Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.10.2019
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Ավելի թափանցիկ եւ արդյունավետ պետական գնման համակարգ

Խորհրդարանականները կողմ են վերահսկողության մեխանիզմների մեծացմանը

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արտակ Մանուկյանի նախաձեռնությամբ երեկ տեղի ունեցավ գնման ընթացակարգերի կիրառման հնարավորությունները եւ Համաշխարհային բանկի վարկային ծրագրերի տեսանկյունից դրանց ներդաշնակեցման հեռանկարներին վերաբերող աշխատանքային քննարկում Համաշխարհային բանկի գնումների հարցերով պատվիրակության ներկայացուցիչների եւ խորհրդարանականների միջեւ։
ՀԲ—ի վերլուծությունների եւ նորարարության գլոբալ պրակտիկայի ղեկավար, կենտրոնական Եվրոպայի եւ Ասիայի մասով պատասխանատու Կրիշնա Կումարը խոսեց պետական գնումների համաշխարհային միտումներին՝ թվայնացում, նորարարություն եւ նորագույն տեխնոլոգիաների կիրառում եւ Հայաստանի վրա այդ միտումների ազդեցության մասին։ Նա նշեց, որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում պետական գնումները կազմում են ՀՆԱ—ի 10—15 տոկոսը, ինչը վերահսկողություն իրականացնող մարմիններից պահանջում է մեծ ջանքեր հասկանալու համար, թե ինչ խնայողություններ կարելի է անել եւ այլն։ Բավականին արագ ընթացող տեխնոլոգիական փոփոխություններն ամբողջ աշխարհում հանգեցնում են ինովացիաների զարգացման։ Կ. Կումարի խոսքով, հիմնարար հարց է դառնում նորագույն տեխնոլոգիաների օգտագործումը պետական գնումներ կատարելու ժամանակ։ Այսօր բազմաթիվ երկրներում գոյություն ունի էլեկտրոնային գնումների համակարգը, իսկ որոշ երկրներում սկսել են կիրառել նաեւ արհեստական բանականությունը։ «Արհեստական բանականությունը մեծ դեր կարող է ունենալ ռիսկերի կառավարման առումով՝ ապահովելով լավ վերլուծության հնարավորություն։ Այն կարող է օգնել նաեւ հասկանալու բարեվարքության խնդիրները, օրինակ՝ մրցույթների անցկացման գործընթացում, վատ կառավարման դեպքերը բացահայտելու համար»,–ասաց նա։
Մեծ ուշադրություն է դարձվում նաեւ գնումների տվյալների վերլուծությանը։ ՀԲ պատվիրակությունն աշխատանքներ է տանում ՀՀ կառավարության հետ տվյալների վերլուծության հնարավորությունները բացահայտելու ուղղությամբ, նաեւ աշխատում են բիզնես բանականության վրա, որպեսզի լրամշակվի եւ ներդրվի այս վերլուծական գործիքը, ինչպես նաեւ պարզելու, թե որքանով են այս մոդուլները կիրառական։ «Մենք կարեւորում ենք տվյալների ճիշտ հավաքագրումն ու օգտագործումը, ինչը կարող է նվազեցնել համակարգի անարդյունավետությունը։ Դա նաեւ կօգնի բարեփոխել օրենքները ավելի լավ արդյունքների հասնելու համար։ Միաժամանակ դա հնարավորություն կտա քաղաքացիներին վստահ լինելու, որ կառավարությունը խելամտորեն է օգտագործում հարկատուի փողերը»,–մանրամասնեց փորձագետը, ապա շարունակեց, որ Հայաստանում էլեկտրոնային գնումների համակարգը կարելի է ինտեգրել այլ համակարգերին, օրինակ՝ կապալառուների գրանցման, հարկային վճարումների համակարգերին եւ այլն։ Այս գործընթացը հնարավորություն կտա կրճատելու պետական գնումների շրջափուլի շրջանակը եւ բարձրացնել բոլոր կողմերի փոխվստահությունը։
ՀԲ—ն խրախուսում է վարքագծային գիտելիքների կիրառումը, քանի որ փորձը ցույց է տվել, որ միայն տեխնիկական լուծումները բավարար չեն։ Որքան էլ լավը լինեն օրենքներն ու ենթաօրենսդրական ակտերը, եթե վարքագիծը եւ մտածելակերպը չեն փոխվում, ապա խնդիրները չեն լուծվի։ Կան մի շարք երկրների օրինակներ, երբ քաղաքացիների հետ հարաբերվելու վարքագիծը փոխելով՝ ավելացել են հարկային մուտքերը։ Որպես վարքագծային փոփոխություն պատժի մոդելի կիրառումից խրախուսման մեթոդների անցումը նույնպես բարենպաստ ազդեցություն է ունենում։
Կ. Կումարը նկատեց, որ Հայաստանում գործում է էլեկտրոնային գնումների բավականին համակողմանի համակարգ, որը ներառում է բյուջեն եւ գանձապետարանը։ Իրենց կողմից կատարել են արագ գնահատում, հասկանալու համար, թե ինչպիսի թերություններ կան եւ ինչպես կարելի է դրանք շտկել՝ հաշվի առնելով այլ երկրների փորձը։ «Կառավարման համակարգը կապված է բյուջեին եւ գանձապետարանին, գնվող ապրանքները պատշաճ կերպով դասակարգված են, բոլոր պետական գնումները իրականացվում են էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով եւ, չեմ կարծում, որ Հայաստանում օգտագործում են կապիտալ ծախսերը էլեկտրոնային համակարգի միջոցով։ Միեւնույն ժամանակ պետք է նշել, որ համակարգը պետք չէ թողնել ինքնահոսի, այլ անհրաժեշտ է շարունակաբար բարելավել»,–ասաց նա՝ առաջարկելով ներդնել եկամուտների ստացման ինքնագեներացման համակարգ։ Այդ հարցը ներկայումս քննարկում են ՀՀ ֆինանսերի նախարարության հետ, որպեսզի համակարգը դառնա ինքնաբավ հետագայում ավելի ընդլայնելու միտումով։
ՀԲ գնումների վարչության ղեկավար, գործառնական գնումների հարցերով պատասխանատու Վինեյ Շարման նշեց, որ ուսումնասիրում են Հայաստանի գնումների համակարգը հասկանալու համար, թե արդյոք բավարար արդյունավետ եւ թափանցիկ է այն եւ պահպանվում է «արժեք փողի դիմաց» սկզբունքը։ «Այս գնահատման արդյունքում կցանկանայինք, որպեսզի Հայաստանը ներպետական գնումների համակարգն օգտագործի Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող ծրագրերի համար։ Սա թույլ կտա, որ Հայաստանն իրենց ավելի շատ զգա այդ ամենի սեփականատերը եւ երկրում զարգացնի կարողությունները»,–ասաց Շարման։
Տարբեր երկրների փորձը ցույց է տվել, որ համակարգի թափանցիկության բարձրացումը նվազեցնում է կոռուպցիոն ռիսկերի հավանականությունը։ Այդ առումով, կարեւոր է հասկանալ, թե քաղաքացիներին ներգրավելու արդյունքում որքանով կարելի է բարձրացնել թափանցիկության աստիճանը։ Խնդրի լուծման առումով փորձագետը անելիքներ է տեսնում նաեւ ԱԺ մակարդակում։ ՀԲ համանախագահությամբ վերջերս մշակվել է գործիքակազմ, այն կոչվում է «Մեթոդաբանություն պետական գնումների համակարգերի գնահատման համար», որը գնահատում է պետական գնումների համակարգի տարբեր բաղադրիչները՝ իրավակարգավորման դաշտը, շուկայի կարողությունը, գործառնությունները եւ այլն։ Շարման նշեց, որ Հայաստանի կառավարությունն իր հետաքրքրությունն է ցուցաբերել այս գործիքակազմի հանդեպ։
Արտակ Մանուկյանի խոսքով, հաշվի առնելով ՀԲ փորձը, որը տարբեր երկրներում իրականացնում է խորհրդատվական եւ աջակցման ծրագրեր, կարող է նպաստել պետական գնումների համակարգն ավելի թափանցիկ դարձնելուն, ոլորտում առկա խնդիրները լուծելուն եւ խորհրդարանական վերահսկողության մեխանիզմների կատարելագործմանը։ «Գնումների համակարգը տնտեսության հետ զարգացող, փոփոխվող համակարգ է ,եւ այս տեսանկյունից կան նորանոր զարգացումներ, որոնցում խորհրդարանն ունի իր դերակատարումը, ինչպես օրենսդրական նախաձեռնությունների, այնպես էլ ընթացիկ վերահսկողության իրականցման առումով»,–ասաց պատգամավորը։ Ոլորտում գործընթացները թափանցիկ եւ արդյունավետ դարձնելու, ռիսկերը նվազեցնելու նպատակով առաջնահերթ է դառնում ամբողջովին էլեկտրոնային գնումների համակարգի ներդրումը։
Լրագրողների հետ զրույցում Մանուկյանը նշեց, որ պետական գնումների համակարգը 2011 թվականից համահունչ է Առեւտրի համաշխարհային կազմակերպության պետական համաձայնագրերի լավագույն չափանիշներին, բայց ի տարբերություն այլ երկրների, որտեղ ոլորտը կանոնակարգվել է ինստիտուտների զարգացման ճանապարհով, Հայաստանի դեպքում օրենսդրական դաշտը համապատասխանեցվել է առանց համապատասխան ինստիտուտների կայացման։ «Մեր խոցելի տեղը ոչ թե օրենսդրությունն է, այլ իրավակիրարկումը, այսինքն՝ նույն օրենսդրությունով կարող ենք լավագույն ուղերձները հղենք, բայց երկրորդային օրենսդրութամբ կամ հավելյալ՝ տրանսակցիոն ծախսեր առաջացնելով նվազեցնենք գրավչությունը»,–մեկնաբանեց Մանուկյանը։
Պետական գնումների համակարգում ՏՏ լուծումների եւ արհեստական բանականության օգտագործման առումով պատգամավորը նկատեց, որ մինչեւ դրան հասնելը անհրաժեշտ է գործող համակարգում ախտորոշել կոռուպցիոն ռիսկերը, բացառել դրանք, հետո միայն կիրառել նորագույն տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները։ «Երբ առկա բազայի վրա ստեղծվեց էլեկտրոնային գնումների համակարգը, մենք ունեցանք մի իրավիճակ, երբ ավելացան նաեւ տեխնոլոգիական ռիկսերը։ Օրինակ՝ 2016—17 թթ. մրցույթների 20 տոկոսը չէր կայանում, քանի որ թղթային տարբերակում առկա խնդիրներն առանց լուծվելու տեղափոխվեցին էլեկտրոնային հարթակ»,–ընդգծեց պատգամավորը։
Աշխատանքային նման քննարկումները շարունակական են լինելու։ Արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպում կազմակերպել հունիսին, երբ ՀԲ պատվիրակությունը Հայաստան կժամանի իր ուսումնասիրությունների արդյունքները եւ գնահատականը ներկայացնելու համար։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

20-03-2019





19-10-2019
Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի անդամ
Ի՞նչ անելիք ունենք այդ կարգավիճակում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Մեր ...


19-10-2019
Լրագրողական կրթության խոստումնալից ընթացքը
Նշվեց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 20-ամյակը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


ԵՊՀ գիտական ...


 
19-10-2019
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Աղբը քանի իրար տաս՝ հոտը կելնե»

Իմաստուն խորհուրդ ...


19-10-2019
Նոր ու ժամանակակից գրապահարաններ թանգարան-ինստիտուտին
Հայ բարեգործի շնորհիվ Հայոց ցեղասպանության պատմությունը ամփոփող գրականությունն ...


19-10-2019
Չկենտրոնացնել, չկուտակել ամեն ինչ մեկ վայրում եւ մեկ ձեռքում
Էրեբունի-Երեւանի տոնակատարությունների կազմակերպման տրամաբանությունը փոխվել է

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Դժվարին ...


19-10-2019
Զգացմունքների մաքրությունը...
Օրերս ՀԲԸՄ համերգասրահում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի ...


19-10-2019
Լրագրողական կրթության խոստումնալից ընթացքը
Նշվեց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 20-ամյակը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


ԵՊՀ գիտական ...



19-10-2019
Գյումրիի թանգարաններն էլ կոտրեցին կարծրատիպերը
Շիրազի հուշատուն-թանգարանը՝ որպես ...

19-10-2019
«Կուզենայի, որ երեւանցիներն ավելի շատ զբաղվեն սպորտով»
«Էրեբունի-Երեւան» տոնից ավանդաբար անմասն չեն ...

19-10-2019
Երջանկության բանաձեւը
Հայը, hայերենն ու Հայաստանը անխզելի միասնություն ...

19-10-2019
Այն, ինչ անվերահսկելի է, միշտ վտանգավոր է
Թուրքիան տոնայնությունը փոխելով՝ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO