Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.07.2019
ԱՇԽԱՐՀ


Իրանը Թուրքիայի հետ համատեղ գործողություններին չի մասնակցել

Երեկ թուրքական ԶԼՄ—ները, այդ թվում՝ TRT լրատվական ցանցը հայտնել են, որ ըստ այդ երկրի ՆԳ նախարար Սուլեյման Սուuլուի հայտարարության, առավոտյան ժամը 8—ից Անկարան ու Թեհրանը համատեղ ռազմական գործողություններ են իրականացնում PKK—ի դեմ, ինչի նպատակն Իրանի համագործակցությամբ PKK—ն «արամատախիլ» անելն է։
Թուրքական ԶԼՄ—ներում հրապարակված այդ տեղեկությունն անմիջապես արտացոլում գտավ նաեւ իրանականներում, այդ թվում՝ պաշտոնական «Irna», ինչպես եւ Հեղափոխության պահապան գվարդիայի տեսակետներ արտահայտող «farsnews» գործակալություններում։ Սակայն ժամեր անց նշյալ գործակալությունները, հղում անելով Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի բարձրաստիճան պաշտոնյայի տրամադրած տեղեկությանը, չնշելով նրա ով լինելը, հերքել են Իրանի մասնակցությունը։ Իրանցի պաշտոնյան նշել է. «Թուրքիայի բանակն ընդդեմ PKK—ի ռազմական գործողություններ է իրականացնում երկրի արեւելյան սահմանամերձ շրջաններում, սակայն իրանական զինուժը որեւէ մասնակցություն չունի դրանցում»։ Իրազեկ այդ աղբյուրը նաեւ շեշտել է, որ Իրանի զինուժը խիստ կպատժի ցանկացած խմբի, որը կփորձի հարվածել երկրի անվտանգությանը սահմաններից ներս։
PKK—ի դեմ Թուրքիայի հիշյալ գործողությունները, ինչպեսեւ մարտի 16—ին Իրաքի հյուսիսում Խաքուրք շրջանի ռմբակոծությունը ըստ երեւույթին պայմանավորված են եղել քրդերի գլխավոր տոնի՝ Նովրուզի մոտենալով, բացառված չէ, որ նաեւ տեղական ընտրություններով։ 1984—ից ի վեր, երբ PKK—ն զինված պայքար է սկսել Թուրքիայի իշխանությունների դեմ, մինչեւ անցյալ դարի 90—ականների երկրորդ կեսը, Նովրուզի ժամանակ, որ Թուրքիայում միայն քրդերն են տոնում, բախումները կտրուկ սաստկանում են։ Ուստի հնարավոր է նաեւ, որ հիշյալ գործողությունները պրոֆիլակտիկ բնույթ են կրել՝ ընտրությունների նախօրեին իրավիճակի հնարավոր սրացումը կանխարգելելու նպատակով։
Մինչեւ ԽՍՀՄ—ի փլուզումը Նովրուզը պաշտոնապես տոնում էին միայն Իրանում ու Աֆղանստանում, իսկ ոչ պաշտոնական՝ Կենտրոնական Ասիայի հանրապետություններում։ Նովրուզը համարվում է նաեւ քրդերի խոշորագույն տոնը, ինչը բխում է նրանց իրանական ծագումից։ Ուստի Թուրքիայում մինչեւ 1995թ. այն տոնում էին միայն քրդերը, այն էլ ոչ պաշտոնապես։ Բայց քանի որ վերջիններիս եւ Թուրքիայի զինված ուժերի միջեւ բախումները, ինչպես նշվեց, վերջին տասնամյակների ընթացքում ուժգնանում էին հենց Նովրուզի տոնակատարությունների ժամանակ, Անկարան արգելել էր այդ տոնը։ Սակայն, երբ թուրքալեզու նորանկախ երկրներում սկսեցին պաշտոնապես տոնել Նովրուզը, Թուրքիան, խուսափելով բացառություն կազմելուց, 1995թ. որոշեց այն դարձնել Թուրքիայի պաշտոնական տոն։ Ավելին, սկսվեցին հսկայական քարոզչական աշխատանքներ իրականացնել իբրեւ համաթուրքական տոն ներկայացնելու ուղղությամբ։ Խեղաթյուրելով պատմական փաստերը, թուրք գիտնականները Նովրուզը կապեցին թուրք ժողովրդի էպոսի՝ «Դեդե Քորքուդի» հետ։ Ըստ էպոսի, թուրք ցեղն այդ օրն ազատագրվել է Միջին Ասիայում գտնվող Էրգենեքոն լեռից։ Ադրբեջանը եւս տոնում է Նովրուզը, բայց ազգային ինքնության լուրջ խնդիր ունի եւ այս ուղղությամբ ջանք չի խնայում, ուստի 2000թ. ապրիլի 8—9—ը մեծ շուքով նշեց «Դեդե Քորքուդի» 1300—ամյակը։ Սա այն դեպքում, երբ ըստ մի շարք աղբյուրների, էպոսը 13—րդ դարում գրի է առել մոնղոլ մի պատմաբան, իսկ 17—րդ դարում թուրք պատմաբաններից մեկն այն ընդունել է որպես թուրքական ցեղի ծագման սկզբնաղբյուր։ Նովրուզի «թուրքացման» միտումը թերեւս պայմանավորված է նախ Թուրքիայի իշխանությունների եւ քուրդ բնակչության միջեւ ստեղծված անջրպետի կրճատման ակնկալիքով ու տոնակատարությունների վերահսկման կարելիությամբ, ապա թուրքական աշխարհի միասնականության պահպանմամբ։ Այսուհանդերձ, չմեղանչելով արդարության դեմ, նշենք, որ թուրք եզակի պատմաբաններ, ինչպես օրինակ, պրոֆեսոր Իլբիր Ուլթաիլը, դեռեւս 2012թ. մարտի 22—ին Նովրուզի մասին «Միլիյեթ» օրաթերթում գրած հոդվածում շեշտել է, որ այն թե՛ անվամբ եւ թե՛ բովանդակությամբ զուտ իրանական տոն է եւ այն թուրքական համարելն անիմաստ է։ Ապա հավելել է, որ հետագայում հարեւան ժողովուրդները Նովրուզը տոնել սովորել են իրանցիներից։

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ

20-03-2019





18-07-2019
Եվրամիության դռները փակվում են Թուրքիայի առջեւ
Այդ երկրի գործողությունները սպառնում են Եվրոպայի էներգետիկ անվտանգությանը

Լուսինե ...


18-07-2019
Դադիվանքում 100 մետր երկայնքով հենապատ է կառուցվում
Վերականգնման ի՞նչ աշխատանքներ են ընթանում վանական համալիրում

Լիանա ...


18-07-2019
Առաջնորդ եւ կառավարիչ
Կառավարումը գործունեության այն տեսակն է, երբ կառավարողի նպատակադրումը իրականացվում ...


18-07-2019
Պոլ Վալերին եւ «Ինտելեկտի մաթեմատիկան»
Շեքսպիրի առիթով. «Ինքնին նա ոչինչ էր»

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


«Ի՞նչն ...


18-07-2019
Նպատակը պետական գնումների համակարգը ճկուն դարձնելն է
Այն կպահպանի արդար մրցակցության սկզբունքը եւ զերծ կլինի ...


18-07-2019
Քննարկել են Հայաստան-Վատիկան կապերի զարգացման հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է Հայաստանում Սուրբ աթոռի ...



18-07-2019
Զգեստը՝ տեղական բրենդի
Աննա Հակոբյանը հայկականը ներկայացնում է ...

18-07-2019
Ինչ պատկեր է նկարել սեյսմիկ խոցելիության գնահատումը
Մեր դպրոցների ֆիզիկական վիճակը՝ ըստ ...

18-07-2019
Ըմբիշները մոտենում են որոշիչ հանգրվանի
Աշնանը կայանալիք աշխարհի առաջնությանը Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO