Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.04.2019
ԶԱՆԱԶԱՆ


«Միշտ ձգտել եմ նոր մարտահրավերների»

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կազմում 14 հանդիպում անցկացրած դարպասապահ Արսեն Բեգլարյանը, որը վերջերս համալրել է բելառուսական «Լուչ» ակումբի շարքերը, նոր թիմի մամլո ծառայությանը տված ծավալուն հարցազրույցում անդրադարձել է արտերկրում ելույթները շարունակելու պատճառներին, մեր ընտրանու հեռանկարներին եւ այլ խնդիրների։
—Ճի՞շտ է, որ մինչ մեր ակումբի հետ պայմանագիր կնքելը մի քանի անգամ եղել եք Բելառուսում։
—Միանգամայն։ Եթե չեմ սխալվում, առաջին անգամ դա տեղի է ունեցել 2013 թվականին՝ Հայաստանի երիտասարդական հավաքականի հետ։ Բորիսովոյում անցկացված ընտրական խաղում 1։0 հաշվով հաղթեցինք ձեր հավաքականին։ Եվս մեկ անգամ այստեղ խաղացել եմ «Ալաշկերտի» կազմում. Չեմպիոնների լիգայի խաղում 1։1 հաշվով բաժանվեցինք ԲԱՏԵ—ից, ինչը լավ հաշիվ էր առաջին հանդիպման համար։ Այնպես որ, Բելառուսից հաճելի հիշողություններ ունեմ։
—«Վիքիպեդիայից» տեղեկացանք, որ Ձեր ֆուտբոլային ուղին սկսել եք «Կուբանի» մարզադպրոցում, ապա տեղափոխվել «Կրասնոդարի» ակադեմիա։
—Դա այնքան էլ չի համապատասխանում իրականությանը։ Սկսել եմ Կրասնոդար քաղաքի մարզադպրոցում, որն այն ժամանակ ղեկավարվում էր «Կուբանի» կողմից։ Բայց հետո ակումբը սեփական ինտերնատը բացեց, եւ 17 տարեկանում ավարտեցի այն։ 2011—ին «Կրասնոդարն» անսպասելիորեն անցավ Ռուսաստանի պրեմիեր լիգա եւ սկսեց փոխարինողների կազմ հավաքագրել։ Ի թիվս այլ խաղացողների ընտրեցին նաեւ ինձ։ Իսկ «Կրասնոդարի» ակադեմիայի սան չեմ եղել, սակայն կարող եմ այդ ակումբն ինձ համար հարազատ անվանել, քանզի նրա հետ եմ կնքել իմ առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը։
—Տեղեկություն կա նաեւ, որ 18 տարեկանում առաջարկներ ունենալով ռուսական մի քանի ակումբներից՝ նախընտրել եք տեղափոխվել Հայաստան։
—Այո, որովհետեւ ՀՖՖ—ն որոշել էր, որ Հայաստանի առաջնությունում պետք է խաղան միայն տեղացի դարպասապահներ կամ էլ ծագումով հայ մարզիկներ։ Դրա արդյունքում բոլոր լեգիոներ դարպասապահները հեռացան երկրից։ Դա գրավիչ իրավիճակ էր, որովհետեւ կարող էի պայքարել իմ տարիքային խմբի հավաքականում ընդգրկվելու համար եւ մասնակցել բարձրագույն խմբի առաջնությանը։ Ռուսաստանում մնալու եւ Հայաստանի հավաքականում խաղալու դեպքում այնտեղ կհամարվեի լեգիոներ եւ կբախվեի սահմանափակման արգելքի։ Իսկ Հայաստանում հնարավորություն ունեի ընդգրկվելու մինչեւ 19 տարեկանների հավաքականում եւ հայտնվել հավաքականների մարզիչների ուշադրության կենտրոնում, ինչն ավելի գրավիչ էր, քան Ռուսաստանում փոխարինողների կազմում կամ ցածր լիգաներում հանդես գալը։ Համոզված եմ, որ ճիշտ որոշում եմ կայացրել։ Կարծեմ, նորամուտիցս 6—8 ամիս անց հրավիրվեցի ազգային հավաքական։
—Այսինքն՝ այնքան էիք ցանկանում հայտնվել Հայաստանի հավաքականում, որ հրաժարվեցիք ռուսական ակումբների ավելի խոշոր առաջարկներից։
—Իհարկե։ Դեռ 2011 թվականին, երբ խաղում էի «Կրասնոդար—2»—ում, հրավիրվեցի Հայաստանի պատանեկան հավաքական եւ շատ տպավորված էի այնտեղի մթնոլորտով։ Առավել եւս, որ հայ եմ եւ հայրենասիրական զգացմունքներ ունեմ։
—Արդյունքում մի քանի տարի հանդես եկաք Հայաստանում եւ տարբեր թիմեր փոխեցիք։ Չէի՞ք ծրագրում այդքան երկար մնալ այնտեղ։
—Իհարկե ոչ։ Բայց ֆուտբոլում երբեք չես կարող կանխատեսել ապագադ։ Ի սկզբանե Հայաստանի առաջնությունը որպես ցատկահարթակ էի դիտարկում։ Հատկապես որ այնտեղ խաղալով հնարավորություն ունեի լինել Հայաստանի հավաքականում, որտեղից ավելի հեշտ է արտասահմանյան ակումբում հայտնվել։
—Հավաքականի կազմում ամենահիշարժան դրվագներից մեկը դանիացի Քրիստիան Էրիկսենի իրացրած 11—մետրանոցի հետ մղելն է։
—Բնականաբար։ Հավանաբար դեռ երկար կհիշեմ այդ պահը, սակայն չեմ ցանկանում շատ տարվել դրանով եւ քիչ եմ մտաբերում։ Ձգտում եմ, հաճախ ունենալ նման հիշարժան պահեր։
—Հաճա՞խ եք 11 մետրանոցներ հետ մղում։
—Չէի ասի։ Չեմ կարծում, թե 11—մետրանոց հետ մղելը մեծ նվաճում է։ Պարզապես այդ խաղի նշանակությունը շատ բարձր էր. քանի որ Էրիկսենը համաշխարհային ֆուտբոլի աստղ է, այդ պատճառով էլ տվյալ դրվագին մեծ նշանակություն են տվել։
—Ինչո՞ւ անցյալ տարի որոշեցիք հեռանալ Հայաստանի առաջնությունից եւ տեղափոխվել Լատվիա, որտեղ խաղամակարդակն ավելի բարձր չէ։
—Չէի ասի, թե «վերջապես այդպես որոշեցի»։ Վաղուց էի ձգտում խաղալ արտասահմանում։ Դրանից մեկ տարի առաջ էլ տարբերակներ կային, բայց խափանվեցին։ Իսկ 2018 թվականին այդպիսի հնարավորություն ընձեռնվեց։ Այն ժամանակ Հայաստանի առաջնությանը 6 թիմ էր մասնակցում, այն գրեթե մեկ քաղաքի մրցաշար էր, որովհետեւ հինգ թիմ Երեւանից էին։ Այդ պատճառով տնային ու արտագնա խաղերի միջեւ տարբերություն գրեթե չկար։ Հիմա Հայաստանում իրավիճակը փոխվել է, թիմերը շատացել են, ֆուտբոլային քարտեզն ընդլայնվել է եւ նախադրյալներ կան, որ ավելի լավ կլինի։
—Բելառուսի առաջնությունը նո՞ր աստիճան է։
—Միանշանակ։ Նույնիսկ եթե նայենք վարկանիշին, ապա Բելառուսի առաջնությունը զգալիորեն բարձր է հայկականից ու լատվիականից։ Այստեղ շատ են լավ թիմերը, որոնց հետ հետաքրքիր է մրցելը։ Ինձ համար սա մեծ քայլ առաջ է՝ ակումբային կարիերայիս առայժմ ամենամեծ մարտահրավերը։
—Ինչպե՞ս ստացվեց, որ Ազգերի լիգայում Հայաստանը ջախջախեց իր գլխավոր մրցակից Մակեդոնիային, սակայն պարտվեց Ջիբրալթարին եւ չանցավ կիսաեզրափակիչ, որտեղ կարող էր հանդիպել Բելառուսին։
—Շատ ցավալի էր, բայց կարող եմ ասել միայն, որ սա ֆուտբոլ է։ Նույնիսկ Չեմպիոնների լիգայի վերջին խաղերում տեսնում ենք, որ կարող է ամեն ինչ պատահել, եւ գլխավոր ֆավորիտը կարող է պարտվել խոշոր հաշվով։ Հետո Ջիբրալթարի նկատմամբ համոզիչ ռեւանշի հասանք, սակայն դա արդեն ոչինչ չէր փոխում։ Դա մեզ համար դաս կլինի, ճիշտ հետեւություններ կանենք եւ առաջ կշարժվենք։ Նոր ընտրական փուլ է մեկնարկում, որը սկսում ենք բոսնիացիների դեմ արտագնա բարդ խաղով։ Պետք է ջանքեր գործադրենք, որպեսզի Ազգերի լիգայում ձախողվելուց հետո վերականգնվենք երկրպագուների աչքերում։
—Հիմա Հայաստանը լավագույն սերունդ ունի՞։
—Հավանաբար լավագույն սերունդը վեց տարի առաջ էր, երբ մեր թիմը «Եվրո—2012»—ին մասնակցելու հնարավորություն ուներ։ Յուրաքանչյուր թիմ իր մարզավիճակի գագաթնակետն ունի, եւ հուսով եմ, կհայտնվի նոր սերունդ, որը կգերազանցի նախորդի ցուցանիշները։
—Հավանաբար, Հայաստանում մեծ սպասելիքներ կան Հենրիխ Մխիթարյանից։
—Ֆուտբոլը չափազանց թիմային խաղ է, նույնիսկ ավելի շատ, քան բասկետբոլը, որում խաղում են 5—ով եւ գրեթե միայնակ կարելի է հաղթել։ Ֆուտբոլում դա անհնար է, միայնակ ոչինչ չես կարող անել։ Միգուցե, որոշ տարեց երկրպագուներ կասեն, որ Պելեն ու Մարադոնան միայնակ կարողանում էին հաղթել, բայց նրանք աստղային թիմակիցներ ունեին։

Թարգմանեց
Հրայր ՆԱԶԱՐՅԱՆԸ

20-03-2019





26-04-2019
Պարզապես չէր սիրում շատ երեւալ
Բայց գործն էր երեւում, ու այսուհետ բացը կերեւա



26-04-2019
Խցերի «վոլչոկների», «զոն նայողների» ու wi-fi սարքերի մասին
ԱԱԾ-ի խուզարկությունն ու արդարադատության նախարարի պարզաբանումը

Կառավարության երեկվա ...


26-04-2019
Ազդարարվել է նախագահական նոր ծրագրի մասին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ ...


26-04-2019
Վարչապետն ընդունել է Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալ ...


26-04-2019
«Հայաստանը տեսնում եմ ուժեղ երկիր»
Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը հյուրընկալել են ամերիկահայ ...


26-04-2019
Իրավունք, պարտականություն, թե ծառայություն
Համատիրությունների «մատի եւ մատանու արանքում»

Մինչեւ «թավշյա հեղափոխությունը» ...


26-04-2019
Պետի տեղակալը կդառնա՞ պետ
Պարզաբանում է Արգիշտի Քյարամյանը

Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի ...



26-04-2019
Այդպես էլ եղավ. ես հետ եկա, ու ինքը չկա…
«Համով կգրես». այս հորդորն էի ստանում ամեն անգամ ...

26-04-2019
Բացառությունները ճիշտ չէ որպես օրինաչափություն ներկայացնել
Երեւանի քաղաքապետարանը ...

26-04-2019
Մեր խնդիրը լուծեցինք միայն անհատական ցատկերում
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ջրացատկորդներ Լեւ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO