Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.03.2019
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Արտադրողի վրա կարելի է ազդել՝ օգնելով եւ ճիշտ ստուգելով

Իսկ փողոցային առեւտրի հետեւանքով առաջացած թափթփվածությունը պետք է վերացնել

Հայաստանում հայտարարվել է տնտեսական հեղափոխության մեկնարկի մասին։ Եվ այդ համատեքստում դրսից ներդրումների մեծ ակնկալիքներ կան։ Իսկ օտարերկրյա ներդրողը մինչ ներդրում անելը նախ համապատասխան միջավայրի ուսումնասիրություն է անում։ Եվ որոշ եզրակացություններ, օրինակ, տարածաշրջանում հնարավոր պատերազմի մասին ենթադրությունները, կարող են ազդել նրա որոշման վրա՝ ի վնաս մեզ։ «ՀՀ»—ի հետ զրույցում Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանը նկատեց, որ օտարերկրյա ներդրողները Հայաստանի մասին մանրամասն տեղեկություն չունենալով՝ կարող են աղմկոտ պատմություններից անհանգստանալ։
«Նրանք նայում են Համաշխարհային բանկի դուինգ բիզնեսի զեկույցի՝ մեզ վերաբերող ցուցանիշները՝ բիզնեսի գրանցում, համապատասխան թույլտվություններ ստանալ եւ այլն։ Դիտարկում են երկրում կոռուպցիան, ստվերը, որովհետեւ եվրոպական ֆիրմաների մեծ մասը թափանցիկ, հարկատու ճիշտ միջավայրում աշխատելու ձգտում ունեն։ Եթե տվյալ երկիրը դրանցով պայմանավորված «փնթի» է, վարկանիշով ցածր, պատվից ցածր կհամարեն տվյալ երկրում ինչ—որ բան նախաձեռնելը։ Նկատի են ունենում նաեւ աշխատուժի որակը։ Իսկ ամենակարեւորներից, որ նրանց հետաքրքրում է, երկրի տարածաշրջանային կոնֆլիկտների իրատեսական պատկերն է։ Եթե անգամ հարեւան պետությունում զինված կոնֆլիկտներ լինեն, դա նրանց հոգեբանության վրա որոշակի ազդեցություն կունենա։ Նույնքան կարեւոր գործոն է նաեւ տվյալ երկրում բիզնես օրենսդրությունը, մասնավորապես հարկային օրենսդրությունն ինչ պարբերականությամբ է փոխվում։ Ներդրողներին շատ է հետաքրքրում նաեւ՝ հնարավո՞ր է իրենց արդարացի աշխատած գումարը արտարժույթով փոխանցել իրենց պետությանը։ Որոշ երկրներում արտարժույթը դուրս տանելը խնդիր է։ Տվյալ երկրում արբիտրաժային որոշումները, դատական համակարգով լուծումները եւս հաշվի են առնում»,–նշեց Գ. Մակարյանը՝ ավելացնելով, որ այդ ուղղություններով ներդրողին պետք է բավարարել։
Տնտեսագետը կարծում է, որ Հայաստանի դեպքում ներդրումներին առանձնապես կարող են խանգարել անընդհատ նշվող կոնֆլիկտները։ Նա որպես օրինակ բերում է Իրանի հետ կապված սանկցիաները. «Կամ՝ ամեն օր մամուլում ասում են՝ այսքան կրակոց եղավ Ադրբեջանի կողմից, եւ այլն»։ Մակարյանի խոսքերով, արտասահմանցին չի հասկանում՝ որտեղ է գտնվելու, դա իր բիզնեսից որքան է հեռու։ Եվ այդ ամենը հոգեբանորեն կարող է իրեն անհանգստացնել։ Ասում է, որ մեր պարագայում նրանց կանհանգստացնի նաեւ աշխատուժի առկայությունը, մյուս կողմից էլ՝ դատական համակարգը։ «Այս ամենի առկայությամբ, ներդրումների համար լավագույն դեպքում 50/50 հավանականություն է մնում»,—նշեց մեր զրուցակիցն ու ավելացրեց, որ հայերին, որոնք իրենց երկիրը լավ գիտեն, գալիս—գնում են, ամեն հարցի լավ տիրապետում են, գոռում—գոչյունները, պատերազմի խոսակցությունները կարող են չանհանգստացնել։ Միության նախագահը գաղտնիք չի համարում, որ հիմա եթե ներդրումներ կան՝ հայերի դրդելով կամ հայերի երաշխավորությամբ են գալիս. «Իսկ օտարերկրացիները դեռ կարող է էլի սպասեն, մինչեւ կողմնորոշվեն»։
Հայկական արտադրանքի՝ որոշ դեպքերում անհրաժեշտ միջազգային չափանիշներին չհամապատասխանելու պատճառով արտահանման չօգտագործված ներուժի մասով նկատեց, որ արտադրողների վրա կարելի է ազդել երկու ճանապարհով՝ օգնելով եւ ճիշտ ստուգելով։ Բայց բարձրաձայնում է, որ մենք ո՛չ առաջինն ենք լավ անում, ո՛չ էլ երկրորդը։ Ըստ Մակարյանի, օգնելու մասով համապատասխան ինստիտուտները պետք է գրագիտություն ուսուցանեն, այսինքն՝ տրվեն ուղեցույցներ, խորհուրդներ, փաստաթղթեր, իրազեկեն, ստիպեն, որ տվյալ արտադրությամբ զբաղվող գործարանը տեղեկանա՝ ինչպես պետք է կազմակերպի արտադրությունը։ Այսպես է մեկնաբանում. «Սննդի արդյունաբերության ոլորտում կան վտանգների, ռիսկերի կառավարման, գնահատման եւ դրանց կանխարգելման գործընթացներ, որոնք այդօրինակ ընկերությունները պետք է իմանան ու ներդնեն, բայց որպեսզի այդ ներդրումը ստուգեն՝ կա, թե ոչ, ստուգումները պետք է ճիշտ կատարեն»։ Սննդի անվտանգության պետական ծառայությունը պետք է դա անի ոչ թե տուգանելու համար, այլ բացերի համար տեղեկացնելու։ Խորհրդատվական ընկերություններ կան, որոնք անհրաժեշտ համակարգերը կարող են մշակել, ներդնել։
Մի բան էլ՝ Գագիկ Մակարյանը կողմ է Հայաստանում փողոցային առեւտրի հետեւանքով առաջացած թափթփվածության վերացմանը։ Խնդրի կարգավորման համար որպես տարբերակ առաջարկում է շուկա կամ «բազար» ասվածի ասիական կոլորիտի ինչ—որ մի մասը պահպանել՝ դրան ավելի ինտելեկտուալ ձեւ տալով։ «Այդ շուկաները կոլորիտ են։ Հայաստանում էլ տուրիստներից շատերին դուր է գալիս, բայց փողոցների անկյուններում հատկապես մսամթերք, ձկնամթերք վաճառելը բավականին ռիսկային է։ Ձուկն ու միսը շուտ փչանում են, էլ չեմ ասում՝ փողոցի փոշին, ծանր մետաղները նստում են մթերքի վրա։ Պահպանման ռեժիմներ չկան»,—նկատում է ու որպես մեկ այլ տարբերակ նշում, որ կարելի է որոշակի հիգիենիկ պայմաններ ստեղծել, տաղավարների տիպային ձեւեր սարքել՝ սիմվոլիկ վարձավճարով, կամ էլ պետք է ուղղակի վերացնել։ Նա հավատացնում է, որ Հայաստանում սննդի անվտանգության պահանջների կատարումը գտնվում է ցածր մակարդակի վրա։ Մակարյանը նաեւ բարձրաձայնում է, որ արագ արձագանքման մեխանիզմներ պետք է ստեղծվեն. «Պետական գրանցման ռեգիստրում պետությունը վերահսկելու եւ օգնելու ինչ—որ մեխանիզմներ պետք է ունենա»։
Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ

16-03-2019





20-03-2019
Ավելի թափանցիկ եւ արդյունավետ պետական գնման համակարգ
Խորհրդարանականները կողմ են վերահսկողության մեխանիզմների մեծացմանը

ԱԺ ֆինանսավարկային ...


20-03-2019
«Մոսկվայի պետական համալսարանն ինձ համար հարազատ կրթօջախ է»
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Մոսկվայի Միխայիլ ...


20-03-2019
Հյուրընկալել է Լեւոն Արոնյանին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Հայաստանի առաջատար ...


20-03-2019
Ավելի խորացնել երկկողմ հարաբերությունները
ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է Բունդեսթագի նախագահի հետ



20-03-2019
Ընդունել է ամերիկահայ գործարար եւ բարերար Ջեյմս Թուֆենկյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է ամերիկահայ գործարար, բարերար ...


20-03-2019
Քննարկվել են համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանական զարգացման բանկի (KfW) ...


20-03-2019
Տավուշի նորանշանակ մարզպետը՝ Մայր Աթոռում
Երեկ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց ...



20-03-2019
Ինը տասնյակ ներդրումային ծրագիր՝ քննարկման փուլում
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ ...

20-03-2019
Իրանը Թուրքիայի հետ համատեղ գործողություններին չի մասնակցել
Երեկ թուրքական ԶԼՄ—ները, այդ թվում՝ TRT լրատվական ...

20-03-2019
«Միշտ ձգտել եմ նոր մարտահրավերների»
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կազմում 14 ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO