Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.04.2019
ՆԱԽԱԳԱՀ


«Մոսկվայի պետական համալսարանն ինձ համար հարազատ կրթօջախ է»

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Մոսկվայի Միխայիլ Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Ելենա Վարդանովային եւ Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Նախագահ Սարգսյանն ասել է, որ Մոսկվայի պետական համալսարանն իր համար հարազատ կրթօջախ է, որտեղ ունեցել է եւ ունի բազմաթիվ գործընկերներ ու ընկերներ։ Նախագահը նշել է, որ իր գիտական եւ դասախոսական գործունեության ընթացքում բազմաթիվ աշխատանքային շփումներ եւ փոխայցելություններ է ունեցել իր համալսարանական գործընկերների հետ։
Արմեն Սարգսյանը կարեւորել է աշխարհի հեղինակավոր ուսումնական հաստատություններից մեկի՝ Մոսկվայի պետական համալսարանի ներկայությունը Հայաստանում եւ անհրաժեշտ համարել ընդլայնել երեւանյան մասնաճյուղի գործունեությունը, գիտակրթական ոլորտում համատեղ ծրագրերի իրականացումը եւ կապերի ամրապնդումը։
Ներկայացնելով այցի նպատակը՝ Ելենա Վարդանովան ասել է, որ Մոսկվայի պետական համալսարանի Երեւանի մասնաճյուղում հանդես է եկել լրագրության ոլորտին առնչվող մի քանի հրապարակային դասախոսություններով։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել լրագրության ապագայի, թվային տեխնոլոգիաների դարաշրջանում առկա մարտահրավերների, հավաստի եւ պրոֆեսիոնալ լրատվության, լրագրության դասավանդման մակարդակի բարձրացման հարցերի շուրջ։

20-03-2019





26-04-2019
Պարզապես չէր սիրում շատ երեւալ
Բայց գործն էր երեւում, ու այսուհետ բացը կերեւա



26-04-2019
Խցերի «վոլչոկների», «զոն նայողների» ու wi-fi սարքերի մասին
ԱԱԾ-ի խուզարկությունն ու արդարադատության նախարարի պարզաբանումը

Կառավարության երեկվա ...


26-04-2019
Ազդարարվել է նախագահական նոր ծրագրի մասին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ ...


26-04-2019
Վարչապետն ընդունել է Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալ ...


26-04-2019
«Հայաստանը տեսնում եմ ուժեղ երկիր»
Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը հյուրընկալել են ամերիկահայ ...


26-04-2019
Իրավունք, պարտականություն, թե ծառայություն
Համատիրությունների «մատի եւ մատանու արանքում»

Մինչեւ «թավշյա հեղափոխությունը» ...


26-04-2019
Պետի տեղակալը կդառնա՞ պետ
Պարզաբանում է Արգիշտի Քյարամյանը

Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի ...



26-04-2019
Այդպես էլ եղավ. ես հետ եկա, ու ինքը չկա…
«Համով կգրես». այս հորդորն էի ստանում ամեն անգամ ...

26-04-2019
Բացառությունները ճիշտ չէ որպես օրինաչափություն ներկայացնել
Երեւանի քաղաքապետարանը ...

26-04-2019
Մեր խնդիրը լուծեցինք միայն անհատական ցատկերում
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ջրացատկորդներ Լեւ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO