների վարպետության աճին։
—Կստեմ, եթե ասեմ, որ լավն են։ Մարզագույք, բարեբախտաբար, ունենք, սակայն պայմանները, միեւնույնն է, չեն համապատասխանում միջազգային չափանիշներին։ Իսկ դա ենթադրում է, որ յուրաքանչյուր գործիքի մոտ պետք է լինի հատուկ սպունգով լեցուն փոս, որպեսզի մարզուհին պարապելիս ընկնելուց վնասվածք չստանա։ Իսկ մեզ մոտ միակ ապահովագրողը մարզիչներն են, որոնք բազուկների ուժի հաշվին օդում բռնում են մարմնամարզուհիներին՝ նրանց փրկելով վնասվածքներից։ Մենք ընդհանրապես չունենք նման փոսեր։ Բացի այդ, օրական մեկ անգամ մարզվելով անհնար է լուրջ նպատակներ հետապնդել մեծ սպորտում։ Խորհրդային տարիներին գրեթե կլոր տարի գտնվում էինք հավաքներում եւ ամեն օր երկու մարզում էինք անցկացնում։ Իսկ հիմա չկա գումար՝ չկա հավաք։
—Աշխարհի ու Եվրոպայի առաջնություններին մեր մարմնամարզուհիների մասնակցությանը խոչընդոտում է նաեւ կանանց միջազգային մրցավար չունենալու հանգամանքը։ Ինչպե՞ս եք մտադիր լուծել այդ խնդիրը։
—Արդեն ունենք մրցավար՝ Աստղիկ Բաբայանը, որին կփորձենք ամեն կերպ աջակցել։ Բայց դա կլինի 2020 թվականի օլիմպիական խաղերից հետո. պետք է մասնակցի որակավորման համապատասխան դասընթացների։ Ես ու մեր երկու այլ մարզիչներ ունեցել ենք նման արտոնագիր, բայց կարգավիճակը հաստատելու համար անհրաժեշտ է չորս տարին մեկ քննություններ հանձնել։ Դա բարդ չէ, դժվարը քննավայր հասնելն է։
—Որքան տեղյակ եմ, աղջիկների հետ աշխատանքին ներգրավված է ԽՍՀՄ չեմպիոն Էդուարդ Գեւորգյանը։ Ինչպիսի՞ն է այդ համագործակցությունը։
—Գեւորգյանը ժամանակին մեր լավագույն մարմնամարզիկներից էր։ Նա բավականաչափ օգնել է Աննային հենացատկերը հղկելու հարցում։ Մարզում է ե՛ւ տղաների, ե՛ւ աղջիկների։ Շատ ուրախ կլինենք, եթե կարողանա ավելի հաճախ օգնել մեզ։
—Պատրաստվո՞ւմ եք մասնակցելու միջազգային մրցաշարերի։
—Սովորաբար մեկ մարզուհու գործուղելու հնարավորություն ենք ունենում։ Առանձնացրել եմ մի քանի մրցաշարեր, որոնց մասնակցելը կախված է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի ֆինանսական հնարավորություններից։ Եթե ստացվի՝ ամռանը կմասնակցենք Բաթումի մրցաշարին, իսկ դեկտեմբերին՝ Վորոնինի գավաթին։ Կա եւս մեկ մրցաշար՝ Դուբայում, որը տեղի է ունենալու ապրիլի վերջին։

Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

16-03-2019





18-05-2019
Շինարարության վերելքն անխուսափելի է
Մեկնարկեց ամենամյա միջազգային մասնագիտացված տարածաշրջանային խոշորագույն ցուցահանդեսը

Քանի ...


18-05-2019
Միասնականները կմեկնարկեն հունիսի 4-ին
Դիմորդների թիվը նախորդ տարվա համեմատ կրկնակի աճել է



18-05-2019
Գինու ակցիզային հարկի նվազեցումից մինչեւ այլ հարկերի կրճատում
Պատգամավորներն օրենսգրքի վերաբերյալ ներկայացնում են առաջարկներ

Հարկային օրենսգրքում ...


18-05-2019
21-րդ դարը հայերի դարն է
Արմեն Սարգսյանը մասնակցել է «Համագործակցության գլոբալ համակարգի փլուզման ...


18-05-2019
«Մինչեւ ընկալումը չփոխվի, ոչ մի բան չի փոխվի»
Կառավարությունում քննարկվել են գերակա ոլորտում ներդրումային ծրագրերին տրվող ...


18-05-2019
Վարչապետը հանդիպում է ունեցել ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ...



18-05-2019
Մխիթարյանի շուրջ կրքերը թեժանում են
Հենրիկ Մխիթարյանը, ամենայն ...

18-05-2019
Շուրջ մեկ տարի ընդմիջումից հետո բախումները վերսկսվել են
Երեկ Գերմանիայի, Բելգիայի եւ Քուվեյթի պահանջով ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +14... +16
ցերեկը +27... +29

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO